Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանի ՊՆ-ն չեղարկել է պայմանագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը չեղյալ է հայտարարել 400 անօդաչու թռչող սարքերի մատակարարման երեք պայմանագիր՝ ԱԹՍ-ներում չինական արտադրության մասերի օգտագործման պատճառով: Այս մասին հայտնում է Times of India թերթը՝ վկայակոչելով գերատեսչության իր աղբյուրներին։

Ինչպես նշում է լրատվամիջոցը, միջին բարձրության 200, 100 ծանր և 100 թեթև լոգիստիկ դրոնների մատակարարման՝ չեղարկված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2,3 մլրդ ռուփի (26,3 մլն դոլար). պայմանագրերն ստորագրվել են 2023 թվականին բանակի արտակարգ գնումների դրույթների շրջանակներում՝ Չեննայում տեղակայված ընկերության հետ: ԱԹՍ-ները, առաջին հերթին, նախատեսված էին տեղակայել Չինաստանի հետ փաստացի վերահսկողության 3488 կիլոմետրանոց գծի երկայնքով:

«Ցավոք, զինված ուժերի համար արտադրվող անօդաչու թռչող սարքերում որոշ հնդկական ընկերություններ օգտագործում են չինական բաղադրիչներ և էլեկտրոնիկա։ Դա կիբեռանվտանգության լուրջ սպառնալիք է՝ տվյալների անվտանգության և գործողությունների խախտման հնարավորությամբ։ Հակառակորդը կարող է ստանալ անօդաչու թռչող սարքի վերահսկողությունը և խլացնել այն: Էլեկտրոնիկայում կարող է լինել անվերահսկելի մաս, որով շրջանցվում են անվտանգության միջոցառումները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ ԱԹՍ-ների նկատմամբ պահանջները խստացվել են այն բանից հետո, երբ Չինաստանի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով հետախուզական ու դիտորդական առաքելությունների ժամանակ Հնդկաստանի բանակը բախվել է անօդաչուների աշխատանքի մի շարք խափանումների:

Հնդկաստանի և Չինաստանի միջև հյուսիսարևելյան Արունաչալ Պրադեշ նահանգում գրեթե 60 հազար քառակուսի կիլոմետր պատկանելության, ինչպես նաև Քաշմիրի հյուսիսային լեռնային տարածքի մի հատվածի վերաբերյալ առկա է երկարամյա տարածքային վեճ: Փաստացի վերահսկողության գիծը, որն այս տարածաշրջանում փոխարինում է երկրների միջև սահմանը, անցնում է Լադակհ բարձրալեռ սահմանային տեղամասում:

Լադակհում փաստացի վերահսկողության գծի երկայնքով պարեկության կարգի վերաբերյալ 2024 թվականի հոկտեմբերի վերջին Նյու Դելին և Պեկինը պայմանավորվածություն են ձեռք բերել։ Հնդկական Ani գործակալությունը, հղում անելով պաշտոնական ռազմական աղբյուրներին, ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանն ու Չինաստանն ավարտել են այդ տարածաշրջանում զորքերի տեղակայումը:

Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են
Ամենադիտված