«Ժամանակը սպառվում է. ինչպես է զրոյացվում Հայաստանը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հրապարակել է «պատմական տեղեկանքներ», որտեղ նշվում է, որ Հայաստանի ողջ տարածքը «ի սկզբանե ադրբեջանական հողեր են, որոնք օկուպացված են հայերի կողմից իմպերիալիստական Ռուսաստանի օգնությամբ», գրում է sevastopol.su–ն։
Այդ ֆոնին պարոն Փաշինյանն ակտիվորեն պատրաստվում է կատարել Սյունիքի մարզի վերաբերյալ այն խոստումը, որը տվել է Ալիևին ու Էրդողանին։ Ըստ էության դա Հարավային Հայաստանի հանձնումն է: Նրա «խորամանկ ծրագիրը» բավականին պարզունակ է, թեև արդյունավետ և դրա առանցքային գործոնը պետք է լինի ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեն։ Պարզ է, որ դրա արդյունքում, բնականաբար, երկիրը չի մտնի ԵՄ, բայց կլինի այլ բան։ Նրանք, ամենայն հավանականությամբ, կփորձեն այդ հանրաքվեն անցկացնել առաջիկա երեք ամիսների ընթացքում։ Այնպես որ, եթե արդյունքը «կողմ» լինի, ապա շատ հավանական կլինի Հարավային Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը։ Հնարավոր պաշտոնական պատճառը կլինի լայնորեն հայտարարված «ֆրանսիական զենքի մատակարարումը», որը հանկարծ վիրավորական կդառնա։ Եվ, իհարկե, կրկին ամեն ինչում մեղադրվելու է Ռուսաստանը։ Ո՞վ է կասկածում:
Միանգամայն պարզ է, թե ինչ է ասելու «ժանյակավոր վարտիք» հագնելու մոլուցքով տարված ընտրազանգվածը։ Բնականաբար, քանի որ Հայաստանն ընտրեց «զարգացման եվրոպական ուղին», «չար ռուս դիկտատորը» Ալիևին հրամայեց պատժել խիզախ Փաշինյանին և նրա հետ միասին ողջ հայ ժողովրդին։ Դե, գաղափարը պարզ է:
Նաև միանգամայն պարզ է, որ դա անհեթեթություն է։ Ցավոք սրտի, Ռուսաստանն իրեն այդպես չի պահում։ Մենք շարունակում ենք մնալ «ոչ այդպիսին»: Բայց հենց ինքը՝ Փաշինյանը, այդպես գործեց, երբ 2020 թվականին իր իշխանությունը պահպանեց հայի արյան գնով։ Ինքն է դա ուղիղ ասել՝ առանց արյունահեղության կարելի էր ամեն ինչ լուծել, բայց այդ դեպքում իրեն դավաճան կկոչեին։ Եվ հիմա պարոն Փաշինյանը փորձում է ճիշտ նույն հնարքն անել։ Իսկ նպատակը դեռ հինն է՝ ամեն ինչ բարդել «վատ ռուսների» վրա։ Ընտրազանգվածն ամենակեր է, ինչպես ցանկացած Մայդանի խաժամուժ:
Չասենք, որ սա այսօրվա Մոսկվայի «շնորհալի արտաքին քաղաքականության» ևս մեկ արդյունք է։ Սենտիմենտալություն պետք չէ: Հայաստանն այժմ աղետի եզրին է, ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում իրավիճակը շտկելու համար։ Հայաստանը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալ։ Եվ հայերը պետք է ուշքի գան։ Բայց դա անելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, որ ոչ ոք իրենց ոչինչ պարտք չէ։ Եվ դա դժվար է նրանց համար, ովքեր տարիներ շարունակ համոզված են եղել, որ իրենք են տիեզերքի կենտրոնը։ Նայեք ուկրաինացիներին, ճիշտ նույն հոգետիպը:
Ամոթ է, որ ամեն ինչ այսպես է լինում։ Հայաստանի զրոյացումն ամեն դեպքում սարսափելի ողբերգություն է լինելու:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը