Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն․ արձագանք՝ Բաքվի հերթական մեղադրանքներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական «Baku TV»-ն ռեպորտաժ է պատրաստել փետրվարի 13-ին կայացած՝ Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատավարության և նրան ներկայացվող անհեթեթ մեղադրանքների մասին: Ի թիվս այլ մեղադրանքների՝ հայ բարերարը մեղադրվում է Բաքվի կողմից ահաբեկչական հռչակված ՈՄԱ ՌՀԿ-ին ֆինանսավորելու մեջ:

ՈՄԱ ՌՀԿ-ի հիմնադիր նախագահ Վովա Վարտանովն անդրադարձել է հնչած մեղադրանքներին՝ պաշտոնապես հերքելով Բաքվի հերթական ցնդաբանությունը:

ՈՄԱ-ն պաշտոնապես հայտարարում է, որ մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը շինծու է, որը պետք է դիտարկել թուրք ջարդարար, բռնապետ Ալիևի ու հայության միջև եղած հակամարտության կոնտեքստում:

Հիշեցնենք, որ Բաքվում ժամանակին ձերբակալվել և արտաքսվել է 7-8 տարեկան ազգությամբ հայ երեխա, ձերբակալվել և մինչ օրս պահվում է հայկական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացի, որն անգամ հայերեն խոսել չգիտեր և Բաքու էր եկել զուտ բիզնես նպատակով: 

ՈՄԱ-ն, երբեք չլինելով ահաբեկչական կառույց, երբևէ չահաբեկելով ոչ մեկին՝ ի տարբերություն Բաքվի Հանրապետության ահաբեկիչ դիկտատոր Իլհամ Ալիևի, երբեք իրեն թույլ չի տվել ահաբեկչական հայտարարություն անել՝ քաջ գիտակցելով, թե թուրքերի հատուկ ծառայություններն ինչքան ուշադիր են հետևում ազգ-բանակ հայեցակարգի ջատագով կառույցների ոչ միայն գործունեությանը, այլև հայտարարություններին:

Բաքվի Հանրապետության բռնապետի շահերը սպասարկող կառույցները քաջ գիտակցում են, որ միայն Հայաստանում ձևավորված ազգ-բանակն է ի վիճակի կանգնեցնելու Բաքվի բռնապետին, ուստի նման կառույցների դեմ պայքարը շարունակվում է նաև անուղղակիորեն, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի շինծու դատի միջոցով:

Ինչ վերաբերում է ՈՄԱ-ի հետ Ռուբեն Վարդանյանի կապին, ապա հարկ է նշել, որ Ռուբեն Վարդանյանը մեկ անգամ մասնակցել է կուրսանտների համար ՈՄԱ-ի կազմակերպած գոյատևման դասընթացին, որի էությունը հետևյալն էր. մասնակիցները պետք է անտառային պայմաններում կրակ վառեին, կենցաղ ապահովեին, բուժպատրաստություն անցնեին, ալպինիզմով զբաղվեին, այսինքն՝ դասընթացի նպատակը զուտ կենսունակությունը բարձրացնող գիտելիքներ և հմտություններ տալն էր: Ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու իր պացիֆիստական գաղափարին, նախապես ճշտել էր դասընթացի բնույթը և ընտրել հենց այն հավաքը, որը միտված էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ ֆինանսական միջոցներ հատկացնելուն, Ռուբեն Վարդանյանը երբևէ չի ֆինանսավորել ՈՄԱ-ն, նա պարզապես վճարել է հիշյալ դասընթացի շրջանակում իր կենցաղն ապահովելու համար անհրաժեշտ գումարը՝ մոտ 100.000 դրամ: 

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքներին, ապա հայտնի մեկենաս, մարդասեր, «Ավրորայի» հիմնադիր-ղեկավարին ահաբեկիչների  սպասարկող հայտարարելը չափազանց է: Ռուբեն Վարդանյանի դատն ինքնին անմարդկային է և ուղղված է ոչ միայն հայերի դեմ, այլև ամբողջ մարդկության: Թեպետ զարմանալի չէ, քանի որ ՀՀ-ի ու հայ ազգի դեմ թուրքերի պայքարը երբևէ չափ ու սահման չի ճանաչել, և այս դատավարությունը դրա վառ ապացույցն է:

«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպանՌուս պատգամավորը չորս տարի աշխատել Է Ուկրաինայի հետ VPN-ի միջոցով Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենաԵրբ տեղի կունենա «Ոսկե ծիրան» կինոփառատոնըԵրգիչ Անդրեի հարցը հասավ քրեական ոստիկանություն․ ինչ են ստուգում Մեդվեդևը հայտնել է՝ ինչ կպատահի Ուկրաինա ուղարկվելիք ԵՄ զորքերի հետ Նիկոլ Փաշինյանը հայ-ադրբեջանական նոր սրացման մասինՇամիրամ գյուղի սգո սրահում 4 անձի սպանության համար Թելման Քալաշյանը դատապարտվեց ցմահ ազատազրկմանՄարտունի համայնքի Լիճք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՃՏՊ «BMW» և «Opel»-ի մասնակցությամբ․ վիրավnրներ կան ԽՍՀՄ կրկնակի հերոս Բաղրամյանի անունը տրվել է Մինսկի թիվ 148 միջնակարգ դպրոցին Պետությունը ձախողել է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգըԽոզնավարում կրկին կրակոցներ են եղել (տեսանյութ)Արցախցիների բողոքն ուզում են վերահսկել Սամվել Բաբայանի միջոցովՀայկական սերիալը կցուցադրվի Թուրքիայում Երկրորդ քայլը՝ ընդդեմ Արևմուտքի. Փաշինյանը կմեկնի ՄոսկվաԵրկրի վրա մագնիսական փոթորկի հզորությունը հասել է «շատ ուժեղ» մակարդակիՆիկոլ Փաշինյանի խոստովանությունըՀայտնաբերվել է 13-ամյա աղջնակի մարմինը, որը կորած էր համարվում․ ՌԴԻնձ հետ ոչ ոք չի ուզում մենամարտել․ Արման Ծառուկյան Հայաստանը կբարելավի «Ֆինանսական հիգիենան» կրիպտո միասնական կանոններով, թույլ կտա բանկերին առաջարկել Bitcoin ծառայություններՌուս դիվանագետն արևի տակ Երևանի տեղի մասին. «Հայաստանը դեռ ԵԱՏՄ-ում է»«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս Քաղաքագետ Խալաթյան. Մոլդովայի փորձը հայ փորձագետներին ստիպել է մեկ անգամ ևս մտածել ԵՄ-ի օգուտների մասինԱվագ հինգշաբթի օրը խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ Բաքվի և Երևանի միջև փոխադարձ անվստահությունը չի վերացել Մի շարք հասցեներում լույս չի լինի Որպես անհայտ կորած որոնվող տղամարդը մաhացած է հայտնաբերվել Երևանյան լճումԱռևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»Կենսաթոշակների մասինԱդրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել․ պատմության այս օրը (17 ապրիլ)Չինաստանը ցանկանում է մերձենալ ԵՄ-ի հետ ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով Այդ գործում Բաքվի բռնապետը Փաշինյանից լավ հանցակից չի կարող գտնել. «Փաստ»Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք մեկ մասնակից Սահմանադրական հանրաքվե անցկացնելու փորձը կձախողվի. «Փաստ»Ադրբեջանում հեղեղների հետևանքով կան զոհեր և վիրավորներ Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում․ ՀՀ ԱԳՆ «Հպարտ եմ, որ հերոսի կին եմ, բայց ցավս անասելի խորն է». ավագ լեյտենանտ Գնել Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում. «Փաստ»Ռուսների ծանր գիշերը. ՊՆ-ն հայտնում էԱմեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»24 ժամ՝ առանց ջուր․ հասցեներ «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԱկնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»Նորանշանակ նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից. «Ժողովուրդ» ՔՊ-ում թաղման դեմքով էին․ «Հրապարակ»
Ամենադիտված