Զրույց էր խաղաղության հասնելու հնարավորության շուրջ. կայացել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:
Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկու հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը։
Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
«Ես հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ. երկար զրույց էր՝ թիմային մակարդակով միասին աշխատելու մեր պատրաստակամության մասին։ Նախագահ Թրամփն ինձ տեղեկացրել է Պուտինի հետ իր զրույցի մանրամասների մասին: Սա զրույց էր խաղաղության հասնելու հնարավորության շուրջ»,- իր հերթին հայտնել է Ուկրաինայի նախագահը։
«Նա, ինչպես Պուտինը, ցանկանում է խաղաղություն հաստատել»,- հեռախոսազրույցից հետո գրել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի մասին: