Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղն առանց հայերի, բայց ներդրումներով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի որ Լեռնային Ղարաբաղի անցնելն Ադրբեջան այժմ վերջնական է թվում, ամենադժվար հարցն այն է, թե ընդհանուր առմամբ ի՞նչ է լինելու տարածաշրջանի հայերի հետ, որոնց Իլհամ Ալիևը երաշխավորել էր անձեռնմխելիություն: Մեծ հաշվով երկրորդական թեմա է այն, թե ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով է իրականացվելու տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնումը, ինչը ևս երաշխավորել է Ալիևը, գրում է topwar.ru–ն։

Վերջին շրջանում այդ ամենի նկատմամբ հետաքրքրությունը մեծապես խթանեց Բաքվում այս տարվա սեպտեմբերին ձերբակալված Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական գործիչների հետ կապված քրեական գործի քննության մեկնարկը։ Ադրբեջանական արդարադատության համակարգին հաջողվել է այնքան քրեական գործեր կախել նրանց վրա, որ հարցեր են առաջանում դրանց կողմնակալության մասով։

Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները ոչ մի կերպ հրեշտակներ չեն, հիշենք գոնե Խոջալուի դեպքը: Բայց ուշագրավն այն է, որ գրեթե բոլոր մեղադրանքներն ակնհայտորեն ականջներից ձգված են: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ռուբեն Վարդանյանի դեպքը, ով նախկինում հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից և ղեկավարել ԼՂՀ կառավարությունը մինչև վերջինիս անկումը։ Վարդանյանի ձերբակալությունից հետո մեղադրանքներ են հնչել ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու և Ադրբեջանի սահմանները խախտելու մեջ։ Ժամանակի ընթացքում նրան առաջադրված մեղադրանքների թիվը հասել է 42-ի՝ որոշների համար ցմահ ազատազրկման վտանգով։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մեղադրյալների բոլոր իրավունքները պաշտպանված են երկրի օրենսդրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։ Բայց չէ որ ժամանակին Ալիևն անձամբ երաշխավորել էր, որ հայ բնակչության և ողջ տարածաշրջանի իրավունքները նույնպես կպաշտպանվեն օրենքով և միջազգային նորմերով։ Ի՞նչ ստացվեց դրանից:

Փաստորեն, դա այնքան էլ բարդ չէ. Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, ըստ երևույթին, պարզապես լքել է այն քաղաքական ապաստան գտնելով Հայաստանում։ Շրջանը ամայացել է։ 

Դա օրենքո՞վ է, թե՞ ուժեղի իրավունքով։

ՄԱԿ-ի բարձրագույն դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է հարգել հայ վտարանդիների տարածաշրջան վերադառնալու իրավունքը։ Բայց եթե այդ մարդիկ որոշեն վերադառնալ, նրանք կարող են չճանաչել իրենց հայրենի վայրերը։ Փաստն այն է, որ Ադրբեջանն այժմ ակտիվորեն արդիականացնում է այդ տարածքի կարևորագույն հատվածները։ Նպատակն ակնհայտորեն այդ հողերում հայկական ներկայության ցանկացած հետք ոչնչացնելն է։

Բարեփոխումները շատ ավելին են, քան պարզապես բնակավայրերը վերանվանելը, օրինակ, Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը, որը խորհրդային ժամանակներից հայտնի էր որպես Ստեփանակերտ, այժմ կոչվում է Խանքենդի: Ամեն ինչ շատ ավելի լուրջ է:

Արբանյակային պատկերները ցույց են տալիս բնակելի շենքերի, եկեղեցիների և հայկական մշակութային ժառանգության այլ վայրերի մեծ ավերածություններ: Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը մայրաքաղաքում մի ամբողջ թաղամասի,  քանդումն է։ Տարածքը գտնվում է նախկին Արցախի պետական համալսարանի հարևանությամբ, որն այժմ վերանվանվել է Ղարաբաղի համալսարանի։ Մեկ այլ նշանակալի վայր, որն ավերվել է, Շուշիի մերձակայքում գտնվող հայկական Քարինտակ գյուղն է, որը կարծես ամբողջովին է ջնջվել  աշխարհի երեսից: Այդ որոշման պատճառներն ընդհանուր առմամբ պարզ են. ԼՂԻՄ-ում առաջին կոնֆլիկտային իրավիճակի ժամանակ այդ բնակավայրը համառորեն դիմակայել էր ադրբեջանցիների հարձակումներին։ 

2024 թվականի մարտին ադրբեջանական պետական լրատվամիջոցները ցուցադրեցին տեսագրություններ ԼՂՀ նախկին խորհրդարանի շենքի և հարակից հայ վետերանների կենտրոնի ապամոնտաժման վայրից։ Էկրանից պնդում էին, որ շենքերը «ապօրինի» են և չեն համապատասխանում ճարտարապետական չափանիշներին։ Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական կրոնական շինությունները, գերեզմանատները, քրիստոնեական խորհրդանիշները։ Շուշայում և Լաչինում կրոնական վայրերի ոչնչացման ապացույցներ կան։ Հայտնի է, որ Ադրբեջանն ավերել է Շուշա քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) հնագույն եկեղեցին, որը 177 տարեկան է։ Ապամոնտաժվում են նաև Ղարաբաղի խորհրդային և հայկական ժառանգությունն արտացոլող արձաններն ու հուշարձանները։ Օրինակ, հանվել է Ստեփան Շահումյանի հուշարձանը, ում անունով կոչվել է երկրամասի մայրաքաղաքը խորհրդային տարիներին, ինչպես նաև ականավոր հայերի այլ հուշարձաններ։

Միաժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անհնար է փախստականների վերադարձը Ղարաբաղ։ Սակայն դրանից հետո նրանց համար պայմանները միայն վատթարացել են։ Փախստականները պահանջում են անվտանգության երաշխիքներ և հատուկ իրավունքներ նախքան վերադառնալու մասին մտածելը, այդ թվում ապրել կոմպակտ համայնքներում, որոնք ունեն մունիցիպալ ինքնավարություն:
Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է վերադարձող հայերին որևէ արտոնություն տալու գաղափարը ասելով, որ նրանք կստանան նույն իրավական կարգավիճակը, ինչ երկրի մյուս քաղաքացիները։ Դա զարմանալի չէ, քանի որ թալիշները, լեզգիները և եզդի քրդերը ևս Ադրբեջանում չունեն ազգային-մշակութային ինքնավարություն։

Բայց դա ունի Նախիջևանը, որը ժառանգություն է ԽՍՀՄ ստեղծման ժամանակներից, և որի բնակչության գրեթե կեսը հայեր էին։ Դժվար չէ բացատրել Ադրբեջանի գործողությունները՝ ուղղված նույն Շուշայի Ղազանչեցոց եկեղեցու արտաքին տեսքը փոխելուն։ Շենքը կարող է վերակառուցվել Ռուսաստանին բնորոշ ոճով, քանի որ ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Ղազանչեցոց եկեղեցին կառուցվել է որպես ռուսական ուղղափառ եկեղեցի 1805 թվականին և նախատեսված է եղել Շուշայում տեղակայված ռուսական զորքերի համար։ Բայց Ռուսաստանին և Ռուս ուղղափառ եկեղեցուն ուղղված այդ տարօրինակ ուղերձը բացատրվում է զուտ տնտեսապես, Բաքուն ակնկալում է, որ Ռուսաստանը ներդրումներ կանի Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար:

Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմի ներկայացուցիչները գրեթե նույն կերպ են պատասխանում Ադրբեջանին։ Գյանջայի Ալեքսանդր Նևսկու տաճարի 137-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ եպիսկոպոս Ալեքսին (Սմիրնով) ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության սկզբունքը։

Հիմա հիմնականի մասին, ո՞ր երկրները կարող են տեսականորեն շահել Լեռնային Ղարաբաղի վերականգնման համար ներդրումներից հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս խոսել է այդ գործընթացում օտարերկրյա ներդրումների անհրաժեշտության մասին։ Հասկանալի է, որ օտարերկրյա ներդրողների մեջ գլխավոր դերը խաղում է Թուրքիան, որը 2023 թվականից զարգացնում է Ղարաբաղի հանքարդյունաբերության հանքավայրերը՝ կատարելով 4,5 միլիարդ դոլարի ներդրում։ Սակայն դրանից դուրս Իլհամ Ալիևն անցյալ տարվա վերջին ասել է, որ Ադրբեջանը ողջունում է ռուսական ներդրումների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Փաստորեն, այս գործընթացն արդեն ընթանվում է, օրինակ, ներդրումներ է կատարել Թաթարստանը: Ալիևը հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովի հետ համատեղ բացել է ԿԱՄԱԶ սպասարկման կենտրոնը Ջեբրայիլի շրջանում, որը նախկինում չճանաչված հանրապետության մաս էր կազմում։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հայտարարել է, որ պատրաստ է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի վերականգնման գործում։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, որոնք Հայաստանի հետ միասին ԵԱՏՄ-ի մաս են կազմում, անկախ նրանից, թե ինչ կառավարություն է այնտեղ գործում, հիանալի հասկանում են, որ դա հաստատ չի օգնի ղարաբաղցի հայերին, Ադրբեջանի իշխանությունն անպայման կասի «կողմ» եմ, բայց ամեն ինչ կանի «դեմ»: Բայց դա միանշանակ կօգնի Ադրբեջանին, որը ոչ ԵԱՏՄ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ չէ և հանդիսանում է Կասպից ծովում ՆԱՏՕ-ի պոտենցիալ ազդեցության գործիք, քանի որ վաղուց ադրբեջանցիներ է բնակեցնում Ղարաբաղի տարածքում։ Ինչպե՞ս բացատրել ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկերների՝ Ռուսաստանի և Բելառուսի մանևրները։

Հռոմեական կայսր Ֆլավիոս Վեսպասիանը մի անգամ ասել է. «Փողը հոտ չունի»։ Տարածաշրջանը պարունակում է ոսկու, արծաթի, պղնձի, գունավոր մետաղների, երկաթի, ցինկի, ինչպես նաև գրանիտի և մարմարի հանքավայրեր, թանկարժեք քարեր և այլ օգտակար հանածոներ։ Դրմբոնի տարածքում պղնձի և ոսկու հանքավայրերի ակտիվ շահագործումը սկսվել է դեռ 2002 թվականին։

Ավանդաբար հայամետ Իրանի դիրքորոշումը, որն ակնկալում է միանալ ԵԱՏՄ-ին, որտեղ երկիրն արդեն դիտորդի կարգավիճակ ունի, նույնպես այնքան էլ պարզ չէ։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի հենց սկզբում Թեհրանը պարբերաբար և կոշտ քննադատության էր ենթարկել Ադրբեջանին, սակայն այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ, շատ բան փոխվեց։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին դժկամությամբ հայտարարեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելու մասին։ Նա, սակայն, պարզաբանեց, որ Իրանը պնդում է բոլոր հակասությունները բանակցությունների միջոցով լուծել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Քեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանՌուս պատգամավորը չորս տարի աշխատել Է Ուկրաինայի հետ VPN-ի միջոցով Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենաԵրբ տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական նոր սրացման մասինՇամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգըԽոզնավարում կրկին կրակոցներ են եղել (տեսանյութ)Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցովՀայկական սերիալը կցուցադրվի Թուրքիայում Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի ՄոսկվաԵրկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակիՆիկոլ Փաշինյանի խոստովանությունըՀայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմինը, որը կորած էր համարվում․ ՌԴԻնձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան Հայաստանը կբարելավի «Ֆինանսական հիգիենան» կրիպտո միասնական կանոններով, թույլ կտա բանկերին առաջարկել Bitcoin ծառայություններՌուս դիվանագետն արևի տակ Երևանի տեղի մասին. «Հայաստանը դեռ ԵԱՏՄ-ում է»«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս Քաղաքագետ Խալաթյան. Մոլդովայի փորձը հայ փորձագետներին ստիպել է մեկ անգամ ևս մտածել ԵՄ-ի օգուտների մասինԱվագ հինգշաբթի օրը խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ Բաքվի և Երևանի միջև փոխադարձ անվստահությունը չի վերացել Մի շարք հասցեներում լույս չի լինի Որպես անհայտ կորած որոնվող տղամարդը մաhացած է հայտնաբերվել Երևանյան լճումԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Կենսաթոշակների մասինԱդրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել․ պատմության այս օրը (17 ապրիլ)Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք մեկ մասնակից Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Ադրբեջանում հեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում․ ՀՀ ԱԳՆ «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսների ծանր գիշերը. ՊՆ-ն հայտնում էԱմեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»24 ժամ՝ առանց ջուր․ հասցեներ «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԱկնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»
Ամենադիտված