Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը դատապարտված է»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անդրկովկասում պատերազմի հստակ հոտ է գալիս: Հիմա արդեն պարզ է, որ Հայաստանը դատապարտված է։ Այն ժամանակ էլ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից երկու տարի անց կար մոտալուտ պատերազմի համառ հոտ։ Հետո Բաքուն որոշեց բլից-կրիգի հարվածով տապալել այն ամենը, ինչ մնացել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, գրում է livejournal.com–ը։

Այժմ էլ Հարավային Կովկասում դրամայի հերթական գործողությունն է պատրաստ ծավալման։ Թույլերին խփում են, իսկ երբ այդ թույլերը հրաժարվելով ուժեղանալ պարտվում են՝ նրանց վերջացնում են։ Դա միջազգային քաղաքականության օրենք է։ Իդեալիստ լիբերալ քաղաքական գործիչ Փաշինյանը հնարավոր է, որ հոգու խորքում խորապես հասկանում է դա, բայց հրաժարվում է դրան հավատալ՝ հույսը դնելով (վաղուց արդեն ոչ) «ամենազոր» Արևմուտքի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հայտարարություններ է արել, որոնք կարելի է վերջնագիր անվանել։ Նախ նա խոսել է Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, որը երկու մասի է բաժանում ադրբեջանական տարածքը և թույլ չի տալիս ուղիղ տրանսպորտային կապ հաստատել Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Հայերը ռազմավարական նշանակություն ունեցող 35 կիլոմետր երկարությամբ նեղ հողաշերտ ունեն, դա էլ հենց Զանգեզուրի միջանցքն է։ «Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ հանդիսանան Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի, և որքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նաև անդրադարձել է հայկական պետությանը որպես այդպիսին: «Ֆաշիզմը Հայաստանում պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք կանենք դա»,– ասել է նա։ Բաքուն պահանջում է ճնշել այն ամենը, ինչ մնացել է հայկական ազգայնականությունից: Այսինքն ցանկացած հիշողություն Լեռնային Ղարաբաղի մասին, ցանկացած հակաադրբեջանական և, հավանաբար, նաև հակաթուրքական պատմական նարրատիվ։ Չի մոռացվել նաև 1990 թվականի Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բացառելու հարցը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ Երևանի հավակնությունների մասին։

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի ղեկավարությունը ստանձնել է Հայաստանն ու նրա հայրենասեր ուժերի մնացորդները ոչնչացնելու գործը։ Իսկ հիմնական պահանջը, որը կոչվում է «կյանք ու մահ», դադարեցնել Հայաստանին զենքի մատակարարումը Ֆրանսիայից և այլ երկրներից և վերադարձնել արդեն մատակարարվածը։ Դա սկզբունքորեն դժվար թե հնարավոր լինի հաշվի առնելով այն, որ հայերը մեծ գումարներ են վճարել։ Բացի դա զենքը «սկզբնակետ» վերադարձնելու պրակտիկան, մեղմ ասած, ընդհանուր առմամբ ընդունված չէ։ Սակայն դա Բաքվին չի հետաքրքրում, կա՛մ Հայաստանը կլինի անպաշտպան ու զիջող, կա՛մ գործի մեջ կմտնեն Ադրբեջանի զինված ուժերը։ «Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք դա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում։ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի ղեկավարի ելույթը շատ վատ խոսքեր է պարունակել Ջոզեֆ Բայդենի և նրա վարչակազմի մասին, և շատ հույսեր Դոնալդ Թրամփի հետ կապված։ Բայց Փաշինյանը Դեմոկրատական ​​կուսակցությանը մոտ կանգնած Սորոսի կառույցներից է։ Ինքը՝ Հայաստանի վարչապետը պետք է որ օրգանապես տհաճ լինի ԱՄՆ նորընտիր նախագահի համար: Եվ դա ի տարբերություն էլիտար Ալիևի՝ Քաղբյուրոյի անդամի և ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի որդու։ Մի բան է հաստատ՝ հանրապետականների օրոք ԱՄՆ-ը 100 տոկոսանոց վստահությամբ չի սատարի ինչ որ Փաշինյանի։ Հարց է անգամ այն, թե արդյո՞ք նրանք տեր կանգնելու են քրդերին, դա մտքի խնդիր է: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հարցը փակված է։

Իսկ ինչպե՞ս է արձագանքում հակառակ կողմը: Վախկոտ, պաթետիկ և անմիտ, և դրանով իսկ բառիս բուն իմաստով Ադրբեջանին ավելի մեծ ագրեսիայի հրահրում։

Այս տարին կարող է դառնալ Հայաստանի դեմ Ադրբեջանի բլից-կրիգի ևս մեկ տարի: Ադրբեջանի զինված ուժերը, հատկապես Թուրքիայի աջակցությամբ, տեսականորեն կարող են ոչնչացնել հարևան հանրապետությունը։ Վթարային անջատիչներ չկան, ավելի լավ պահ չի էլ կարելի մտածել: Ռուսաստանը զբաղված է Հյուսիս-արևելյան ռազմական թատերաբեմում, և Գյումրիում ռազմաբազայի առկայությունը կունենա նույն ազդեցությունը, ինչ Տարտուսի և Խմեյմիմի բազաներն ունեցան Սիրիայում Ասադի կործանման ժամանակ: Բացի դա Ռուսաստանը հայերի կողքին չի կանգնի այն պատճառով, որ Փաշինյանը վիճաբանում է Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի խորհրդարանն ընդունել է ԵՄ–ին միանալու ակտ:

Ի դեպ, խոցված ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ Ադրբեջանի սրումը կարող է լինել ընդամենն Ալիևի խաղը, այսինքն փոխանակում, օրինակ մենք մեր աչքերը կփակենք ինքնաթիռի վրա, իսկ դուք Զանգեզուրի միջանցքի վրա։

Իրանը նույնպես չի օգնի հայերին, նա ջախջախիչ պարտություն է կրել Սիրիայում, ապրում է ներքին անկայունության պայմաններում և ողջ Մերձավոր Արևելքում է կորուստներ կրում իր վստահված անձանց շրջանում: Բացի դա ինչո՞ւ Թեհրանը պետք է ցանկանա պատերազմել Ադրբեջանի հետ հատկապես հաշվի առնելով բուն Իրանում ադրբեջանական բնակչության հսկայական մասնաբաժինը։

Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ հայկական պետականության կործանումն անհնար է, քանի որ դա ըստ էության անհնար է, ապա հիշեք վերջին օրինակը՝ Սիրիան։ Այդ հանրապետությունը փլուզվեց 12 օրում: Եվ դա չնայած նրան, որ Ասադի իշխանությունն ավելի ուժեղ էր թվում, քան Փաշինյանինն է:

Այս ամենը վախկոտների ու սրիկաների ստեղծած իրավիճակն է։ Ժողովրդի լռելյայն համաձայնությամբ կամ հակառակը՝ առանց ժողովրդի մասնակցության, Փաշինյանը երկիրը տանում է  կործանման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են
Ամենադիտված