Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը․ պատմության այս օրը (03 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գրողների համաշխարհային օր, Լսողության համաշխարհային օր, Ղրղզստան՝ Դրոշի օր, Լիտվա՝ Սուրբ Կազիմիրի օր, Ճապոնիա՝ Հինամացուրի (Աղջիկների օր), Բուլղարիա՝ Ազատագրության օր (Օսմանյան կայսրությունից), Լիբանան՝ Ուսուցիչների օր, Վրաստան՝ Մոր օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1842- ծնվել է մեծ բարերար, խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։

1898- ծնվել է հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինը։

1911- ծնվել է արձակագիր Գարեգին Սևունցը։

1918- կնքվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, համաձայն որի 4-րդ հոդվածի բոլշևիկները պարտավորվել են թուրքերին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրաված  Արևմտյան Հայաստանի տարածքներն այլ նաև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող «Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը»։

1930- բացվել է Համազգային ճեմարանը։

1933- վախճանվել է  ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ Հակովբոս Տաշյանը։

1949- ծնվել է ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանը։

1953- ծնվել է երգիչ Արամ Ասատրյանը։

1959- բացվել է Մատենադարանը։

1985- ծնվել է երգչուհի և պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան)։

1988- «Ղարաբաղ» կոմիտեն կոչով դիմել է ՄԱԿ-ին և այլ միջազգային կառուցներին, որի մեջ մեղադրել է «Խորհրդային Ադրբեջանի և ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներին հայ ժողովրդի դեմ գործած հանցանքների մեջ»։

1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում Գյուլիստան գյուղի մոտ խփվել է Երևան ուղևորվող  Ми-26 ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը, որի մեջ եղել են կանայք և երեխաներ, զոհվել է 16 մարդ։

2003-Հայաստանյան 6 հեռուստաընկերություններ ուղիղ եթեր են հեռարձակել  հեռուստաբանավեճ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուների՝  Ռոբերտ Քոչարյանի և Ստեփան Դեմիրճյանի միջև։

2008- Երևանում ապրիլին տեղի ունեցած իրադարձություների կապակցությամբ ՀՔԾ-ում  քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք տասնյակ անձ:

2018- նոր էլեկտրագնացքն իրականացրել է իր առաջին երթուղին, որի ժամանակ  2 ժամվա ընթացքում  Երևանից հասել է Գյումրի:

2022- Ատոմ Ջանջուղազյանն դարձել է Հաշվեքննիչ պալատի նախագահ:

- Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ: ԱԺ–ում նրա օգտին քվեարկել է միայն ՔՊ-ն, ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1468-վախճանվել է տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը։

1575 —Մոգոլների կայսր Ակբար 1-ին Մեծը Տուկարոյի ճակատամարտում ջախջախել է բենգալացիներին։

1639 —Բոստոնի  (ԱՄՆ) քոլեջը ստացել է Հարվարդ անունն ի պատիվ բարերար Ջոն Հարվարդի։

1768- վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան։

1804 —Ռուսաստանում Ալեքսանդր 1-ին ցարի հրամանով արգելվել է գյուղացիների վաճառքն առանց հողի, և թույլատրվել է նրանց ամուսնանալ առանց կալվածատիրոջ համաձայնության։

1842- վախճանվել է  անգլիացի ճարտարապետ և փիլիսոփա Ռոբերտ Հուկը։

1845- Ֆլորիդան դարձել է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։

1845- ծնվել է  գերմանացի մաթեմատիկոս Գեորգ Կանտորը։

1847- ծնվել է շոտլանդացի գիտնական, հեռախոսի գյուտարար Ալեքսանդր Բելլը։

1861- Ալեքսանդր 2-րդ ցարը Ռուսաստանում վերացրել է ճորտատիրական կարգերը։

1863-ԱՄՆ-ի կոնգրեսը որոշում է ընդունել բոլոր հնդկացիներին Կանզաս նահանգից վերաբնակեցնել ռեզերվացիաներ։

1875- Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացել է պատմության մեջ առաջին տափօղակով հոկեյի խաղը։

1878 —Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը, համաձայն որի Օսմանյան կայսրության կազմում առաջացել է Մեծ Բուլղարական ինքնավար կոմսությունը։

1894 —փարիզյան գիշերային ակումբներից մեկում տեղի է ունեցել աշխարհում առաջին պրոֆեսիոնալ ստրիպտիզ ելույթը։

1921- կանադացի ֆիզիոլոգ Գրանտ Բանտինգը գործընկրների հետ համատեղ հայտնագործել է ինսուլին հորմոնը, որի համար 1923 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

1923- Նյու Յորքում առաջին անգամ տպագրվել է «Թայմը»՝ աշխարհի նորությունների առաջին շաբաթաթերթը։

1924- Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվել է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը։

1933 —Պոտսդամում Հիտլերը հայտարարել է Երրորդ ռեյխի առաջացումը։

1938- Սաուդյան Արաբիայում փորվել է առաջին նավթահորը։

1991- Էստոնիայում և Լատվիայում կայացած հանրաքվեներում ընտրողները քվեարկել են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին:

2005 —Ստիվ Ֆորսեթը «Scaled Composites Virgin Atlantic GlobalFlyer» ինքնաթիռով իրականացրել է առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ։

2008- վախճանվել է  իտալացի տենոր Ջուզեպպե դի Ստեֆանոն։

Կ. Խաչիկյան

Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը 36 ժամյա անջատումներՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան «Երբեք չէր հանձնվում, ուներ շատ նպատակներ և երազանքներ». Դերենիկ Խաչատրյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին
Ամենադիտված