Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանություններն իրականում կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru–ն «Ձախից ուղղում. Հայաստանը պատրաստվում է փոխել Սահմանադրությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հեռուստաուղերձով և ներկայացրել է իր քաղաքական ծրագիրը։ Հիմնական գաղափարն այն է, որ առաջին տեղում պետք է լինեն պետության ու նրա բնակիչների շահերը, այլ ոչ թե աշխարհով մեկ սփռված հայ ազգը։ Պարզ ասած՝ Հայաստանը պետք է ավելի կարևոր դառնա, քան հայերը։ Այդ նպատակով, մասնավորապես, առաջարկվում է փոխել Սահմանադրությունը:

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության, իսկ հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի հետ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այդ մոտեցումը կբերի քաղաքացիների բարեկեցության բարձրացման։ «Մարդու հիմնական կարիքների բավարարումը առաջնահերթություն է: Այնուամենայնիվ, «բարձր արժեքների» վրա հիմնված քաղաքականությունը երբեմն աչքաթող է անում ամենակարևորը՝ մարդկանց և նրանց ամենօրյա կարիքները»,- նշել է նա։ Նոր սկզբունքի հաղթանակն ապահովելու համար Փաշինյանն առաջարկում է հանրաքվե անցկացնել և փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Նրա խոսքով, փաստաթղթի ներկայիս տարբերակը հասարակության ընկալման մեջ լիովին լեգիտիմ չէ։ «Նոր Սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակն անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային (մնացորդային) գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- պարզաբանել է նա։

Դրանից հետո երկրի արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը որոշ մանրամասներ է ներկայացրել հնարավոր բարեփոխման մասին։ Նրա խոսքով, երկրի կառավարման մոդելը չի փոխվի: Միաժամանակ, Սահմանադրության նոր տարբերակում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու մարդու իրավունքներին և ավելի հստակ են ուրվագծելու ուժայինների լիազորությունները։ Նոր Սահմանադրության ամբողջական տեքստը կմշակվի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որից հետո կանցկացվի հանրաքվե։

Հայաստանի Սահմանադրությունը երկար ժամանակ քննադատության է ենթարկվում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Փաստն այն է, որ փաստաթղթի ներկայիս տարբերակում կա հղում երկրի Անկախության հռչակագրին, որում խոսվում է Ղարաբաղի հետ վերամիավորման ցանկության և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Այդ երկու դրույթներն էլ դուր չեն գալիս Բաքվին և Անկարային:

Այս առնչությամբ Հայաստանի ընդդիմությունը հայտարարում է, որ Փաշինյանի պատմությունները քաղաքացիների բարեկեցության աճի մասին իրականում հորինված են, նա պարզապես փորձում է գոհացնել Բաքվին և Անկարային: Այսպես, երկրի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ իրական Հայաստանի հիմքերը դրվել են դեռ 1990-1991 թվականներին: «Փաշինյանն Անկարային և Բաքվին առաջարկում է գործարք. իշխանություն՝ երկիրը ադրբեջանական ենթապետության վերածելու դիմաց։ Մեր ժողովուրդը նման պայմաններում կվերածվի արհեստականորեն ստեղծված ցեղախմբի»,- ասել է նա։ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արման Աբովյանն էլ կարծում է, որ ներկայիս իշխանություններն իրականում կատարում են հայկական պետականությունը վերացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ցուցումները։ Նրա խոսքով, այսօրվա Հայաստանի փոխարեն պետք է հայտնվի մի տեսակ «թավշյա պրոտեկտորատ»: Աբովյանը նշել է, որ գեղեցիկ խոսքերն ու նախագծերը նպատակ ունեն թաքցնել այդ ուղղությամբ շարժումը: «Իհարկե, Փաշինյանը չի ասի, որ իր «գաղափարը» ընդամենը երկիրը կործանելու քաղաքականության շարունակությունն է»,- նշել է նա։ Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ ոչ ոք հստակ չի հայտարարել, թե իրականում ինչո՞ւ է պետք փոխել Սահմանադրությունը, ինչպե՞ս դա կօգնի բարձրացնել քաղաքացիների բարեկեցությունը։ «Միակ պատճառը Ալիևի վերջնագիրն է: Բայց Փաշինյանը, միևնույնն է, չի ստանա այդ «կադաստրի թուղթը»՝ խաղաղության պայմանագիրը, որին այդքան ձգտում է»,- ասել է նա։

Իշխող կուսակցությունը հերքում է, որ գործում է արտաքին ուժերի ազդեցության տակ։ Երկրի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հիմնական օրենքի փոփոխությունները սկսել են քննարկվել դեռ 2020 թվականին, այսինքն՝ Ղարաբաղի վերջնական կորստից շատ առաջ։ Միաժամանակ, արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը խոստովանել է, որ նոր խմբագրությամբ Անկախության հռչակագրին կարող է անդրադարձ չլինել:

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները գեղեցիկ խոսքերով փորձում են քողարկել ադրբեջանական վերջնագրի կատարումը։ «Այստեղ մեծ հարց է այն, թե ինչպես կընթանան հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, և ինչպիսին կլինեն քվեարկության արդյունքները։ Հարցումները ցույց են տալիս, որ հիմնական օրենքը վերաշարադրելու գաղափարը ներկայում պոպուլ յար չէ։ Ես լիովին ընդունում եմ, որ Փաշինյանը Բաքվի հետ համաձայնեցված քարոզարշավ է իրականացնելու, որի շրջանակներում Ադրբեջանը ինչ-որ պահի սադրանքներ է կազմակերպելու կամ սրելու իրավիճակը սահմանին, որպեսզի վախեցնի հայ ընտրողներին, և նրանք կողմ քվեարկեն փոփոխություններին»,- ընդգծել է նա։

IMEMO RAS-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ կարծում է, որ հարցը միայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ճնշումները չեն: «Կա նաև ներքաղաքական հարթություն: Փաստն այն է, որ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Ներկայիս իշխանությունները հավանաբար ցանկանում են իրենց ընտրողներին «վաճառել» Սահմանադրությունը փոխելու գաղափարը՝ որպես մեծ ձեռքբերում, որը կբերի խաղաղություն և բարգավաճում։ Դժվար է ասել, թե ինչ արձագանք կունենա այս ամենը։ Մարտի վերջին երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Երևի թե դրանք լակմուսի թուղթ դառնան»,- ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. Պուտին
Ամենադիտված