Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանի օրոք Հայաստանը կարող է դադարել գոյություն ունենալ որպես պետություն»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը մեկնել է ԱՄՆ բարեկամություն փնտրելու, իսկ նրա բացակայությամբ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է երկու փաստաթուղթ, որոնք իրենց տրամաբանությամբ պետք է դուր գան Վաշինգտոնին։ Սակայն ԱՄՆ-ը խորապես թքած ունի Հայաստանի խորհրդարանի, Փաշինյանի կամ Հայաստանի վրա: Եթե այն անհետանա մոլորակի քարտեզից, ոչ ոք չի էլ նկատի, գրում է sibkray.ru–ն։

Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև հունվարի 14-ին ստորագրված համաձայնագիրը հավանության է արժանացել Հայաստանի Ազգային ժողովի կողմից։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների միջև մաքսային մարմինների փոխադարձ աջակցության մասին» վավերացված համաձայնագիրը (դե ֆակտո ուժի մեջ է 2024 թվականի ամառվանից) օրինականացնում է ամերիկյան կողմին մաքսային տեսանելի գործարքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրելը։ Բացի այդ, ԱՄՆ-ը Հայաստանի մաքսային կոմիտեին տրամադրել է համակարգիչներ և բեռների հաշվառման ու մոնիտորինգի համար նախատեսված հատուկ ծրագրակազմ, որն արդեն իսկ տեղադրվում է Վրաստանի և Իրանի հետ սահմանին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում։

Նույն օրը վերջնականապես ընդունվել են նաև «Երկակի նշանակության ապրանքների արտահանման վերահսկողության, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցման, տեղեկատվության փոխանցման և երկակի նշանակության մտավոր գործունեության արդյունքների մասին» օրենքում փոփոխությունները։ Այդ օրենքը Հայաստանի կառավարությանը լրացուցիչ լիազորություններ է տալիս ոչ միայն ապրանքները վերահսկել, այլ նաև դրանց հատկությունների և դրանց հետ գործարքների մանրամասների մասին տեղեկատվությունը կառավարել:

Հասկանալի է, որ այդ ամենն ուղղված է Իրանի և Ռուսաստանի հետ բոլոր առևտրային գործողությունները վերահսկողության տակ դնելուն։ Եվ, եթե Հայաստանն այժմ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից  Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների տարանցման կետ է, ապա համաձայնագրերի ուժի մեջ մտնելուց հետո այդ «կրպակը» կփակվի։ Եվ դա չնայած նրան, որ Հայաստանի տնտեսության ողջ «աճը» պայմանավորված է միայն դրանով։ ԱՄՆ-ը և ԵՄ-ն միասին չեն հասնում ԵԱՏՄ երկրների, հիմնականում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալի անգամ կեսին։ Այսպես, անցած տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանն ԱՄՆ-ի հետ ընդամենը 381,1 մլն դոլարի առևտուր է իրականացրել՝ գրանցելով 39,2 % անկում։ Եվրոպայի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 2,1 մլրդ դոլար՝ 14,1 % անկումով, մինչդեռ ԵԱՏՄ-ի հետ, գործնականում Ռուսաստանի հետ, շրջանառությունը կազմել է գրեթե 12 մլրդ դոլար՝ 68,3 % աճով։ Modex-ի ուսումնասիրության համաձայն հայկական բանկերի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է 912 մլն դոլար՝ 49 %-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։ Այդ տպավորիչ արդյունքը պայմանավորված է բացառապես ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված առևտրի «ռազմավարական պատուհանով»։

Համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն ընտրել է Ռուսաստանի և Իրանի հետ առճակատման ճանապարհը։ Անհնար է բացառել նաև հարևանների հետ հարաբերությունների ամբողջական խզումը, որը կավարտվի Հայաստանի՝ որպես պետության անհետացումով։ Դրան ուղղված առաջին քայլերն արդեն արված են։ Հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկվի ԱՄՆ սահմանային անվտանգության հատուկ խումբ։

Հայ-ադրբեջանական հակամարտության հերթական փուլի սպառնալիքի ֆոնին Փաշինյանը համառորեն ամերիկացիներին քարշ է տալիս դեպի Հարավային Կովկաս, այդ թվում Իրանի հետ սահման։ Եվրոպական դիտորդական առաքելությունը, որը գործում է ԵՄ-ի հետ համաձայնագրով, նույնպես ձգտում է նույն նպատակներին: Փաստորեն, Փաշինյանի նոր գործընկերները հետախուզություն են իրականացնում Իրանի հետ սահմանին: Թե Թեհրանն ինչպես կարձագանքի դրան՝ հաշվի առնելով այն, որ ռուս սահմանապահները լքել են հայ-իրանական սահմանը, բաց հարց է։

Միաժամանակ Հայաստանը բացում է իր սահմանները Թուրքիայի հետ, որտեղից երկիր պետք է մտնի ամերիկյան հեղուկ գազը, որը պետք է փոխարինի ռուսական գազին։ Ի դեպ, Հայաստանի համար ներկայիս գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար, մինչդեռ Եվրոպայում գազի արժեքը հասել է 554 դոլարի։ Փաշինյանն անում է ամեն ինչ ռուսական բիզնեսին երկրից դուրս մղելու և այն թուրքական բիզնեսով ակտիվորեն փոխարինելու համար։

Դե, հիմա էլ՝ Թրամփի պաշտոնը ստանձնելուց և միջազգային ասպարեզում նրա առաջին քայլերից հետո, կարելի է ենթադրել, թե ինչպես կվարվեն ԱՄՆ ամենամոտ գործընկերները։ Մերձավոր Արևելքում Իսրայելին իրավունք է տրվել վերցնել ցանկացած տարածք և վերաբնակեցնել (ոչնչացնել) միլիոնավոր արաբների։ Իսկ ինչո՞ւ պետք է Վաշինգտոնը դատապարտի, օրինակ, Թուրքիային և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին, եթե վերջինս ցանկանում է, ասենք, կտրել «Զանգեզուրի միջանցքը», կամ նույնիսկ վերադարձնել Օսմանյան կայսրության կամ Մեծ Թուրանի «նախնյաց հողերը» ։

Եվ ամենակարևորը, ո՞վ կպաշտպանի դժբախտ Հայաստանը, եթե մինչ այդ նա վերջնականապես բախվի իր հարևանների՝ Իրանի և Ռուսաստանի հետ, որոնցից էլ կախված է նրա ֆիզիկական գոյությունը։ Բայց Փաշինյանը շարունակում է կատարել օրեցօր գնալով ավելի լկտիացող Ադրբեջանի բացարձակապես բոլոր քմահաճույքներն ու ցանկությունները։ Փաշինյանի մերձավոր շրջապատում ավելի ու ավելի են բարձրանում Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության ֆոնին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հետագա մերձեցման անհարիրության և ժամանակավրեպ լինելու մասին ձայները։ Դրա հետ էր կապված նաև արտգործնախարար Միրզոյանի վերջին այցը Մոսկվա՝ որպես հենց այդ լարվածությունը փոքր-ինչ թուլացնելու փորձ։ Բայց հայոց սահմաններին ամերիկացի կոմանդոսների ծանր քայլերը վկայում են այն մասին, որ աշխարհաքաղաքական որոշ գործընթացներ ավելի հեշտ է սկսել, քան դադարեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Ջրահարսը՝ լողավազանում»․ Էվա Խաչատրյանի նոր ֆոտոշարքը՝ լողազգեստովԵթե ես նախագահ չընտրվեի, Պուտինն ամբողջ Ուկրաինան գրшված կլիներ. Թրամփ Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJՀայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը «Բարսելոնան» հավանաբար այս պահին աշխարհի լավագույն թիմն է. Ինձագի Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Զախարովան Զելենսկիին «ահաբեկիչ» է անվանել Պուտինի մասին ֆիլմ կԷկրանովորվի Երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը Միխայիլ Գալուստյանը՝ իր ամուսնալուծության մասինԿյանքից հեռացել է գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գալյանո լիկյոր Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով 6 անձ է ձերբակալվել. Ոստիկանություն Փաշինյանը ԵՄ-ից դուրս. Հայաստանի ճակատագիրը կորոշեն Ռուսաստանը և ԱՄՆ-ը Արթուր Չախոյանին ոստիկանությունից փաստաբանի ուղեկցությամբ տարան հիվանդանոց հետազոտման ԱԱԾ նախկին սպա Արամ Գասպարյանի մոտ սրտի սուր ինֆարկտ է տեղի ունեցել Երբ «խաղաղ ատոմը» դառնում է աշխարհաքաղաքական զենք Հայաստանի դեմՈսկեվազում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը Արտառոց դեպք․ ՀՖՖ պաշտոնյայի, նրա կնոջ նկարները տեղադրել են «Tik Tok»-ում ու պահանջել 500 դոլար Հերթական ապտակը Փաշինյանին. միջազգային կառույցը բազում խախտումներ է արձանագրել Ակտիվիստ Արթուր Չախոյանին բերման ենթարկեցին Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթինՌուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Կապանում ռուսական հյուպատոսության հարցը մնալու է Փաշինյանի կոկորդումՎախճանվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը․ պատմության այս օրը (30 ապրիլ)Հայաստանի և Ղազախստանի միջև միգրացիոն համագործակցության համաձայնագիր կստորագրվի Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը՝ լակմուսի թուղթ Գլխավոր դատախազությունը՝ Անդրե-Անի զույգի մասին Բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՈ՞ր հասցեներում ջուր չի լինի Երեք մեքենաներ բախվել են միմյանց․ վիրավորներ կանԸստ ադրբեջանցիների՝ Շարմազանովը ՀՀ-ում ռևանշիստական ուժ է ներկայացնում, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է. Աբրահամյան Այսօր ՀՀ-ում Իրանի դեսպանատանը կբացվի ցավակցությունների գիրք Ողբերգական դեպք՝ «Ուիգմոր»-ում. բժիշկներին չի հաջողվել փրկել 1-ամյա երեխայի կյանքըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԿտրուկ կտաքանա Գագիկ Ջհանգիրյանն ու Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ» Արմեն եւ Արամ Սարգսյանները գրեթե չեն շփվում միմյանց հետ․ «Հրապարակ» Ով է խանգարում Վարդապետյանին որոշում կայացնել. 4 ամիս է՝ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ» Պետությունը մթերում ապահովեց և 3.7 մլն դրամն «անհետացավ» կոնյակի գործարքից. բացահայտում․ «Ժողովուրդ» Ով կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին․ «Հրապարակ» Հնդկաստանի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը գրոհել է մրցավարինԶինվորական պարտադիր ծառայությունից խուսափելու համար 2020-ից 2024 թվականների ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8,721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունիցՍյունիքի մարզում բախվել են «Lexus GX 460»-ը, «Renault Sandero»-ն և «ՎԱԶ 21021»-ը․ կա զnհԹրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա Մարտիրոսյան
Ամենադիտված