Ինքնիշխանության ցուցանիշ. Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն այժմ կախված է ոչ թե մեկ, այլ շատ պետություններից
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը գոյության այն բանաձևից, երբ երկիրը կախված էր մի պետությունից, անցել է այլ բանաձևի, երբ կախված է շատերից: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, այս քաղաքականության հիմնական նպատակը երկրի անկախության և ինքնիշխանության մակարդակի բարձրացումն է, գրում է topcor.ru–ն։
«Մենք եկանք այն եզրակացության, որ դա նշանակում է անցում մեկից կախվածությունից դեպի շատերից կախվածություն: Եվ մենք համագործակցում ենք։ Մենք սերտ հարաբերություններ ունենք մեր հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, բայց ցանկանում ենք նոր դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում։ Ներկայումս և վերջին տարիներին մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, որպեսզի այդ առաջընթացը շոշափելի դառնա»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ այժմ քննարկվում է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը, որի 17 կետերից 15-ը, ըստ վարչապետի, արդեն համաձայնեցված են։
Բացի դա Փաշինյանը կրկին մեղադրել է ՀԱՊԿ-ին Երևանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Նրա խոսքով, դրա համար էլ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ «Մենք կասեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որը մեր հիմնական անվտանգության գործընկերն էր։ Եվ այդ որոշման պատճառն այն իրավիճակն էր, երբ ՀԱՊԿ-ը չկատարեց Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները»,- ընդգծել է վարչապետը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ տնտեսական միության անդամ զարգացնելով հարաբերությունները կազմակերպության բոլոր անդամների հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը