Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը վերահսկողության է վերցնո՞ւմ Հայաստանի սահմանները. Պայմանագրում անսպասելի կետ է հայտնաբերվել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն էր ոչ միայն երկու երկրների, այլ նաև ողջ Հարավային Կովկասի համար։ Փաստաթուղթը շոշափում է հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև պաշտպանություն, և հակասական արձագանք է առաջացրել Ռուսաստանում, գրում է pravda.ru–ն։ 

Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողմից։ Դրա նախապատրաստումը սկսվել էր դեռևս 2024 թվականի ապրիլին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի և ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Նման քայլն ուղղված է տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ազդեցության աճի պայմաններում արևմտյան երկրների հետ կապերն ամրապնդելու Երևանի ջանքերը խրախուսելու նպատակով:

Հայաստանի կառավարությունն ակտիվորեն ձգտում է ինտեգրվել եվրատլանտյան կառույցներին: Դրա օրինակներն են խորհրդարանին ներկայացված ԵՄ անդամակցության մասին օրինագիծը, ինչպես նաև ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելը։ Բացի այդ, ռուս սահմանապահներն արդեն իսկ լքել են հայ-իրանական սահմանը, ինչը խորհրդանշում է երկրի քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը։

Համաձայնագիրը բաղկացած է հինգ բաժիններից, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է համագործակցության կոնկրետ ոլորտներ։ Դրանք առաջին հերթին տնտեսությունն են, առևտուրը, էներգետիկան և տրանսպորտը։ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման, այդ թվում միջուկային էներգիայի և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Աշխարհի խաչմերուկ» նախագծին, որը դիտարկվում է որպես Զանգեզուրի միջանցքի այլընտրանք։

Պաշտպանության և անվտանգության ոլորտում կողմերը նախատեսել են ընդլայնել համագործակցության ծրագրերը։ Դա ներառում է մասնագիտական ռազմական պատրաստություն, իրավապահ մարմինների բարեփոխումներ և սահմանապահ զորքերի կարողությունների ավելացում: Չնայած համաձայնագիրը չի նախատեսում ռազմաբազաների ստեղծում կամ զենքի փոխանցում, բայց այն հնարավորություններ է բացում Հայաստանի եվրատլանտյան կառույցներին ավելի խորն ինտեգրման համար։

Համաձայնագրի ստորագրումը մտահոգություն է առաջացրել հարևան պետությունների, հատկապես Ադրբեջանի և Ռուսաստանի մոտ։ Փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք կարող են ընկալվել որպես սպառնալիք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Օրինակ Միացյալ Նահանգները հայտարարել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն տրամադրելու իր մտադրության մասին, ինչը կարող է մեկնաբանվել որպես Բաքվի իրավասությանը միջամտելու փորձ։

Ավելին, Հայաստանի սահմանների վրա ամերիկյան ազդեցության ուժեղացումը կարող է հանգեցնել տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազմանը։ Ռուս զինվորականներն արդեն լքել են առանցքային սահմանային գոտիները, իսկ Միացյալ Նահանգները նախատեսում է ուղարկել իր մասնագետներին անվտանգության բարելավման համար։
Հիմնական համաձայնագրի հետ միաժամանակ հաստատվել է երկու երկրների մաքսային ծառայությունների փոխօգնության փաստաթուղթը։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի կարծիքով դա կբարելավի համագործակցությունը մաքսային ոլորտում։ Սակայն նման քայլերն ԱՄՆ-ին տալիս են նաև անուղղակի վերահսկողություն Հայաստանի սահմանային անցակետերի նկատմամբ, ինչը կարող է ազդել հարևան պետությունների հետ հարաբերությունների վրա։

Չնայած պաշտոնական լավատեսությանը, համաձայնագիրը քննադատության է ենթարկվել հայաստանյան որոշ փորձագետների կողմից: Նրանք նշել են, որ փաստաթուղթը չի տալիս անվտանգության երաշխիքներ, չի նախատեսում ռազմական օգնություն, չի ներառում էական տնտեսական նախապատվություններ։ Սակայն կառավարությունը կարծում է, որ այդ քայլը կարևոր քայլ կլինի եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրն արտացոլում է Երևանի ցանկությունն ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում և նվազեցնելու իր կախվածությունն ավանդական դաշնակիցներից։ Սակայն դրա իրականացումը կարող է լարվածության աղբյուր դառնալ տարածաշրջանում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ հակասությունները։ Թե որքանով կհաջողվի այդ ռազմավարությունը և ինչ հետևանքներ կունենա Հարավային Կովկասի համար, ցույց կտա ապագան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Եթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը «Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ» Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ» Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասները
Ամենադիտված