Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … արագության չափման միավոր հանգույց

ՖՈՏՈ

Աշխարհում տրանսպորտային միջոցների արագությունը սովորաբար չափվում է ժամում կիլոմետրերով կամ ժամում մղոններով: Այնուամենայնիվ, երբ խոսք է գնում  նավերի մասին, արագությունը ցույց տալու համար օգտագործվում է մեկ այլ անսովոր տերմին, այդ ծովային տերմինը «հանգույց»–ն է: Ծովային գործերին անգիտակներին ու անծանոթներին դա տարօրինակ է թվում և որոշակի հետաքրքրություն ու հարցեր է առաջացնում։ Պարզվում է, որ այդ բառի իմաստը և դրա ծագումը շատ հեռավոր անցյալից է գալիս և կապված է նավարկության սկզբնավորման, ծովային ավանդույթների և կանոնների հետ: Այսպիսով, որտեղի՞ց է առաջացել «հանգույց» անունը: 

Ամեն ինչ սկսվել է նավարկության արշալույսին առաջին նավերի ժամանակ: Առաջին նավաստիները չունեին գործիքներ, որոնց միջոցով նրանք կարող էին որոշել իրենց գտնվելու վայրը, և նրանց համար դժվար էր նավարկել ափից հեռու։ Նավերի գտնվելու վայրը պարզելու համար նավաստիները սկսեցին օգտագործել նավի արագության արժեքը՝ հաշվարկների համար: Բանն այն է, իմանալով նավի արագությունը, հնարավոր է հաշվարկել, թե որքա՞ն հեռու է նավն անցել իր մեկնարկային կետից, այսինքն ինչքա՞ն է մնում նպատակակետին հասնելուց: Եվ նավի արագությունը չափելու համար էլ ստեղծվել է պարզունակ,  բայց բավականին արդյունավետ սարք։

Այդ գործիքը կոչվում էր լագ։ Սկզբից լագերը պատրաստվում էին նավերի բարակ պարաններից (լագլինից), որոնց վրա որոշակի ընդմիջումներով հանգույցներ էին կապում։ Այդ պարանի ծայրին մի փոքրիկ տախտակ էին ամրացնում։ Արագությունը որոշելու համար շարժվող նավի ետնամասից այդ տախտակը ծովն էր նետվում։ Տախտակը սկսում էր ազատ լողալ, իսկ նավը հեռանում էր նրանից պարանն արձակելով կծիկից։ Նավաստիներից մեկը հաշվում էր որոշակի ժամանակում իր ձեռքերով անցած կապած հանգույցների թիվը։ Ժամանակը չափվում էր ավազե ժամացույցով։ Ճոպանի հանգույցներն այնպես էին կապվում, որ նրանց միջև հեռավորությունը համապատասխանում էր նավի արագությանը մեկ ծովային մղոն ժամում։

Ահա այդպես էլ նավաստիները որոշել են նավերի արագությունը՝ օգտագործելով «հանգույցներ» բառը, և որը դեռ օգտագործվում է ծովային տերմինաբանության մեջ։ Այդ անունը, ինչպես և սարքի անվանումը պահպանվել է մինչ օրս։ Այժմ «հանգույցի» արժեքը որպես արագություն սահմանվում է ստանդարտով: Մեկ «հանգույցը» հավասար է ժամում մեկ ծովային մղոնի: Ցամաքային մեկ մղոնը հավասար է 1609,34 մետրի, ծովայինը՝ 1852 մետրի։ Այսինքն մեկ հանգույցը հավասար է ժամում մեկ ծովային մղոնի, որը մոտավորապես կազմում է ժամում 1,852 կիլոմետր կամ ժամում 1,151 մղոն:

Իհարկե, արդեն վաղուց ոչ ոք պարաններ ծով չի նետում, քանի որ ջրի վրա արագությունը որոշելու ավելի ժամանակակից մեթոդներ կան՝ թե՛ մեխանիկական, թե՛ էլեկտրոնային, թե՛ արբանյակային։ Սակայն, տուրք տալով անցյալին, պահպանվել է պատմական «հանգույց» անվանումը։ Մեր օրերում օգտագործվում են նավերի ժամանակակից լագեր, որոնք բարձր ճշգրտության ծովային մեխանիզմներ են՝ հիդրոմեխանիկական, հիդրոդինամիկ, էլեկտրամագնիսական, հիդրոակուստիկ և այլն։
 
Կ. Խաչիկյան

«Արսենալը» ոչ ոքի խաղաց «Էվերտոնի» հետՉինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել միակողմանի մաքսատուրքերը Հայկական իմպրեսիոնիզմ․ ազգային պատկերասրահում վերաբացվել է հայկական արվեստի մշտական ցուցադրությունըԻնչ իրավիճակ է Լարսում Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն էԱրարատում բախվել են բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած «Ոչ ավել, ոչ պակաս, ուղիղ 41». Արամ MP3-ն նշում է ծննդյան տարեդարձը ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում «կարմիր գծեր» չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար«Յուվենտուս»-ն ինձ բավարար ժամանակ չտվեց․ Մոտա Հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գործադրվի, որով կկնքվի այդքան բաղձալի հաղթանակը․ Բագրատ ՍրբազանՆեթանյահուն ծրագրում է ապրիլի 7-ին Վաշինգտոնում հանդիպել Թրամփի հետ․ Axios Աշխարհը կարձագանքի ԱՄՆ-ի կողմից սանձազերծված մաքսատուրքերի պատերազմին. Մադուրո40-ամյա Ռոնալդուն կարիերայի 930-րդ և 931-րդ գոլերն է խփել Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 38 պաղեստինցի է սպանվել. Al Jazeera Զելինսկուն «ծաղրածու» են անվանել Ֆրանսիայի Ռեյունիոն քաղաքում նոր համաճարակ է բռնկվել Ամերիկացիների կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի մաքսատուրքերին. WSJ Վեդիի տարածքում բախվել են բեռնատարն ու «ՎԱԶ 2101»-ը․ կա վիրավորԽնածախի ուղղությամբ կրակnցներ արձակելու դեպքով քննություն է իրականացվում ԱՄՆ-ը դիտարկում է ռազմական ոլորտում լայնածավալ կրճատումներ «Նրանցից ստորություններ էի սպասում». ռուս կինը գնացել է Հայաստան ու ապշել Մեդիափորձագետ. Հայաստանը սառեցնում է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, վերակողմնորոշվելով դեպի ԱրևմուտքՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի հսկայական կորուստների մասին Պետդումայում բացահայտել են նախկին խորհրդային հանրապետություններից մեկում ԱՄՆ-ի հսկայական հետախուզական կենտրոնըՓաշինյանի կուսակցությունը կորցնում է իշխանությունը. ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար Սպերցյանի գոլը լավագույններից մեկն է ճանաչվել Ռուսաստանի պրեմիեր լիգայի 22-րդ տուրում Ի՞նչ կորոշի Սահմանադրական դատարանն ապօրինի գույքի հարցովԱՄՆ-ը և Եվրամիությունը ճնշո՞ւմ են գործադրում Հայաստանի վրաԳյումրիում թնջուկը լուծվեց, բայց խնդիրները՝ մնացինԱրևմուտքը չի հավատում Նիկոլի ժողովրդավարությանը Ո՞վ է եղել Սյունիքում երեխաներին ծամոն առաջարկած անձըՀՀ ՊՆ հայտարարությունը Անձրևոտ եղանակ է սպասվում Խոշոր վթար․ 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է տուֆով բարձված «ԶԻԼ»-ի․ վիրավnր կաՌուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչի է պատրաստ Ուկրաինան բանակցությունները ձախողելու համար ԱՄՆ-ում ուկրաինացի փախստականներին էլեկտրոնային նամակներ են ուղարկել՝ պահանջելով մեկ շաբաթվա ընթացքում լքել երկրի տարածքը 23-ամյա Դավիթ Հ․-ին չկարողացան փրկելԻրանի ղեկավար Պեզեշքիանը շռայլ ուղևորության համար պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին Ռուսաստանը հզոր հարված է նախապատրաստում Ուկրաինայի դեմ Հայաստանը՝ ԵՄ–ի ու Ռուսաստանի միջև. երկու աթոռին նստել չի հաջողվի. «Փաստ»Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր․ Տիգրան Աբրահամյան «ՔՊ–ի վստահության վարկանիշը անկում է ապրում ամբողջ երկրում». «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է եկել (տեսանյութ) Ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը․ պատմության այս օրը (05 ապրիլ)«Պետք է շարունակեմ ապրել, ես Վարուժի մաման եմ, նրա անունը պետք է շարունակի հնչել». Վարուժան Սարգսյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»Արձանագրվել է վարորդի մահըԼարված իրավիճակ՝ Կոտայքի մարզումԱռևտրային պատերազմի նոր շրջափուլն ու բացվող հնարավորությունները. «Փաստ»«Ուզում են ջարդել ժողովրդի, ապա և պետության ողնաշարը». «Փաստ» Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվել
Ամենադիտված