Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է
ՖՈՏՈ
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է:
44-ամյա ռեալիթի աստղը հրապարակել է կետավոր բիկինիով իր լուսանկարը, որն արվել է 1994 թվականին, երբ նա 14 տարեկան էր։ Լուսանկարում Քիմը կարճ սև մազեր ունի՝ սանրվածք, որը նա վերջերս վերստեղծել էր SKIMS-ի գովազդում:
Նկարում երիտասարդ Քիմը կանգնած է պատշգամբում, որի հետևից բացվում է փարթամ արևադարձային տեսարան։ Որոշ երկրպագուներ նշել են, որ լուսանկարում նա նման է իր հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին։