3 մլն դոլար. շվեդական Koenigsegg-ը սկսել է CC850 հիպերքարի արտադրությունը (լուսանկարներ)
ՖՈՏՈ
Շվեդական Koenigsegg մեքենաշինական ընկերությունը Անգելհոլմ քաղաքի իր գործարանում պաշտոնապես սկսել է CC850 հիպերքարի արտադրությունը: Ըստ Luxury Launches-ի՝ այս ուշագրավ մեքենան, որը հարգանքի տուրք է մատուցում ընկերության առաջին արտադրական մեքենային՝ միաժամանակ ընդարձակելով ավտոմոբիլային ինժեներիայի սահմանները:
Ի սկզբանե ընկերությունը մտադիր էր մեքենան արտադրել 50 օրինակով, սակայն պահանջարկի աճի ֆոնին, որոշվել է արտադրել 70-ը:
Մեքենան արժե 3 մլն դոլար: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա մոդելը համալրված է 5 լ աշխատանքային ծավալով, 1,385 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: