Երվանդ Մկրտչյանը հաղթել է աթլետիկայի Բալկանյան երկրների փակ առաջնությունում
ՍՊՈՐՏ
Հայ մարզիկ Երվանդ Մկրտչյանը հաղթանակ է տարել Բելգրադում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների փակ առաջնությունում:
Մկրտչյանը լավագույնն է դարձել 1500 մետր վազքում ՝ մոտ երկու վայրկյան առաջ անցնելով մոտակա մրցակցից:
Եվս մեկ հայ մարզիկ ՝ Գոռ Հովակիմյանը, արծաթե մեդալ է նվաճել եռացատկում ՝ 16,10 մետր արդյունքով: