Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ռազմական հանցագործությունները միջազգայնորեն ամրագրված փաստեր են․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «33 տարի առաջ այս օրն Ադրբեջանում ներքաղաքական բախումները հասան պիկին և այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովին պաշտոնանկ անելու նպատակով, իշխանությունը վերցնելու մրցավազքին դուրս եկած ուժերը, սեփական ժողովրդի նկատմամբ դաժան հաշվեհարդար տեսան:

Իրադարձությունները, որոնք 1992 թվականի փետրվարին, նույն Ադրբեջանում ամրագրվեցին որպես սեփական ժողովրդի դեմ հաշվեհարդար` ներքաղաքական նպատակներով, հետագայում փորձ արվեցին ներկայացնել Ադրբեջանի դեմ իրականացված ցեղասպանություն:

Դա այն փուլն էր, երբ Արցախի ինքնապաշտպանական ուժերն աստիճանաբար լռեցնում էին մայրաքաղաք Ստեփանակերտի ու նրա հարակից գյուղերի ուղղությամբ հարձակումներն ու հրթիռակոծությունները և օպերացիաներից մեկն էլ Իվանյան (նախկին Խոջալու) բնակավայրի ուղղությամբ էր:

Ադրբեջանցիները բնակավայրը վերածել էին կրակակետի` որպես վահան օգտագործելով այնտեղ նախապես տեղափոխված թուրք մեսխեթցիներին:

Օպերացիայից 2-3 օր առաջ, հայերը բարձրախոսներով հայտարարեցին ոչ միայն գործողությունների մասին, այլ խաղաղ բնակչությանն իրազեկվեց այն միջանցքի մասին, որտեղով խաղաղ բնակչությունը Կարկառ գետի հովտով պետք է դուրս գար դեպի Աղդամ, որը վերահսկվում էր ադրբեջանցիների կողմից:

Սակայն ըստ ադրբեջանցիների, իշխանության համար պայքար մղող Ազգային ճակատի դրդմամբ, խաղաղ բնակչության մի մասը այդպես էլ դուրս չի բերվել Խոջալուից, մի մասին ուղղորդել են սխալ ուղղությամբ, իսկ միջանցքով Աղդամ հասած խաղաղ բնակիչների մի մասը գնդակահարվել են ադրբեջանցի գրոհայինների կողմից, որպեսզի Ադրբեջանում իշխանափոխության գործընթացը գլուխ բերվի, ինչն էլ հետագայում տեղի ունեցավ:

Կրկնում եմ` Աղդամ բնակավայրի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ սեփական ժողովրդի դեմ վայրագություն, ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ:

Տարօրինակ զուգադիպությամբ, ադրբեջանական վայրագություններն ու սեփական ժողովրդի դեմ իրականացրած սպանդի մասին խոսող վկաները, դրանք արձանագրած օպերատորը, այն իր թերթում տեղադրած «Մոնիտոր»-ի խմբագիրը անհայտ անձանց կողմից հետագայում սպանվեցին, իսկ դրա մասին հրապարակային խոսողները տարբեր ժամկետներով ազատազրկման ենթարկեցին, այսինքն` փորձ արվեց մաքրել հետքերը:

Հետագայում, սեփական պատմությունն ու դրա խայտառակ էջը խմբագրելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները փորձեցին այն վերագրել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, սակայն տեղի ունեցածն արդեն արձանագրվել ու փաստավավերագրական նյութերի էր վերածվել ոչ միայն ադրբեջանցիների (նրանցից շատերին հետո ֆիզիկապես ոչնչացրեցին), այլ արտերկրի լրատվամիջոցների ու լրագրողների կողմից:

Որքան էլ Հայաստանի այսօրվա իշխանությունը լռություն և թուլամտություն է դրսևորում ինչպես այդ, այնպես է, Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում հայերի նկատմամբ տեղի ունեցած սպանդի և բռնի տեղահանությունների մասին, Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, այդ թվում` իր ժողովրդի նկատմամբ, նաև միջազգայնորեն ամրագրված փաստեր են»:

Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴ
Ամենադիտված