Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գազայի հատվածի երկարաժամկետ կառավարումը ստանձնելու, պաղեստինցիներին այնտեղից տեղահանելու ԱՄՆ ծրագրերի մասին, ինչն իրարանցում է առաջացրել աշխարհում:

Al Jazeera-ն ներկայացրել է, թե ինչպես է աշխարհն արձագանքել Թրամփի հայտարարություններին.

ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Սամի Աբու Զուհրին ասել է, որ Գազայի պաղեստինցիներին էթնիկ զտումների  ենթարկելու կոչը «սեփական հողից վտարում է»:

«Գազան վերահսկելու ցանկության մասին Թրամփի խոսքերը ծիծաղելի են և անհեթեթ, և ցանկացած նման գաղափար կարող է թեժացնել իրավիճակը տարածաշրջանում... Մենք այդ ծրագիրը համարում ենք տարածաշրջանում քաոս և լարվածություն առաջացնելու «բաղադրատոմս», բայց Գազայի ժողովուրդը թույլ չի տա, որ նման ծրագրերն իրականացվեն», - ասել է Զուհրին:

ՀԱՄԱՍ-ի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա Իզզատ էլ Ռեշիկը նշել է, որ առաջարկը «միայն յուղ կլցնի կրակի վրա»:

«Այս հայտարարություններն արտացոլում են Պաղեստինի և տարածաշրջանի վերաբերյալ խորը անտեղյակությունը: Գազան, իհարկե, ընդհանուր հող չէ և այն գույք չէ, որը կարելի է գնել և վաճառել: Շարունակվում է ամերիկյան կողմնակալությունն Իսրայելի և մեր պաղեստինցի ժողովրդի և նրա արդար իրավունքների դեմ»,- ասել է նա։

Պաղեստինի ինքնավարություն

Նախագահ Մահմուդ Աբբասը կտրականապես մերժել է Գազայից պաղեստինցիներին տեղահանելու ցանկացած ծրագիր՝ ասելով, որ «թույլ չեն տա ժողովրդի իրավունքների ոտնահարում, որի համար պայքարել են տասնամյակներ շարունակ և մեծ զոհողություններ կրել»:

«Այդ կոչերը միջազգային իրավունքի լուրջ խախտում են: Տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չի հաստատվի առանց 1967 թվականի սահմաններում Երուսաղեմում մայրաքաղաքով պաղեստինյան պետության ստեղծման՝ հիմնված երկու պետությունների լուծման վրա», - ասել է Աբբասը:

Սաուդյան Արաբիա

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ չի կարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ առանց պաղեստինյան պետության ստեղծման։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մերժում է պաղեստինցիներին իրենց հողից տեղահանելու ցանկացած փորձ և իր դիրքորոշումը բնութագրել է որպես «հստակ և անվիճելի»:

«Սաուդյան Արաբիան նաև կրկնում է նախկինում հայտարարված միանշանակ մերժումը Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների ցանկացած ոտնահարմանը՝ լինի դա Իսրայելի բնակավայրերի քաղաքականության, պաղեստինյան հողերի բռնակցման կամ պաղեստինցի ժողովրդին իր հողից տեղահանելու փորձերի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

ՌԴ

Ռուսաստանը մերժում է կոլեկտիվ պատժի քաղաքականության կիրառման մեթոդը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով, որ «Իսրայելը ծրագրում է լիակատար վերահսկողության տակ առնել գրավյալ Հորդանան գետի արևմտյան ափը և փորձում է տեղահանել պաղեստինցիներին Գազայի հատվածից»։

Չինաստան

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեմ է Գազայի բնակչության բռնի տեղափոխմանը և կողմ է հարցի քաղաքական կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների ստեղծման վրա:

Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփի մեկնաբանությունները «անընդունելի» են և զգուշացրել է, որ պաղեստինցիներին «հավասարումից դուրս» թողնելը կհանգեցնի ավելի մեծ հակամարտությունների: 

Գերմանիա

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն անընդունելի է համարել Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը: Նա հայտարարել է, որ Գազայի հատվածը պատկանում է պաղեստինցիներին, և նրանց վտարումն անընդունելի և հակասում է միջազգային իրավունքին։

«Գազայի խաղաղ բնակչությունը չպետք է արտաքսվի, և Գազան չպետք է մշտապես օկուպացվի կամ վերաբնակեցվի: Ակնհայտ է, որ Գազան, ինչպես Արևմտյան ափը և Արևելյան Երուսաղեմը, պատկանում են պաղեստինցիներին: Դրանք հիմք են հանդիսանում ապագա պաղեստինյան պետության համար: Դա նաև կհանգեցնի նոր տառապանքների և նոր ատելության», - ասվում է Բերբոքի հայտարարության մեջ:

Ֆրանսիա

«Ֆրանսիան վերահաստատում է իր ընդդիմությունը Գազայի պաղեստինցի բնակչության ցանկացած բռնի տեղահանմանը, որը կհանդիսանա միջազգային իրավունքի լուրջ խախտում, հարձակում պաղեստինցիների օրինական պահանջների վրա, ինչպես նաև հիմնական խոչընդոտ կլինի երկու պետությունների ստեղծման համար», - ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակ Քրիստոֆ Լեմուանը: Նա հավելել է, որ Գազայի ապագան պետք է լինի ապագա պաղեստինյան պետության համատեքստում և չպետք է վերահսկվի երրորդ երկրի կողմից։

Միացյալ Թագավորություն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին ասել է, որ պաղեստինցիներն ունեն ապագա իրենց հայրենիքում։

«Մենք միշտ հստակ ենք եղել մեր համոզմունքում, որ մենք պետք է տեսնենք երկու պետություն։ Մենք պետք է տեսնենք, որ պաղեստինցիները ապրում և բարգավաճում են իրենց հայրենիքներում՝ Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին», - ասել է նա:

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Պաղեստինի օկուպացված տարածքների գծով

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն ասել է, որ Թրամփի ծրագիրը «ապօրինի է, անբարոյական և լիովին անպատասխանատու»:

«Այն, ինչ նա առաջարկում է... անհեթեթություն է: Դա էլ ավելի կսրի տարածաշրջանային ճգնաժամը։ Դա բռնի տեղահանումներ կատարելու դրդում է, որը միջազգային հանցագործություն է», - ասել է Ալբանեզը:

Amnesty International

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ամերիկյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Փոլ Օ'Բրայենն ասել է, որ բոլոր պաղեստինցիներին Գազայից հեռացնելը «հավասարազոր է նրանց որպես ժողովուրդ ոչնչացնելուն»:

«Գազան նրանց տունն է: Գազայի մահը և ավերածությունները Իսրայելի կառավարության կողմից հազարավոր խաղաղ բնակիչների սպանության հետևանք են՝ հաճախ ԱՄՆ ռումբերով», - ասել է նա:

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված