Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը. պատմության այս օրը (02 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ջրաճահճային խանդակների բուսականության պահպանման միջազգային օր, ԱՄՆ և Կանադա՝ Արջամկան օրը, Ադրբեջան՝ Երիտասարդության օր, Ռուսաստան՝ Մարտական փառքի օր, Էստոնիա՝ Մոմերի օր և Տարտուի պայմանագրի կնքման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

891 –վախճանվել է Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավոր Աշոտ Ա Մեծը:

1852- Կ. Պոլսում Կարապետ Ութուճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մասիս» պարբերականի առաջին համարը:

1885– ծնվել է նշանավոր գրող Կոստան Զարյանը։

1894 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1921– ծնվել է օպերային երգիչ, բարիտոն Միհրան Երկաթը:

1961-վախճանվել է հայ խորհրդային արևելագետ, ակադեմիկոս, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ, Էրմիտաժի նախկին տնօրեն  Իոսիֆ Օրբելին:

 1998- կայացել է «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամների արտահոսք «Երկրապահ» պատգամավորական խումբ: 

-հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը:

2007- Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին: 

2011-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:

2021-կալանավորվել է գործարար Դավիթ Գալստյանը կամ Պատրոն Դավիթը, ըստ նախաքննական մարմինի նա բանակին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ականների արտադրության զինամթերք և խոշոր չափի վնաս է հասցրել պետությանը։

2022-Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

506 -թագավոր Ալարիխի հրամանով մշակվել և հրապարակվել են  օրենքներ, որոնք հայտնի են «Հռոմեկան օրենքներ վեստգոթերի համար» (լատիներեն Lex romanorum Visigothorum) կամ «Ալարիխի կրճատումներ» (լատիներեն Breviairum Alaricionum) անվանումներով:

629 -Ճապոնիայի 34-րդ կայսր է դարձել  Դզյոմէյը:

962 -Օտտոն 1-ինը դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր: 

1141 -Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտը Լինկոլնի մոտ թագավոր Ստեֆանի և թագուհի Մաթիլդեա Շոթլանդացու կողմնակիցների միջև, որի արդյունքում Ստեֆանի բանակը ջախջախվել է, որն էլ հնարավորություն է տվել Մաթիլդային զավթել իշխանությունը Անգլիայում:

1238 -մոնղոլ-թաթարական Բատիր խանի կողմից կողոպտվել է Մոսկվան: 

1421 -չինական նոր տարվա տոնակատարությունների շրջանակում կայսր Չժո Դին Պեկինում հանդիսավորությամբ բացել է նորակառույց Արգելված քաղաքը: 

1536 -իսպանացի կոնկիսկադոր Պեդրո դե Մենդոսան Լա-Պլատյի արևմտյան ափին հիմնադրել է Բուենես-Այրես բնակավայրը, որը հետագայում դարձել է Արգենտինայի մայրաքաղաքը:

1542 -Ադալո-եթովպիական պատերազմի ժամանակ Բասենտի ճակատամարտում Քրիշտովան դե Գամմայի ղեկավարած պորտուգալական բանակը ջախջախել է Ադալի սուլթանատի մուսուլմանական բանակին:

1709 - Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց նավ են վերցրել նավաստի Ալեքսանդր Սելկիրկին: Նա հանդիսացել է Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը, իսկ այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։

1848 –Գուադալուպե-Իդալգոյի պայմանագրով  ավարտվել է Ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ը լիակատար հաղթանակ է տոնել Մեքսիկայի նկատմամբ։

-Կալիֆորնիական ոսկու տենդի ժամանակ Սան-Ֆրանցիսկոյի նավահանգստում կայանել է չինացի էմիգրանտներով բեռնված առաջին նավը:

1868 -կայսրամետ Սացումա և Տյոսյու կոմսությունների միության ուժերով գրավվել է Օսակա ամրոցը, որը հանդիսանում էր Տոկուգավա սյոգունների տոհմի հենարանը: 

1878 - Հունաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային:

1882 – ծնվել է իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը։

1886 -ԱՄՆ-ում առաջին անգամ պաշտոնապես նշել են Արջամկան օրը:

1892 -Մերելենդ նահանգի Բալթիմոր բնակավայրի բնակիչ Ուիլյամ Պեյնտերը ստացել է շշի հերմետիկ փակման համար իր ստեղծած թագանման թիթեղյա խցանի արտոնագիրը:

1918 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր, օպերատոր և սցենարիստ Իզրայիլ Գոլդշտեյնը:

 -Ռուսաստանում Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ընդունել է  «Եկեղեցին պետությունից և դպրոցից առանձնացնելու մասին» դեկրետը:

1925 –վախճանվել է  ֆինն բանագետ Անտի Աարնեն:

1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակել Ռուսաստանից:

1935 -հանցագործությունների բացահայտման գիտական մեթոդների լաբորատորիայի աշխատակից Լեոնարդ Կիլերը ներկայացրել է իր ստեղծած սարքը՝ պոլիգրաֆը, որը հայտնի է Ստի դետեկտոր անունով:

1943 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  փաստացի ավարտվել է Ստալինգրադի ճակատամարտը, որը այդ  պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկն էր։

1970– վախճանվել է անգլիացի մաթեմատիկոս, փիլիսոփա և հասարակական գործիչ Բերտրան Ռասելը։

1970 -Մյունխենում առաջին անգամ իրականացվել է նյարդի փոխպատվաստման վիրահատություն: 

1977– ծնվել է կոլումբիացի աշխարհահռչակ երգչուհի, պարուհի, պրոդյուսեր Շակիրան։

1982- նպատակ ունենալով ճնշել «Մուսուլման-եղբայրներ» խմբավորման ապստամբությունը սիրիական զինված ուժերը հրետանային պատրաստությունից հետո գրոհել և գրավել են Համա քաղաքը:.

1998 –վախճանվել է լեհ հրաբուխաբան Հարուն Թազիեֆը:

2008 -վախճանվել է ամերիկացի գենետիկ և բիոքիմիկ Ջոշուա Լեդերբերգը:

2020- Ավելի քան 20 մարդ է զոհվել Տանզանիայում եկեղեցական արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով:

Կ.Խաչիկյան

 

«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարիՉինաստանը հաջողությամբ արձակել է 18 բևեռային ուղեծրով կապի արբանյակներԻրանի ԱԳՆ-ն անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստինPorsche-ն կորցրել է իր շահույթի 30%-ըԼուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴԱնահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը ԿալիֆոռնիաիցԱնցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԹրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ) Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին USAID-ի անձնակազմին կոչ է արվել փաստաթղթեր ոչնչացնել Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ շփումներըՈւկրաինա-ԱՄՆ բանակցություններում Զելենսկու հիմնական պահանջն անտեսվել է Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրելԼոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Մանրամասներ՝ որբացած քույրերի առողջական վիճակից «Պետք չէ առաջ ընկնել». Կրեմլն արձագանքել է ԱՄՆ–ի առաջարկինԾեծկռտուք՝ «Արմենիա» ԲԿ-ումՀայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր Թոշակառուները պետք է իմանանՈրքան կբարձրանա սնդիկի սյունըՊեկինում տեղի կունենա Չինաստան-Ռուսաստան-Իրան հանդիպում Ո՞վ է լուսաբացին ձերբակալված կինըԾանոթ ու միաժամանակ անհայտ … Այրիշ մեստ լիկյոր Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի«Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները»Կապանում 6 մեքենա է միմյանց բախվել․ վիրավոր կա Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը Քարոզչական նոր ռազմավարությո՞ւն, թե՞ մեդիահեղեղՓաշինյանը ոտուձեռ է ընկել. վարկանիշը գահավիժում է Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում․ Աբրահամյան Փաշինյանի հույսը Լոնդոնն է մնացել Վթար․ ջուր չի լինելու«Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից» Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա. պատմության այս օրը (12 մարտ)Ե՞րբ կմեկնարկեն գարնանային արձակուրդներըՎրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը Որոնվող քաղաքացին հայտնաբերվել է մաhացածՆոր մանրամասներ՝ Արագածի գագաթին որոնումներիցԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Երևանի կենտրոնում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ուժայինները Ադրբեջանը քանդել է նաև Արցախի Կառավարության շենքը (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը Բարձր փոխարժեքներ են սահմանվելԻշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված