Ուկրաինական ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկին ներկայացրել է իրավիճակը ռազմի դաշտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակն արդեն բնութագրվում է ծանր։ Այս մասին հայտնել է ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարը դժվար է լինելու մեր զորքերի համար»,- գրել է նա Facebook-ում հունվարին Ուկրաինայի զինված ուժերի գործունեությանը նվիրված հանդիպման արդյունքները։
Սիրսկին հավելել է, որ ընդհանուր իրավիճակը բարդ է։ Նրա խոսքով, այժմ հիմնական ջանքերը կենտրոնացվելու են պաշտպանվելու փորձի վրա։ Միաժամանակ նա Կուրսկի շրջանում գործողությունն անվանել է Ուկրաինայի զինված ուժերի առաջնահերթություններից մեկը։
Գերագույն գլխավոր հրամանատարը ևս մեկ անգամ խոստովանել է, որ ուկրաինական բանակը կադրերի պակաս է զգում։
«Շարունակվում են զինծառայողներին ոչ մարտական զորամասերից մարտական միավորներ տեղափոխելու և ուղարկելու աշխատանքները։ Ես ընդգծեցի զինվորների հավաքագրման և հոգեբանական կայունության ամրապնդման աշխատանքը բարելավելու անհրաժեշտությունը»,- գրել է նա։