Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզը փորձում է ազատվել Ղարաբաղի հարցով Պրահայի պայմանավորվածությունների պատասխանատվությունից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինիի վերջին հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, գրում է eadaily.com–ը։

Հիշեցնենք, որ դիվանագետի խոսքով, «պնդումները, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս 2022 թվականին Պրահայում, կեղծ են, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ալմա-Աթայի հռչակագրից ի վեր է Հայաստանի կողմից ճանաչվել որպես Ադրբեջանի մաս»: Բադալյանը նշել է, որ նման հայտարարությունը կարելի է վերագրել ղարաբաղյան շարժման իրավական հետագծի և կարգավորման գործընթացի վերաբերյալ դեսպանի պարզ անտեղյակությանը, սակայն որպես Ֆրանսիայի պաշտոնական ներկայացուցիչ, Դեկոտինին գործում է առաջին հերթին իր երկրի շահերից ելնելով, նույնիսկ, եթե դա պահանջում է փաստերի որոշակի մանիպուլյացիա։

Ֆրանսիայի դեսպանի նման դիրքորոշումը կարող է կապված լինել Պրահայի պայմանավորվածությունների համար իր միջնորդական պատասխանատվությունից ազատվելու Փարիզի ցանկության հետ, որոնք ձեռք են բերվել քառակողմ ձևաչափով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Մինչդեռ «Rybar» Telegram ալիքը գրում է, որ կարճ հանգստանալուց հետո Փաշինյանը կրկին խոսել է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որն իրականում Ադրբեջանի պահանջն է։ Բաքվում պարզապես հայտարարել են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մնացած կետերը վերջինիս Սահմանադրությունն է, ինչպես նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»–ի բացումը:  Փաշինյանը փորձում է իր, այսպես կոչված, «իրական» Հայաստանի փիլիսոփայության հետևում թաքցնել Ադրբեջանի պահանջների կատարումը: Նա հայտարարել է, որ հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ «պետություն չունեցող ազգի մնացորդային գործունեությունից դեպի պետականություն ձևավորող ժողովրդի գործունեությանն անցնելու համար»։ Նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն նախատեսվում է անցկացնել 2026 թվականին՝ խորհրդարանական ընտրություններից հետո։ Միաժամանակ, թվում է, թե Հայաստանը կրկին հրաժարվում է եվրաինտեգրման հանրաքվեից։ Հիմա իշխող կուսակցությունն ասում է, որ ԵՄ-ին անդամակցության սկզբի մասին ընդունված օրենքը բավարար է։ Ավելին, Երևանն ակնկալում է Բրյուսելի հետ ընդլայնված համագործակցության նոր համաձայնագրի ստորագրում։

Միևնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է վերանայել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Նրա խոսքով 2020 թվականի ռազմավարությունը «չի համապատասխանում առկա մարտահրավերներին»։ Հավանական է, որ պետք է ակնկալել հետագա հեռավորություն ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Հայաստանի պաշտպանական ներուժի թուլացում՝ Ադրբեջանի հավակնությունները բավարարելու համար։ Իսկ ընդհանրապես, Փաշինյանը պահպանում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների բավարարման նախկին կուրսը, չնայած հակասական հայտարարություններին և խոստումներին անցկացնել կա՛մ «եվրոպական», կա՛մ սահմանադրական հանրաքվե։ Ըստ երևույթին, իշխող կուսակցությունը հրաժարվել է այս տարի արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից: ՔՊ–ն իր աղետալիորեն ցածր վարկանիշով պետք է ինչ-որ կերպ պատրաստվի 2026 թվականին վերընտրվելուն, և դա սահմանադրական հանրաքվե իրականացնելու և վերջապես զիջումներ ապահովելու համար, ամփոփել է «Rybar»–ը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Արտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար
Ամենադիտված