Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ․ «Ժողովուրդ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Կիրանցով և Բաղանիսով սահմանազատումը չի ավարտվելու, նոր սահմանային սյուներ են դրվելու հարևան մյուս երկրների հետ ևս:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ուներ, որ հայտնի սահմանազատումը սկսվելու է Գեղարքունիքի մարզից՝ Ճամբարակ և Սոթք համայնքներից։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե կոնկրետ, որ կետերից է սկսվելու սահմանագծումն ու սահմանազատումը։ Նախարարությունից լրացուցիչ ժամանակ են խնդրել հարցմանը պատասխանելու համար, սակայն արտաքին գործերի նախարարությունից հարցմանը պատասխանել էին հետևյալ կերպ. «Ըստ 2025 թվականի հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև պետական սահմանին սահմանազատման պետական հանձնաժողովի 11-րդ հանդիպման արդյունքների՝ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

Այսինքն, սահմանազատում տեղի է ունենալու նաև Իրանի և Վրաստանի հետ:

Հարկ է նշել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների անխախտելիության և տարածաշրջանում սահմանների փոփոխության անընդունելիության իր դիրքորոշումը։

Օրինակ՝ 2025 թվականի փետրվարի 4-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է, որ «տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ»։

Իշխանությունները փորձում են Հայաստանն ավելի մասնատել, նոր պատեր կառուցել սահմանին և նոր անվտանգային ծառեր տնկել՝ ադրբեջանցիներին չտեսնելու համար։ Ահա այսպիսին է «Ապագա կա՛» արտահայտության գործնական տարբերակը։»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ)
Ամենադիտված