Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունիքում թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 55-րդ կմ-ին չամրակապված երթևեկելու համար կանգնեցրել են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան։ Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ Երևանի բնակիչ 32-ամյա վարորդը մեքենան վարել է կասեցված վարորդական իրավունքի վկայականով։ Նաև իրավապահների պահանջով նա մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածից ներկայացրել է փաթեթ, որում եղել է դեղնականաչավուն զանգված։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հաջորդ բացահայտումը ջրային պարեկներինն է։ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենան։ Փամբակ համայնքի բնակիչ 38-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստկանության Սևանի բաժին, որտեղ նա գրպանից ներկայացրել է մոխրացված հետքերով ապակյա գլանակ։ Հայտնել է, որ գլանակի մեջ եղել է մարիխուանա, որը անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից։
Պարեկները նույն կասկածանքով Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ հատվածում կանգնեցրել են Գեղհովիտ գյուղի 20-ամյա մի բնակչի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Սևանի բաժին, որտեղ գրպանից ներկայացրել է կիսամոխրացած դեղնականաչավուն զանգվածով ծխամորճ։
Ժամեր անց նույն ճանապարհահատվածում չամրակապված վարելու համար պարեկները կանգնեցրել են 32-ամյա երիտասարդի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան։

Ստուգման ընթացքում վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ 23-ամյա ուղևորը՝ սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ և հայտնել, որ այն կոկաին տեսակի թմրանյութ է։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով վարորդը և ուղևորը տեղափոխել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։

Բաժնում 32-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգված։ Իսկ 23-ամյա ուղևորը ներկայացրել է ծխախոտի տուփ, որի մեջ տարբեր թմրամիջոցներով երեք փաթեթներ էին:

Երիտասարդները, կազմված թղթերը և փաթեթները ներկայացվել են նախաքննական մարմին:

Երևանի բնակիչ 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 60-րդ կմ հատվածում, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, կանգնեցրել են «Կիա» մակնիշի մեքենան։ Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ 36-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է մոխրացած հետքերով ծխամորճ, իսկ գրպանից՝ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է, անձնական օգտագործման համար պատրաստել է կանեփի վայրաճ թփերից:

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Երևանի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 24-29 սմ-ով Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել հավասար պայմաններով, այլ ոչ թե սպառնшլիքների ներքո․ ՓեզեշքիանԷրդողանը մեկնաբանել է ԱՄՆ իր այցի հնարավորությունը Վրաստանում հայտնաբերվել է «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» Ջերմուկում կրակոցներ են եղել. զինվորականները հրաման են ստացել չբացակայել դիրքերից Նշված ոլորտներում աշխատավարձի բարձրացում է նախատեսվել Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին կրկին երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն Անձրև և ամպրոպ․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Մարդիկ մնացել է օդանավակայանում, դադարեցվել է սկուտերների, հեծանիվների վարձույթը. Մոսկվայում ապրիլյան ձյան հետևանքները Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տnւժել Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերինԻ՞նչ հիմքերով կարող է քաղաքացին ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը» «Ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված»․ Անի Օհանյան «Անսար Ալլահ» շարժումը հայտարարել է Կարմիր ծովում նավերի, այդ թվում՝ ամերիկյան USS Harry Truman ավիակրի վրա հարձակումների մասին «Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին Հայաստանում ասել են, թե երբ Փաշինյանը վերջնականապես կկորցնի իշխանությունըԵրևանում «Range Rover»-ում հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր Մեծ պահքի 6-րդ՝ Քրիստոսի Գալստյան կիրակին է Ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի սկզբնամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենա է այրվում Փորձագետը պատմել է Հայաստանի` Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստման մասին Վթարային ջրանջատումներ ապրիլի 5/6-ին. հասցեներ «Կեցցե՛ հեծանիվը». Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ Փաշինյանի հետ սկսել է հեծանիվ վարել Թոշակառուները պետք է իմանան Ապրիլյան ձյունը պատել է մայրաքաղաքը. առկա է մերկասառույց, վարորդներին խնդրում են մեքենա չվարել. ՌԴ (տեսանյութ) Պետդումայում բացատրել են Հայաստանին ԵՄ կողմը կանգնելու պատճառը. «Պատրաստ են զե՞նք տալ» Ինչ է կատարվել գիշերը՝ Խոզնավար և Խնածախ գյուղերում․ նոր տեղեկություններ Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում Դիվանագիտություն գրանիտի մեջ. ինչպես է Ադրբեջանը արտահանում Հեյդար Ալիևի հուշարձանները Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին ևս արժևորվել է. փոխարժեքն այսօր Կոտայքում Toyota Camry-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին. կան տուժածներ Երևանում քեռին եկել է շենքի բակ և այրել քրոջ դստեր «Mercedes»-ը․ վնասը կազմում է մոտ 1 մլն դրամ Ապրիլի 9-ին, 10-ին, 11-ին և 14-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ. պատմության այս օրը (06 ապրիլ)Դիմացեք, հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական է լինելու. Թրամփ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայտնաբերվել է 34-ամյա տղամարդու մարմին «Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա
Ամենադիտված