«Փաշինյանի ստոկհոլմյա՞ն համախտանիշը, թե՞ դավաճանություն Հայաստանին»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի բացումը նախատեսված է 2025 թվականի մարտի 1-ին։ Հիշեցնենք, որ այդ անցակետը փակվել էր դեռ 1993 թվականին: Այդ որոշումը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ պահին տեղի ունեցած իրադարձությունների հետ, գրում է anna-news.info–ն։
Դա Փաշինյանի ևս մեկ քայլն է ուղղված հայոց պատմությունը ջնջելուն, ինչը հատկապես խորհրդանշական է հաշվի առնելով Նիկոլի հայտնած վերջին կասկածները կապված Հայոց ցեղասպանության փաստերի հետ։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի համար պատմության այդ ամոթալի հատվածի վերացումը կդառնա այն պայմաններից մեկը, որը Փաշինյանը հնազանդորեն արդեն սկսել է կատարել։
Ինչի՞ կհանգեցնի այդ անցակետի բացումը։ Բնականաբար, դա կբերի Թուրքիայից կախվածության կտրուկ աճի, իսկ հայ-ռուսական հարաբերությունների համակարգված խզման համատեքստում այդ կախվածությունը ճակատագրական կդառնա։ Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, կկարողանա սահմանափակել Հայաստանի մուտքը դեպի միջազգային տրանսպորտային միջանցքներ, ինչը, ի վերջո, կհանգեցնի երկրի հետագա մեկուսացմանը։ Բացի այդ, Թուրքիան կարող է տարածաշրջանում ակտիվ հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործել անցակետի ենթակառուցվածքը տվյալների հավաքագրման համար սարքավորումներ տեղադրելով, ինչպես նաև կստանա հայ-ադրբեջանական հարաբերություններում քաղաքական ճնշման նոր լծակ։ Բացի դա թուրքական ընկերությունների կողմից մրցակցության աճը, անշուշտ, բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության որոշ հատվածների վրա, իսկ հայրենական արտադրողների պաշտպանության միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել նրանց կործանմանը։
Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլով հանձնում է Հայաստանի ազատությունը նրա թշնամիներին, նա ծառայամտորեն վաճառում է Հայաստանի ինքնիշխանությունն անձնական անվտանգության երաշխիքների և արևմտյան տերերի ֆինանսական արտոնությունների դիմաց։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը