Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2 կալանավորված կա
ԻՐԱՎՈՒՆՔ
Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է։
Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նրա հաղոդրմամբ՝ 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: