Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ձախից ուղղում. Հայաստանը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հեռուստաուղերձով և ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը։ Հիմնական գաղափարն այն է, որ առաջին տեղում պետք է լինի պետության ու նրա բնակիչների շահերը, այլ ոչ թե աշխարհով մեկ սփռված հայ ազգը։ Պարզ ասած Հայաստանը պետք է ավելի կարևոր դառնա, քան հայերը։ Այդ նպատակով, մասնավորապես, առաջարկվում է փոխել Սահմանադրությունը: Մանրամասները iz.ru–ի հոդվածում։

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության, իսկ հայրենասիրությունն այդ պետության շահերի հետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա այդ մոտեցումը կբերի քաղաքացիների բարեկեցության բարձրացման։ «Մարդու հիմնական կարիքների բավարարումն առաջնահերթություն է: Այնուամենայնիվ, «բարձր արժեքների» վրա հիմնված քաղաքականությունը երբեմն աչքաթող է անում ամենակարևորը՝ մարդկանց և նրանց ամենօրյա կարիքները», - նշել է նա։ Նոր սկզբունքի հաղթանակն ապահովելու համար Փաշինյանն առաջարկում է համազգային քվեարկություն անցկացնել և փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Նրա խոսքով, փաստաթղթի ներկայիս տարբերակը հասարակության ընկալման մեջ լիովին լեգիտիմ չէ։ «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը պետությունից զրկված ժողովրդի ռելիկտային վարքագծից անցումն է պետություն կազմավորող ժողովրդի գործողությունների կարգին»,- պարզաբանել է նա։

Դրանից հետո երկրի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որոշ մանրամասներ է ներկայացրել հնարավոր բարեփոխման մասին։ Նրա խոսքով, երկրի կառավարման մոդելը չի փոխվի: Միաժամանակ, Սահմանադրության նոր տարբերակում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու մարդու իրավունքներին և ավելի հստակ է ուրվագծելու ուժայինների լիազորությունները։ Նոր Սահմանադրության ամբողջական տեքստը կմշակվի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որից հետո կանցկացվի հանրաքվե։
Հայաստանի Սահմանադրությունը երկար ժամանակ քննադատության է ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Փաստն այն է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակում կա հղում երկրի Անկախության հռչակագրին, որը խոսում է Ղարաբաղի հետ վերամիավորման ցանկության և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Այդ երկու դրույթներն էլ դուր չեն գալիս Բաքվին և Անկարային: 

Այս առնչությամբ Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է, որ Փաշինյանի պատմությունները քաղաքացիների բարեկեցության աճի մասին իրականում հորինված են, նա պարզապես փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային: Այսպես, երկրի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է, որ իրական Հայաստանի հիմքերը դրվել են դեռ 1990-1991թվականներին: «Փաշինյանն Անկարային և Բաքվին առաջարկում է գործարք, իշխանություն երկիրն ադրբեջանական ենթապետության վերածելու դիմաց։ Մեր ժողովուրդը նման պայմաններում կվերածվի արհեստականորեն ստեղծված ցեղախմբի»,- ասել է նա։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ կարծում է, որ ներկայիս իշխանություններն իրականում կատարում են հայկական պետականությունը վերացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցումները։ Նրա խոսքով, այսօրվա Հայաստանի փոխարեն պետք է հայտնվի մի տեսակ «թավշյա պրոտեկտորատ»: Աբովյանը նշել է, որ գեղեցիկ խոսքերն ու նախագծերը նպատակ ունեն թաքցնել այդ ուղղությամբ շարժումը: «Իհարկե, Փաշինյանը չի ասի, որ իր «գաղափարը» ընդամենը երկիրը կործանելու քաղաքականության շարունակությունն է»,- նշել է նա։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ ոչ ոք հստակ չի հայտարարել, թե իրականում ինչո՞ւ է պետք փոխել Սահմանադրությունը, ինչպե՞ս դա կօգնի բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը։ «Միակ պատճառը Ալիևի վերջնագիրն է: Բայց Փաշինյանը, միևնույն է, չի ստանա այդ «կադաստրի թուղթը»՝ խաղաղության պայմանագիրը, որին այդքան ձգտում է»,- ասել է նա։

Իշխող կուսակցությունը հերքում է, որ գործում է արտաքին ուժերի ազդեցության տակ։ Երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հիմնական օրենքի փոփոխությունները սկսել են քննարկվել դեռ 2020 թվականին, այսինքն Ղարաբաղի վերջնական կորստից շատ առաջ։ Միաժամանակ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոստովանել է, որ նոր խմբագրությամբ Անկախության հռչակագրին կարող է անդրադարձ չլինել: 

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները գեղեցիկ խոսքերով փորձում են քողարկել ադրբեջանական վերջնագրի կատարումը։ «Այստեղ մեծ հարց է այն, թե ինչպե՞ս կընթանան հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները և ինչպիսի՞ն կլինեն քվեարկության արդյունքները։ Հարցումները ցույց են տալիս, որ հիմնական օրենքը վերաշարադրելու գաղափարը ներկայումս հանրաճանաչ չէ։ Ես լիովին ընդունում եմ, որ Փաշինյանը Բաքվի հետ համաձայնեցված քարոզարշավ է իրականացնելու, որի շրջանակներում Ադրբեջանն ինչ-որ պահի սադրանքներ է կազմակերպելու կամ սրելու իրավիճակը սահմանին, որպեսզի վախեցնի հայ ընտրողներին և նրանք կողմ քվեարկեն փոփոխություններին»,- ընդգծել է նա։

IMEMO RAS-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ կարծում է, որ խնդիրը միայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշումների մասին չէ: «Կա նաև ներքաղաքական հարթություն: Փաստն այն է, որ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Ներկայիս իշխանությունները հավանաբար ցանկանում են իրենց ընտրողներին վաճառել Սահմանադրությունը փոխելու գաղափարը որպես մեծ ձեռքբերում, որը կբերի խաղաղություն և բարգավաճում։ Դժվար է ասել, թե ի՞նչ արձագանք կունենա այս ամենը։ Մարտի վերջին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Երևի թե դրանք լակմուսի թուղթ դառնան»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելու
Ամենադիտված