«Աստղային կազմ». Հայաստանի Զինված ուժերի կազմավորման պատվին միջոցառմանը հավաքվել են սպաներ բազմաթիվ պարգևներով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետությունը նշել է Բանակի օրը: Հանդիսավոր միջոցառումները ներառել է փոքրիկ շքերթ, որին մասնակցել են տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ և պատվո պահակային վաշտը։ Շքերթը դիտել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, գրում է Topwar.ru–ն։
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ Telegram ալիքում պատվո պահակախմբի երթը բառացիորեն թարգմանվել է որպես «դեֆիլե»։ Հիմնականում դա հենց այն է, ինչ պետք է իմանալ Հայաստանի զինված ուժերի ներկայիս վիճակի մասին։
Այնուհետև ՊՆ վարչական համալիրի դահլիճում շարունակվել է ՀՀ բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը։ Համապատասխան տեսահաղորդումը հրապարակվել է Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում։ Դատելով լուսանկարներից, դահլիճում է հավաքվել Հայաստանի զինված ուժերի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը։ Միջոցառման սկզբում հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակը։ Սպաներին դիմել են վարչապետ Փաշինյանը և պաշտպանության նախարար Պապիկյանը։
ՀՀ ՊՆ Telegram ալիքը նշել է, որ վարչապետը մի խումբ զինծառայողների հուշամեդալներ է հանձնել «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար»։ Ի՞նչ ավանդ, հարց է առաջանում: Փաշինյանի վարչապետության ներկա շրջանում երկիրը միայն կորցնում է տարածքն ու ինքնիշխանությունը գնալով ավելի ենթարկվելով Արևմուտքին։
Ավելին, լուսանկարներից երևում է, որ բոլոր սպաներն արդեն իսկ ունեն մեծ թվով շքանշաններ և մեդալներ։ Որոշ գեներալներ ունեն դրանցից ավելի քան տասը հատ: Ակնհայտ է, որ Հայաստանի զինված ուժերի «աստղազարդ» սպաներից շատերը, եթե ոչ բոլորը, ընդհանրապես չեն պարգևատրվել մարտական վաստակի համար։
Հատկապես հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տասնյակ տարիներ տևած տեղական եւ լայնածավալ ռազմական հակամարտություններից հետո Փաշինյանը կամավոր Լեռնային Ղարաբաղի տարածքը հանձնեց Բաքվի վերահսկողությանը, ինչը հանգեցրեց տարածաշրջանից ավելի քան 100.000 էթնիկ հայերի արտաքսմանը։ Այժմ Հայաստանի նախարարների կաբինետի ղեկավարը պատրաստվում է Ադրբեջանին փոխանցել ևս մի քանի սահմանամերձ բնակավայրեր և տարածքներ։ Դե, իսկ Հայաստանի զինված ուժերի «մարտական գեներալները», իրենց աշխատասենյակներում նստած, պատրաստվում են նոր մեդալներ ստանալ։
Վերջերս Փաշինյանի նախաձեռնությամբ Հայաստանը փաստացի դուրս է եկել ՀԱՊԿ-ից և ռազմաքաղաքական կապեր է կառուցում Բրյուսելի և Վաշինգտոնի հետ։ Հավանաբար, ՆԱՏՕ-ի զինվորականների հետ ընդհանուր լեզու գտնելու նրանց կարողության համար է, որ հայ գեներալները ստանում են իրենց հերթական շքանշաններն ու մեդալները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը