Նավթի գները մի փոքր բարձրանում են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նավթի գները մի փոքր բարձրացել են ուրբաթ օրը և շաբաթը կարող են ավարտվել մի փոքր ավելի բարձր:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը կազմում է 75,25 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,23 դոլարով (0,31%) գերազանցում է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշը։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,16 դոլարով (0,2%)՝ հասնելով 75,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի հարթակում թանկացել են 0,16 դոլարով (0,22%)՝ հասնելով 71,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,08 դոլարով (0,1%)՝ հասնելով 71,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։