Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առևտրային պատերազմ. Կանադան, Մեքսիկան և Չինաստանն արձագանքել են Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանմանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է մինչև 155 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին. Մեքսիկան նույնպես հայտարարել է պատասխան մաքսատուրքերի մասին:

«Սա իրական հետևանքներ կունենա ձեզ համար՝ ամերիկյան ժողովրդի համար», - ասել է Թրյուդոն հատուկ ուղերձում, որը մեջբերում է Associated Press-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հրամանագիր էր ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանման մասին։ Չինաստանի համար մաքսատուրքը կկազմի 10%, Մեքսիկայի համար՝ 25%, Կանադայի համար՝ 10% էներգառեսուրսների և 25% այլ ներմուծումների համար։ Եթե ​​երկրները որոշեն պատասխանել ԱՄՆ-ին, տուրքերը կբարձրացվեն։

Կանադայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը կհանգեցնեն սննդամթերքի և այլ ապրանքների գների բարձրացման։ «Սպիտակ տան կողմից այսօր ձեռնարկված գործողությունները մեզ բաժանում են, ոչ թե միավորում», - ընդգծել է Թրյուդոն: Նրա կարծիքով, դա շատերի համար կարող է հանգեցնել «մութ ժամանակների»։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը նույնպես  կարգադրել է արձագանքել 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշմանը։ Մեքսիկայի պատասխանը կներառի «մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցներ»:

«Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին իրականացնել պլան Բ-ն, որի վրա մենք աշխատում ենք, որը ներառում է մաքսատուրքային և ոչ մաքսատուրքային միջոցառումներ՝ պաշտպանելու Մեքսիկայի շահերը»,- գրել է Շեյնբաումը X սոցիալական ցանցում։

Չինաստանի առևտրի նախարարությունն իր հերթին դժգոհություն է հայտնել չինական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ որոշման առնչությամբ։ Պեկինը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):

«Չինաստանը չափազանց դժգոհ է և կտրականապես դեմ է (մաքսատուրքերին)», - ասվում է Առևտրի նախարարության հայտարարության մեջ:

«Ալ Ջազիրա». Սիրիայում անցումային շրջանը կարող է տևել երեքից հինգ տարիՉինաստանը հաջողությամբ արձակել է 18 բևեռային ուղեծրով կապի արբանյակներԻրանի ԱԳՆ-ն անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստինPorsche-ն կորցրել է իր շահույթի 30%-ըԼուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴԱնահիտ Սիմոնյանի նոր ֆոտոշարքը ԿալիֆոռնիաիցԱնցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԹրամփը հրապարակավ մեքենա է գնել Իլոն Մասկից (տեսանյութ) Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին USAID-ի անձնակազմին կոչ է արվել փաստաթղթեր ոչնչացնել Զախարովան չի բացառել առաջիկա օրերին ամերիկյան կողմի հետ շփումներըՈւկրաինա-ԱՄՆ բանակցություններում Զելենսկու հիմնական պահանջն անտեսվել է Արմֆլիքս-ի արտադրանքը գողանում են․ ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ աշխատանքից ազատման դիմում են գրելԼոկոմոտիվը հաղթեց Մախաչկալայի Դինամոյին, Թիկնիզյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Մանրամասներ՝ որբացած քույրերի առողջական վիճակից «Պետք չէ առաջ ընկնել». Կրեմլն արձագանքել է ԱՄՆ–ի առաջարկինԾեծկռտուք՝ «Արմենիա» ԲԿ-ումՀայաստանը և Նիդերլանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր Թոշակառուները պետք է իմանանՈրքան կբարձրանա սնդիկի սյունըՊեկինում տեղի կունենա Չինաստան-Ռուսաստան-Իրան հանդիպում Ո՞վ է լուսաբացին ձերբակալված կինըԾանոթ ու միաժամանակ անհայտ … Այրիշ մեստ լիկյոր Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի«Դեգերումներ Ռուսաստանի ու ԵՄ–ի միջև. ինչի՞ց են վախենում Հայաստանի իշխանությունները»Կապանում 6 մեքենա է միմյանց բախվել․ վիրավոր կա Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված Մուշեղ Գրիգորյանը Քարոզչական նոր ռազմավարությո՞ւն, թե՞ մեդիահեղեղՓաշինյանը ոտուձեռ է ընկել. վարկանիշը գահավիժում է Ադրբեջանը քարոզչական առումով բավականին վտանգավոր ուղերձներ է փոխանցում․ Աբրահամյան Փաշինյանի հույսը Լոնդոնն է մնացել Վթար․ ջուր չի լինելու«Վրաստանում «եվրոմայդանը» կաջակցվի Հայաստանից» Թեհրանում հայ ահաբեկիչների մի խումբ հարձակվել է թուրքական դեսպանատան վրա. պատմության այս օրը (12 մարտ)Ե՞րբ կմեկնարկեն գարնանային արձակուրդներըՎրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 4-րդ տեղը Որոնվող քաղաքացին հայտնաբերվել է մաhացածՆոր մանրամասներ՝ Արագածի գագաթին որոնումներիցԷլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Երևանի կենտրոնում ուժեղացված ծառայություն է. ի՞նչ են փնտրում ուժայինները Ադրբեջանը քանդել է նաև Արցախի Կառավարության շենքը (տեսանյութ) ՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվը Բարձր փոխարժեքներ են սահմանվելԻշխան Սաղաթելյանի հայրն արդարացվել է դատարանում ․ «Ժողովուրդ»
Ամենադիտված