Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անկարան վտանգավոր առաջարկ է արել Երևանին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ապագայում կարող է այցելել Թբիլիսի, գրում է ng.ru–ն։ Թուրքիային բաժին է ընկնում Վրաստանի ապրանքաշրջանառության 13,9 %-ը։ Անցյալ տարի նրանք ավելի քան 3 միլիարդ դոլարի առևտուր են արել: 2025 թվականին հանրապետությունները ցանկանում են այդ ցուցանիշը հասցնել 4 միլիարդ դոլարի: Դրան, ի թիվս այլ բաների, պետք է նպաստի Չինաստանը Եվրոպայի հետ կապող միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու զարգացումը: Վրաստանի իշխանությունները նաև հույս ունեն, որ Թուրքիան կաջակցի իրենց երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին։

Ինչպես ասել է վերջերս Անկարա այցելած Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, ներկայումս Անկարայի և Թբիլիսիի շուրջ բազմաթիվ հարցեր կան, «որոնց լուծումը պահանջում է իմաստություն, զգուշություն և անխոնջ աշխատանք, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, որպեսզի մենք կարողանանք ավելի շատ մտածել տնտեսական զարգացման մասին»։ Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցության ձևաչափը։ Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թբիլիսիի արտաքին քաղաքականությունն օրինակ է ծառայեցրել տարածաշրջանի այլ երկրների համար։ «Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը վաղուց ներգրավված են շատ կարևոր նախագծերի մշակման մեջ, որոնք ունեն բավականին բարձր ռազմավարական գործառույթ։ Հատկապես կարևոր է Կասպից ծովի հնարավորությունները թե՛ եվրոպական, թե՛ համաշխարհային շուկաների զարգացման գործում։ Եվ իհարկե, սևծովյան տարածաշրջանն ու նրա ներուժն առաջնային նշանակություն ունեն։ Մենք արդեն օրինակելի հարաբերություններ ունենք երեք երկրների միջև, և դա կարելի է օրինակելի մոդել համարել տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Ակնհայտ է, որ այլ երկրներ ասելով Ֆիդանը նկատի է ունեցել Հայաստանը։ 2023 թվականից Երևանն առաջ է մղում իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Հարավային Կովկասում, որի իրականացմանը, ի թիվս այլոց, ցանկանում է ներգրավել նաև Թուրքիային։ Անկարան դեմ չէ այդ նախաձեռնությանը և նույնիսկ բանակցում է Հայաստանի իշխանությունների հետ։ Երկու երկրների ներկայացուցիչները վերջին անգամ հանդիպել են փետրվարի 20-ին Վիեննայում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ: «Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Երկու կողմից նշվել է տարածաշրջանում ճանապարհների և այլ ենթակառուցվածքների արագ ապաշրջափակման և տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը»,- հայտարարել է Հայաստանի խորհրդարանի «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, դեռ վաղ է խոսել բեկման մասին։ Նախ, թուրքերը ցանկանում են, որ Երևանը խաղաղության պայմանագիր կնքի Բաքվի հետ։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի փաստաթղթի նախագծում 17 կետերից 2–ը դեռ պետք է համաձայնեցվեն: Բացի այդ, ադրբեջանցիներն ակնկալում են, որ Հայաստանը կընդունի նոր Սահմանադրություն, որը կբացառի նույնիսկ տեսական հնարավորությունը, որ պահանջներ կներկայացվեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Վրաստանի և Թուրքիայի հարաբերություններն իրականում անամպ չեն, բայց Հայաստանը, որքան էլ փորձի, չի կարող անգամ այդ մակարդակին հասնել։ «Անկարայի հետ մերձեցման քաղաքականության շրջանակներում Թբիլիսին բավականին շատ է վաստակել, բայց ճիշտն ասած ոչ միայն փող, այլ նաև խնդիրներ։ Օրինակ, Աջարիայում ավելի ու ավելի շատ են մուսուլմանները: Միխեիլ Սահակաշվիլիի ստորագրած ազատ առևտրի պայմանագիրը, իր իսկ խոստովանությամբ, մեծ սխալ էր։ Մյուս կողմից, թուրքական զգալի ներդրումները գերակշռում են այդ թերություններին»,- ասել է Միքայելյանը։

Ըստ փորձագետի Հայաստանի նախնական դիրքերը շատ ավելի վատն են, քան Վրաստանինը: «Առաջին հերթին Հայաստանը դե ֆակտո պատերազմական վիճակում է Թուրքիայի հետ։ Դրա մասին է վկայում նաև փակ սահմանն ու էմբարգոն։ Ավելին, Թուրքիան է Ադրբեջանին ուղղում Հայաստանի դեմ, քանի որ նրա նպատակն է հայկական տարածքով ճանապարհ հարթել դեպի Կենտրոնական Ասիա։ Ոմանք կարծում են, որ Անկարայում իշխանափոխությունը կարող է հանգեցնել նրա արտաքին քաղաքականության փոփոխությանը, բայց Էրդողանից առաջ էլ էր այդպես»,- եզրափակել է Միքայելյանը։

IMEMO RAS-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասյան հատվածի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովն էլ կարծում է, որ միայն Բաքվի հետ խաղաղությունը բավարար չի լինի Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու համար։ «Խաղաղության պայմանագիրը, նոր Սահմանադրությունը և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը լինելու են Երևանի միայն առաջին քայլերը։ Նա նաև պետք է խզի Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցությունը, ապա զինաթափվի։ Իսկ ընդհանրապես, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան դադարեն Հայաստանին որպես ռազմավարական թշնամի տեսնել, Հայաստանի իշխանությունների բոլոր զիջումները պետք է լինեն միակողմանի։ Ի վերջո, հայերը ստիպված կլինեն հրաժարվել իրենց ազգային ինքնությունից: Այդ գործընթացը կարող է սկսվել Թուրքիայից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջից հրաժարվելով: Կարծիք կա, որ Փաշինյանն արդեն գնում է այդ ուղղությամբ»,- ասել է նա ng.ru–ին:

Կռիլովի խոսքով, Վրաստանը գտնվում է նմանատիպ իրավիճակում։ Մասնավորապես, Աջարիայում թուրքերենն է արդեն բավականին տարածված, և դա ապագայում կարող է հանգեցնել նրան, որ Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցությունը Թբիլիսիի վրա էլ ավելի կմեծանա։ Միաժամանակ, «Վրացական երազանք»-ը պահպանողական, ազգային ուղղվածության քաղաքականություն է վարում, ինչը նրա դիրքերն ավելի կայուն է դարձնում։ Իր հերթին, Փաշինյանի կուրսը դեպի բաց և դեմոկրատական աշխարհ Հարավային Կովկասի պայմաններում կարող է Հայաստանին ծուղակի մեջ գցել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արտակարգ իրավիճակ՝ Երևան-Գյումրի ճանապարհինԱպրիլի 14-ին և 15-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումՄարզիկները կմասնակցեն Կատարում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթին Ռուբլին արժևորվել է. փոխարժեքն այսօրՈղբերգական վթարը խլել է 16-ամյա աղջնակի կյանքը․ ՌԴՁյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ-ումՎերին Լարսը փակ է միայն բեռնատարների համար Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համարWP. ՑԱԽԱԼ-ը պատասխանատու է Գազայում ՄԱԿ-ի շենքի վրա հարվածի և աշխատակցի մահվան համարԱպրիլի 13-ը Ռոք-ն-ռոլի համաշխարհային օրն է Ազատաշեն գյուղում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել էԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը. Թեհրան Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել «Ես երբեք չէի պատկերացնի, որ կյանքում ինձ որևէ մեկը կճանաչի որպես երգիչ Արկադի Դումիկյան». Արկադի ԴումիկյանԻրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Արաղչի Թուրքիայի արևելքում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՕմանում ԱՄՆ-ն Իրանին չի առաջարկել ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացումից
Ամենադիտված