Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտրությունների հեռանկարը և «ապագա կա»-ի կործանարար հետևանքների դասերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քիչ ժամանակ է մնացել խորհրդարանական հերթական ընտրություններին։ Իրապես հաջորդ տարի տեղի ունենալիք ընտրական գործընթացը վճռորոշ է լինելու մեր երկրի համար։ Նշում ենք հաջորդ տարին՝ չբացառելով նաև այս տարեվերջին արտահերթ ընտրությունների հավանականությունը: Սակայն որ տարբերակն էլ լինի, փաստը մնում է փաստ, որ առաջիկա ընտրությունները «յոթ սարից այն կողմ» չեն:

Եվ հասկանալի է, որ մեր քաղաքացիների ձայներից է կախված լինելու, թե ինչ իրավիճակ կունենանք, ներկա պարտվողական, զիջողական, կոլապսային վիճակը կփոխվի, թե ոչ։ Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ողջ ուժող կիրառելու է վարչական ռեսուրս, այդուամենայնիվ, նրա վարկանիշն այնքան ցածր է, որ մեր քաղաքացիների ակտիվության, սթափության ու անցած տարիներից դասեր քաղելու ունակության պարագայում նույնիսկ դա չի կարող փրկել ներկա իշխանություններին:

Իսկ մինչ այդ փորձենք վերհիշել, թե ինչպես էր 2021 թվականին Փաշինյանն իր ընտրարշավն իրականացնում և ինչ մեծ խոստումներ էր տալիս։ Նա մուրճը ձեռքին բնակավայրից բնակավայր էր գնում՝ հայտարարելով, թե ինքը պողպատե մանդատ է ցանկանում, և իր ընտրությունից հետո մուրճը գործելու է։ Բայց իրականում այդ մուրճը գործեց միայն ընդդիմության և ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ։ Նկատի ունենք առաջին հերթին բազմաթիվ ընդդիմադիր գործիչների ու իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած անձանց նկատմամբ քրեական հետապնդման գործիքակազմի կիրառումը։ Ու մինչև այսօր տեսնում ենք այս գործընթացի շարունակությունը։ Ավելին, որքան մոտենան ընտրությունները, այնքան Նիկոլ Փաշինյանն ավելի ուժգին է կիրառելու իրավապահ համակարգը՝ որպես իր քաղաքական ու անձնական շահերի սպասարկման գործիք:

Իսկ մյուս կողմից էլ դեռ 2018 թվականի իշխանափոխությունից ու նույն թվականի ընտրությունների քարոզարշավից սկսած արմատավորվող ատելության և թշնամանքի գեներացման «մշակույթը» 2021 թվականին ավելի խորացավ՝ ի հեճուկս առկա բարդ իրավիճակի։ Ավելին, այդ ամենը հիմա նոր «բարձունքներ» է նվաճում: Մարդիկ այնքան են թշնամացել միմյանց նկատմամբ, որ լրահոսում արդեն սովորական են դարձել մեկը մյուսին վնասելու, ծեծուջարդի ու սպանությունների մասին հաղորդագրությունները։ Էլ չենք խոսում այն մասին, որ սոցցանցերում պարզապես հայհոյանքի, սպառնալիքների, չարության, ատելության «խրախճանք» է, որը, բնականաբար, ավտոմատ տեղափոխվում է իրական կյանք:

Մյուս կողմից՝ Փաշինյանն անընդհատ խոստանում էր (թե՛ 2018 թվականին, թե՛ հատկապես 2021 թվականի ընտրությունների ժամանակ), որ ժողովրդից թալանվածը հետ է բերելու, բայց նրա պաշտոնավարման հերթական ժամկետն արդեն մոտենում է ավարտին, ժողովուրդն այդպես էլ չի նկատում, որ թալանվածը վերադարձվում է իրեն։ Եթե իսկապես մեծ միջոցներ վերադարձված լինեին, ապա կարելի էր դրանով ժողովրդի համար կոնկրետ հարց լուծել։ Առավել մանրակրկիտ դիտարկելու դեպքում կհասկանանք, որ մի քանի ցուցադրական հաղորդագրություններից, աղմուկ-աղաղակից ու չնչին չափերի վերադարձված միջոցներից բացի ոչինչ չկա։ Հիմա Փաշինյանն իր սոցցանցի էջում կենտրոնանում է 2010 թվականի արտադրության ինչ-որ «Range Rover»-ի, կամ մի քանի մետր հողատարածքի վերադարձի վրա։ Ընդունեք, որ զավեշտալի է։ Ավելին, ոչ միայն զավեշտ է, այլև ուղղակի ծաղր հանրության, հատկապես իր կողմնակիցների նկատմամբ, որքան էլ նրանք հիմա արդեն շատ փոքրաթիվ լինեն:

Սրան զուգահեռ իշխանությունները ժողովրդի հաշվին, այսինքն՝ հարկատուների վճարած գումարներով ոչ միայն խոշոր աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, այլև բազմաթիվ այլ շռայլ ծախսեր են իրականացնում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ շատ գնումներ էլ կատարում են գաղտնիության քողի ներքո, որ հանրությունը տեղյակ չլինի։

Արցախյան պատերազմի ավարտից անմիջապես հետո Փաշինյանը հայտարարում էր, թե «ապագա կա», որն էլ դարձավ իր ընտրարշավի կարգախոսը։ Պարզվեց՝ ապագա կա միայն քպականների ու նրանց մերձավորների համար: Իսկ հայ ժողովուրդը հիմա «վայելում է» այդ «ապագան», երբ 2023 թվականին Արցախն ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին, հազարավոր արցախցիներ ուղղակի բռնագաղթի ենթարկվեցին։ Այդ «ապագայի» մաս է կազմում նաև այն, որ Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասն այսօր գտնվում է օկուպացիայի տակ, գումարած, որ Տավուշում իրականացված «սահմանազատման» արդյունքում նոր տարածքներ զիջվեցին հակառակորդին։ Մյուս կողմից՝ հենց Փաշինյանն էր, որ ընտրարշավի ժամանակ խոստանում էր, թե Բաքվում պահվող գերիներին վերադարձնելու է, բայց մինչ օրս ոչ միայն գերիներ կան Ադրբեջանում, այլև Բաքուն գերեվարել, պահում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և նրանց մասնակցությամբ դատական շոու նկարահանում։

Փաշինյանը խոստանում էր, որ պաշտպանելու է Հայաստանի ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը, բայց դրա փոխարեն արտաքին պարտադրանքը բերում է մեր ներքին հանրային կյանք։ Իրավիճակն այնտեղ է հասել, որ արդեն Ադրբեջանն ու Թուրքիան պետք է որոշեն, թե հայ ժողովուրդն ինչպիսի պետության մեջ պիտի ապրի կամ ինչպիսի Սահմանադրություն ունենա։ Սահմանադրությունը փոխելու՝ Բաքվից հնչող պահանջներին համապատասխան՝ Փաշինյանը սկսել է նոր Սահմանադրություն ունենալու նախապատրաստությունը՝ չնայած լոլոներ է կարդում, թե իբր դրանով բարձրանալու է Հայաստանի մրցունակությունը տարածաշրջանում։

Նոր Սահմանադրության ընդունման նպատակը շատ պարզ է՝ հանրային մակարդակում ընդունելի դարձնել հայ ժողովրդի անօտարելի իրավունքներից ու պահանջատիրությունից հրաժարվելը։ Ու դրսից հնչող պահանջներին համապատասխան՝ այնպիսի օրենսդրական միջավայր են փորձելու ստեղծել, որ հետագայում ապահովվի ադրբեջանցիների ներհոսքը դեպի Հայաստան։ Փաստացի ստացվում է, որ մինչ Փաշինյանը իր պողպատե մանդատն ու մուրճը կիրառում էր ընդդիմության նկատմամբ, թուրքադրբեջանական մուրճն անընդհատ Հայաստանի գլխին էր իջնում։

Իսկ եթե ավելացնենք, որ այդ «ապագայում» Հայաստանի քաղաքացիների (բացի քպականներից ու նրանց մերձավորներից) կյանքը գնալով բարդանում է, որ աղքատությունն ավելի ու ավելի մեծ ծավալներ է ստանում, ապա «ապագա կա»-ի կառուցվածքն ու հետևանքներն ավելի պարզ կլինեն: Ու ընդհանրապես, որևէ ուղղություն չկա, որ հնարավոր լինի ասել, թե իրոք հաջողությունների ենք հասել. միայն ձախողումներ են և ավերումներ։

Տրամաբանորեն այսքանից հետո Փաշինյանը հաջորդ ընտրություններին վերարտադրվելու շանս չպետք է ունենա, առավել ևս, կրկնենք, նրա վարկանիշը ձգտում է իր իսկական վարկանիշին, այն է՝ հայտնի 7 տոկոսին։ Ուղղակի ընդդիմության դաշտը ևս լճացած է, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմից, կարծես, հարմարվել են նոր իրավիճակին, իսկ մյուս կողմից՝ ընդդիմության շարքերում խանդը, ներքին բախումներն ու անառողջ մրցակցությունը լուրջ խոչընդոտ են դառնում։ Բայց ժամանակ կա, ու առկա վակուումը հնարավոր է ու պետք է լցնել համազգային օրակարգի շուրջ էներգետիկա ձևավորելու և իրական հույս արթնացնելու միջոցով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. Պուտին
Ամենադիտված