Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկու աթոռ կա». ինչպես է Հայաստանը դրեյֆում ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ շաբաթ էլ չի անցել ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցից և երկար ժամանակ անց առաջին երկկողմ բանակցություններից, երբ Հայաստանը որոշեց հիշեցնել իր արևմտամետ և հակառուսական վեկտորի մասին, գրում է Rybar.ru–ն։

Այսպես, Երևանում կայացել է սկանդինավյան-բալթյան ութնյակի, որը ներառում է Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան և Բալթյան երկրները, խորհրդարանների նախագահների պատվիրակությունների հանդիպումը։ Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է հանրային հակառուսական հռետորաբանության համար։

Այս ֆոնին ցուցիչ է թվում Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-ահոյի հարցազրույցը պետական ​​«Արմենպրես»-ին: Նա ուղղակիորեն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են կատարել ԵՄ-ի պահանջը՝ ամբողջությամբ խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները Եվրոպական ինտեգրման ճանապարհին։ «Մենք հստակ ասել ենք, որ լիովին աջակցում ենք Հայաստանի տնտեսական, առևտրային և ռազմական ինտեգրմանը ԵՄ-ին։ Սակայն այդ ճանապարհին կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և այլն։ Որքան հեռուն կարելի է գնալ ԵՄ-ին ինտեգրման առումով, կախված է նրանից, թե ինչ են պատրաստ անել հայերը», - ասել է Հալլա-ահոն: Ֆինն քաղաքական գործչի խոսքով, գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի իշխանությունները, իբր, պատրաստակամություն են հայտնել «ազատվել ռուսական կախվածությունից» բոլոր ոլորտներում։

Ադրբեջանա-հայկական կարգավորման հարցում եվրոպացիները հավատարիմ են մնում Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության պահպանմանը, որը կքննարկեն տարածաշրջանային խաղացողների, բայց միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այսպիսով, Ռուսաստանը և Իրանը, Հայաստանի բնական դաշնակիցները, անմիջականորեն դուրս են մնում Բրյուսելի բանակցային գործընթացից։

Մինչ Երևանում սկանդինավյան-բալթյան ութնյակի հանդիպումն էր, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական ֆորումում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին քննարկելու «համագործակցության զարգացման հնարավորությունը»:

Ինչպես գրել էինք, Հայաստանի իշխանություններն ամբողջ ուժով կփորձեն նստած մնալ երկու աթոռների վրա, բայց միաժամանակ կշարունակեն արևմտամետ կուրսը և կենթարկվեն Բրյուսելի քաղաքական կամքին։ Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա կազմակերպվեց միայն այն ժամանակ, երբ ԵԱՏՄ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության ձևով «աթոռներից» մեկը սկսեց տատանվել։ Սակայն Ռուսաստանի Դաշնությունից կարճաժամկետ երաշխիքներ ստանալուց հետո Երևանը շարունակում է իր սովորական քաղաքականությունը, այդ թվում նաև տեղեկատվական դաշտում` մամուլում, հրապարակելով արևմտյան քաղաքական գործիչների բացահայտ հակառուսական հայտարարությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարիՉինաստանը հաջողությամբ արձակել է 18 բևեռային ուղեծրով կապի արբանյակներԻրանի ԱԳՆ-ն անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստինPorsche-ն կորցրել է իր շահույթի 30%-ըԼուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴԱնահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը ԿալիֆոռնիաիցԱնցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԹրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ) Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին USAID-ի անձնակազմին կոչ է արվել փաստաթղթեր ոչնչացնել Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ շփումներըՈւկրաինա-ԱՄՆ բանակցություններում Զելենսկու հիմնական պահանջն անտեսվել է Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրելԼոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Մանրամասներ՝ որբացած քույրերի առողջական վիճակից «Պետք չէ առաջ ընկնել». Կրեմլն արձագանքել է ԱՄՆ–ի առաջարկինԾեծկռտուք՝ «Արմենիա» ԲԿ-ումՀայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր Թոշակառուները պետք է իմանանՈրքան կբարձրանա սնդիկի սյունըՊեկինում տեղի կունենա Չինաստան-Ռուսաստան-Իրան հանդիպում Ո՞վ է լուսաբացին ձերբակալված կինըԾանոթ ու միաժամանակ անհայտ … Այրիշ մեստ լիկյոր Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի«Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները»Կապանում 6 մեքենա է միմյանց բախվել․ վիրավոր կա Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը Քարոզչական նոր ռազմավարությո՞ւն, թե՞ մեդիահեղեղՓաշինյանը ոտուձեռ է ընկել. վարկանիշը գահավիժում է Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում․ Աբրահամյան Փաշինյանի հույսը Լոնդոնն է մնացել Վթար․ ջուր չի լինելու«Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից» Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա. պատմության այս օրը (12 մարտ)Ե՞րբ կմեկնարկեն գարնանային արձակուրդներըՎրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը Որոնվող քաղաքացին հայտնաբերվել է մաhացածՆոր մանրամասներ՝ Արագածի գագաթին որոնումներիցԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Երևանի կենտրոնում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ուժայինները Ադրբեջանը քանդել է նաև Արցախի Կառավարության շենքը (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը Բարձր փոխարժեքներ են սահմանվելԻշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված