Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Հարավային հարմարավետություն լիկյոր
ՖՈՏՈ
Ամերիկյան պրեմիում դասի Southern Comfort (հարավային կոմֆորտ՝ հարմարավետություն) լիկյորը պատրաստված է վիսկիից և ավելացված համեմունքների շնորհիվ ունի բարդ մրգային բուրմունք:
Ըմպելիքն ունի խիտ սաթի գույն և զարմանալիորեն նուրբ համ՝ բավականին չափավոր քաղցրությամբ։ Չնայած ալկոհոլի բավականին բարձր պարունակությանը (39 %), ըմպելիքը լավ է խմվում ոչ միայն կոկտեյլների կազմում, այլ նաև մաքուր տեսքով: Իր համային հատկությունների շնորհիվ այդ լիկյորը հավասարապես տարածված է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում։
Ամերիկյան հարավը Միացյալ Նահանգների հատուկ տարածքն է։ Տեղացիները միշտ շատ են տարբերվել ամերիկյան մնացած բնակչությունից՝ կյանքի, ավանդույթների և այլ բաների վերաբերյալ իրենց հայացքներով: Եվ միանգամայն բնական է, որ նրանք նաև սեփական ըմպելիք են ստեղծել։ Այն հայտնագործվել է 1874 թվականին, երբ Մարտին Հերոնը որոշել է «կատարելագործել» վիսկին:
Փաստն այն է, որ այն ժամանակ վիսկին բավականին սուր համ ուներ, և շատ հաճախ իրենից ներկայացնում էր անորակ տնական օղի: Այդ պատճառով էլ Նոր Օռլեանի բարերից մեկում աշխատող մի երիտասարդ որոշեց ավելի բարդ ըմպելիք պատրաստել, որը նաև կպահպաներ վիսկիի բույրը: Շատ փորձերի ու սխալների միջով անցնելով Մարտինին հաջողվեց ստեղծել նուրբ ու բարդ համով ըմպելիք, որը շատ արագ դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը։ Հենց այդ բարմենն է իր մտահղացումն անվանել Հարավային կոմֆորտ՝ հարմարավետություն:
Մարտին Հերոնը հաճախ ասում էր, որ բաղադրատոմսն իրեն առաջարկել է հենց հարավի բնությունը, ենթադրաբար, նա պետք է վերցներ մրգեր և խոտաբույսեր և թրմեր դրանք վիսկիով: Պետք է ասել, որ պարոն Հերոնը շատ համեստ է։ Փաստն այն է, որ Southern Comfort–ի արտադրական գործընթացը ներառում է բոլոր բաղադրիչների մանրակրկիտ ընտրություն, բազմաթիվ թորումներ և կրկնաթորումներ: Բաղադրիչների թիվը գերազանցում է հարյուրը։ Այնպես որ, այստեղ միայն բնությունը բավարար չէ, անհրաժեշտ է լինել նրա արհեստի լավ գիտակ նման գլուխգործոց ստեղծելու համար։
Խմիչքը շատ արագ դարձավ այնքան հայտնի, որ Մարտինը ոչ միայն առաջարկում էր այն բարում, այլ նաև սկսել էր վաճառել շշերով: Լիկյորը հաճախ կոչվում էր «Հարավի լեգենդ»: Ըմպելիքն իր առաջին միջազգային հաջողությանը հասել է 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, իսկ 1904 թվականին Սենթ Լուիսի նմանատիպ ցուցահանդեսում արժանացել է բարձրագույն մրցանակի։ Այդ ժամանակից ի վեր այդ լիկյորի համաշխարհային ժողովրդականությունը միայն աճել է: Այդ լիկյորի վրա հիմնված որոշ կոկտեյլներ արդեն ավելի քան 60 տարեկան են: Առաջին գիրքը կոկտեյլների բաղադրատոմսերով՝ հիմնված Southern Comfort-ի վրա, հայտնվել է դեռևս 1954 թվականին, և այդ ժամանակվանից նրանք հայտնի են դարձել աշխարհի բազմաթիվ բարերում: Օրինակ շատերն են սիրում Սկարլետ Օ՝Հարա կոկտեյլը, որը պատրաստվում է Southern Comfort լիկյորով, լոռամրգի հյութով և սառույցով:
Կ. Խաչիկյան