Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է դառնա ոչ բլոկային պետություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Աշխարհաժողով» շարժման հիմնադիր, «Հայկական երազանք» գրքի հեղինակ Սարգիս Ծատուրյանը հայերին կոչ է անում հաշտվել Աստծո հետ: «Ի՞նչ է նշանակում հաշտվել Աստծո հետ։ Աստծո հետ խաղաղությունը Նրա պատվիրանները պահելն է: Յուրաքանչյուր կրոն ունի իր պատվիրանները: «Աշխարհաժողով» շարժումն աշխարհը կրոնական գծերով չի բաժանում: Մենք սիրում և ընդունում ենք բոլոր հայերին, անկախ նրանից, թե ինչ կրոնի են պատկանում: «Աշխարհաժողով»–ի համար կարևոր չէ քրիստոնյա ես, մուսուլման, թե աթեիստ: Մեզ համար կարևոր է մի բան՝ հայերը ճանաչո՞ւմ են Մեծ Հայքի 15 գավառները որպես իրենց հայրենիք, թե՞ ոչ։ Եթե մարդն ընդունում է դա, ուրեմն ունի լիարժեք բարոյական իրավունք մաս կազմելու «Աշխարհաժողով»–ի՝ հայոց հողի ժառանգորդների համահայկական համագումարին։ Մեր դռները բաց են բոլոր այն հայերի համար, ովքեր պատրաստ են մասնակցել «Աշխարհաժողով»–ի՝ կառավարման համահայկական մոդելի վերականգնմանը»,- MIASIN.RU-ին տված հարցազրույցում ասել է Ծատուրյանը, գրում է realtribune.ru–ն։

Քաղաքական գործչի խոսքով հայերի ներկայիս խնդիրներից շատերի պատճառը պատմության ընթացքում կատարած մեղքերն են։ «Ամենատարածված մեղքը հպարտությունն է։ Պատահական չէ, որ մեծն Գարեգին Նժդեհն էգոիզմը (եսասիրություն) անվանել է մեր ժողովրդի հոգսերի հիմնական պատճառը։ Մենք պետք է հաշտություն կնքենք Աստծո հետ, այսինքն նոր Պայմանագիր կնքենք նրա հետ ապաշխարությամբ։ Բայց ապաշխարությունը սկսվում է սեփական սխալներն ընդունելուց: Եվ դա ամենադժվարն է, քանի որ միայն ուժեղ և փորձառու մարդիկ կարող են խոստովանել, որ նախկինում սխալվել են։ Ինչո՞ւ չենք կարողանում հաշտվել թուրք ու ադրբեջանցի ֆաշիստների հետ։ Որովհետև նրանք չեն ընդունում հայերի դեմ իրենց կատարած հանցագործությունները, չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը և մեր հայրենիքի օկուպացիան։ Թուրքերը շատ են հեռու Աստծուց, նրանք հրաժարվում են ապաշխարել», - բացատրել է նա:

Հայերի համար մեկ այլ կարևոր խնդիր, ըստ Ծատուրյանի, այն է, որ իրենց սովորեցրել են, որ միակ ընտրությունը Ռուսաստանի և Թուրքիայի, կամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև է: «Իրականում դա կեղծ ընտրություն է, որը կոռումպացնում և նվաստացնում է հայ ժողովրդին։ Հայաստանի իշխանությունները պետք է վարեն բացառապես հայանպաստ քաղաքականություն, այլ ոչ թե ռուսամետ, արևմտամետ կամ թուրքամետ։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի չեզոքության սկզբունքի վրա: Հայաստանը պետք է դառնա ոչ դաշինքային պետություն և միջազգային ասպարեզում հռչակի իր արտաբլոկային կարգավիճակը»,- ​​ասել է «Աշխարհաժողով» շարժման հիմնադիրը։

Ըստ Ծատուրյանի միայն դրանից հետո Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց դա չպետք է արվի հանուն ՆԱՏՕ-ի։ «Մենք ապավինելու ենք պաշտպանության ոլորտում երկկողմ համաձայնագրերին այն երկրների հետ, որոնք պատրաստ են աջակցել Հայաստանին թուրք-բաքվի օկուպացիայի դեմ պայքարում։ Խոսքն Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի և ցանկացած այլ երկրի մասին է, որը հայ ժողովրդին տեսնում է որպես իր ռազմավարական դաշնակից։ Իմ թվարկած երկրները շահագրգռված են, որ Հայաստանը գրավի իր պատմական տեղը Եվրոպայի և Ասիայի միջև Մետաքսի ճանապարհին` ի շահ Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների»,- ամփոփել է Ծատուրյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Շամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգըԽոզնավարում կրկին կրակոցներ են եղել (տեսանյութ)Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցովՀայկական սերիալը կցուցադրվի Թուրքիայում Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի ՄոսկվաԵրկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակիՆիկոլ Փաշինյանի խոստովանությունըՀայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմինը, որը կորած էր համարվում․ ՌԴԻնձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան Հայաստանը կբարելավի «Ֆինանսական հիգիենան» կրիպտո միասնական կանոններով, թույլ կտա բանկերին առաջարկել Bitcoin ծառայություններՌուս դիվանագետն արևի տակ Երևանի տեղի մասին. «Հայաստանը դեռ ԵԱՏՄ-ում է»«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս Քաղաքագետ Խալաթյան. Մոլդովայի փորձը հայ փորձագետներին ստիպել է մեկ անգամ ևս մտածել ԵՄ-ի օգուտների մասինԱվագ հինգշաբթի օրը խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ Բաքվի և Երևանի միջև փոխադարձ անվստահությունը չի վերացել Մի շարք հասցեներում լույս չի լինի Որպես անհայտ կորած որոնվող տղամարդը մաhացած է հայտնաբերվել Երևանյան լճումԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Կենսաթոշակների մասինԱդրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել․ պատմության այս օրը (17 ապրիլ)Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք մեկ մասնակից Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Ադրբեջանում հեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում․ ՀՀ ԱԳՆ «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսների ծանր գիշերը. ՊՆ-ն հայտնում էԱմեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»24 ժամ՝ առանց ջուր․ հասցեներ «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԱկնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Նորանշանակ նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից. «Ժողովուրդ» ՔՊ-ում թաղման դեմքով էին․ «Հրապարակ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ»ՔԿ ու ՀԿԿ նախագահները հաշվետվություն կներկայացնեն ԱԺ պատգամավորներին․ «Ժողովուրդ» Արտահերթ կլինի. իշխանությունը «զադնի» է դնում․ «Հրապարակ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ»Շառաչուն ապտակ ՍԴ-ից՝ ուղղված Դատախազությանը և Ազգային ժողովին. «Ժողովուրդ» Արցախցիների պառակտումը շարունակվում է․ «Հրապարակ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»7 տարի անց ամեն ինչ ավելի է խորացել. իշխանության խոստումները մնացել են մամուլի էջերին. «Ժողովուրդ» Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ․«Հրապարակ»
Ամենադիտված