Հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հաստատել է հունվարի 26-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։
Հաղթանակ է տարել երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, գրել են ԶԼՄ-ները։
Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 86,82%-ը։ Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող մոտ 6,9 մլն քաղաքացիների 85,69%-ը։
Բելառուսի կառավարությունը վայր է դրել լիազորությունները: