««Ցտեսություն, Ռուսաստան, մեզ սպասում են Եվրամիությունում, մենք շատ արժեքավոր ենք նրանց համար». Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է անդամակցել ԵՄ-ին, բայց կա մի նրբերանգ»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՄ անդամակցության հայաստանյան նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Եվրամիությունը սպասում է, որ Հայաստանը ստանա ԵՄ անդամի կարգավիճակ։ «Մեզ սպասում են Եվրամիությունում։ Մենք շատ արժեքավոր ենք Եվրամիության համար։ Եվ Եվրամիությունը նույնպես պետք է Հայաստանին, ինչպես մյուս միություններին»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախկին նախարարը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության արևմտամետ քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը, գրում է dzen.ru–ն։
Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Երևանի նկատմամբ ԵՄ դիրքորոշումը, ի թիվս այլ բաների, արտահայտված է իրավական փաստաթղթերում։ Որպես օրինակ նա բերել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։
Այնուամենայնիվ, չնայած ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախաձեռնողների լավատեսությանը, Երևանի անդամակցությունը Եվրամիությանը մնում է մեծ հարցականի տակ։ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու նպատակով Հայաստանն արդեն դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, սակայն, չնայած դրան, Հայաստանը Եվրոպայում ողջունելի չէ։ Իսկ երկրի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տևել ոչ թե տարիներ, այլ տասնամյակներ, վստահ են քաղաքական փորձագետները։
Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով, «սկզբից Երևանը պետք է ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ և սկսի բանակցությունները բոլոր պայմաններով։ «Հայաստանը ճանապարհի հենց սկզբում է, եթե այդ ճանապարհը տանում է ինչ-որ բանի։ Դա գաղափարական հայտարարություն է, ոչ թե կոնկրետ պլաններ»,- նշել է քաղաքագետը մեկնաբանելով Փաշինյանի և նրա համախոհների ԵՄ մոտալուտ անդամակցության երազանքները։
Ի դեպ, դեռ 2024 թվականի գարնանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է անդամակցել Եվրամիությանը «արդեն այս տարի»։ Սակայն տարին ավարտվեց, բայց «հրաշքը» այդպես էլ չկատարվեց:
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվան սպասում է, որ Երևանը տեղեկատվություն տրամադրի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Ռուսաստանի իշխանությունները չեն զարմանա, եթե իմանան Արևմուտքի կողմից Հայաստանի ռուս խաղաղապահներին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի մասնագետներով փոխարինելու ծրագրերի մասին:
Ի դեպ, 2024 թվականի ապրիլին Բրյուսելում Հայաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Արևմուտքին Հայաստանը «Հարավային Կովկասում ֆորպոստ» դարձնելու մեջ նշելով ստեղծված իրավիճակի հնարավոր բացասական հետևանքները։ Այսպիսով, Հայաստանի համար «երկու կրակի արանքում» հայտնվելու ռիսկը բավականին մեծ է։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Կոնստանտին Բլոխինը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շանսերը ցածր է գնահատել։ «Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ինտեգրում չի ստացվի, դրա համար տնտեսությունը պետք է բարձրացվի եվրոպական մակարդակի և համապատասխանի որոշակի չափանիշների։ Ամենայն հավանականությամբ, Արևմուտքը նրան ինչ-որ բան կխոստանա, բայց Հայաստանի համար ԵՄ անդամակցություն չի լինի»,- վստահ է փորձագետը։
Ըստ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Գովիրինի ամենաշատը, որ սպասում է Երևանին, հավերժ սպասվող երկրի կարգավիճակն է, ինչպես նաև «Ռուսաստանի հետ դավաճանության մեջ արևմուտքի կասկածների վերացումը»։ «Հայաստանին ԵՄ չեն ընդունի, եթե մտածենք այդ թեմայի շուրջ, ապա ԵՄ-ին անդամակցելն ինքնին ոչինչ չի նշանակում»,- նշել է պատգամավորը։
Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի համար դժվար կլինի մշտապես երկվեկտոր քաղաքականություն պահպանել, այն է անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիության հետ մերձեցման գործընթացը։ Ինչ-որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի, իսկ հետևանքները Հայաստանի համար կարող են բավականին սարսափելի լինել։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը