Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն փոխնախագահ Բադրա Գունբան և «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան։

Նախօրեին կայացած ընտրություններում Գունբան հավաքել է 46,38 տոկոս քվե, իսկ Արձինբան՝ 36.92 տոկոս։ Մյուս երեք թեկնածուները բավական ետ են մնում առաջատարներից։ Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան ստացել է 7,54 տոկոս, Ռուսաստանում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը՝ 4,04 տոկոս, իսկ Սևծովյան զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Ադգուր Խուրխումալը՝ 0,97 տոկոս։

Ընտրողների մասնակցությունը բավական բարձր է եղել՝ գրեթե 69 տոկոս։ Այժմ մարտի 1-ին Աբխազիայի բնակիչներն ընտրելու են երկու թեկնածուներից մեկին։ Աբխազիայում ահռելի հայկական համայնք կա, ըստ որոշ տվյալների, մինչև բնակչության 40 տոկոսը, իսկ Արձինբան արդեն հասցրել է թշնամանք հարուցել ոչ միայն հայերի, այլև Աբխազիայում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ։

«Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավարն առաջ է մղում Թուրքիայի շահերը, իր կողմնակիցների հետ բազմիցս աչքի է ընկել հակահայկական հայտարարություններով, ազգամիջյան բախումներ սադրելու իր հմտություններով։ Աբխազիայի հայ համայնքը նույնիսկ նամակով դիմել էր ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության ժամանակավոր իշխանություններին հայ համայնքի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ չեն բացառվում հայերի դեմ բռնությունների ու ջարդերի հավանականությունը։ ՀՀ իշխանությունները, ի դեպ, որևէ կերպ չեն արձագանքել։

Արձինբան պարտվել էր նաև 2020 թ. ընտրություններում՝ կրկին երկրորդ տեղը զբաղեցնելով։ Ըստ վերլուծաբանների, նա այժմ պատկառելի քանակի ձայներ ստացել է հենց ԵՄ և Թուրքիայի ֆինանսավորման, տեղեկատվական և նյութական աջակցության արդյունքում։ Ռուսաստանի ազդեցության տիրույթում գտնվող փոքրիկ ու չճանաչված այդ պետությունն այժմ Անկարայի թիրախում է, որը ցանկանում է իր հավատարիմ խամաճիկին նշանակել այնտեղ։ Իսկ Արձինբայի ընտրությունն ընդհուպ կարող է բախումներ հրահրել Աբխազիայում։ Առաջին փուլում հայ համայնքը բավական ակտիվ մասնակցել է, ընտրել կառավարման մեծ փորձ ունեցող, երկիրը համախբելու ունակ Բադրա Գունբային։ Առաջիկա երկու շաբաթները վճռորոշ են լինելու թե՛ Աբխազիայի ապագայի, թե՛ այդ երկրում հայկական հետքը պահպանելու հարցում։

Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված