Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է Գազայում երկու զինվորի մահվան մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գազայի հատվածի հյուսիսում մարտերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի երկու զինծառայող է զոհվել, ևս մեկը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը՝ դեպքի մանրամասները չհայտնելով, գրում է Euromedia24-ը։
Նրա տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հակամարտության սրման սկզբից Իսրայելի պաշտպանության բանակը կորցրել է մարտական գործողությունների ժամանակ սպանված 845 զինծառայող։