Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշորացման առումով խնդիր չկա. ո՞ր տարբերակն է գյուղատնտեսության համար առավել արդյունավետ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2025 թվականների ծրագրի բաղադրիչներից մեկը վերաբերում էր գյուղատնտեսությանը, ի մասնավորի՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմանն ու ինտենսիվ այգի հիմնելու դեպքում կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմանը: Վերջին շրջանում սկսել են տարբեր կարծիքներ հնչել, որ այդ ծրագրի հիմնական շահառուները խոշոր հողատերերն են, նշվում են նաև որոշ անուններ: Իրականում արդյո՞ք գյուղացիները տուժում են, իսկապե՞ս միայն խոշոր հողատերերն են օգտվում դրանից:

«Փաստ» թերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում ամեն ինչ միանշանակ չէ: Բանն այն է, որ, պայմանականորեն, ասենք, 1000 քմ տարածքի վրա անհնար է իրականացնել այն ծրագրերը, որոնց առումով պետք է տրամադրվեր սուբսիդավորումը: Որևէ մեկն այդպիսի հողակտորի վրա պարզապես չի կարող ապահովել համապատասխան ենթակառուցվածքներ: Իրական նպատակը խոշորացման միջոցով առավել մեծ արդյունավետություն ապահովելն է: Դրա արդյունքում, մեր տեղեկություններով, շատ գյուղացիներ կարողանում են աշխատել օրական մինչև 10-12 հազար դրամ աշխատավարձով, այսինքն՝ ոչ թե 1-2 ամիս, այլ տարին 12 ամիս կայուն եկամուտ ունենալ, միևնույն ժամանակ հնարավոր է լինում ապահովել կայուն արտահանման ծավալներ:

Ինչ վերաբերում է փորձագետների կարծիքին, ապա մասնավորաբար «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը նախ հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամեն նախաձեռնություն միանգամից վատ է դիտարկվում: «Ցավոք, ունենք այնպիսի գործադիր իշխանություն, որը երբ պարզապես ասում է՝ բարև, հասկանում ես, որ այդ բարևի մեջ լինելու է սխալ: Քանի որ գործադիրն ունի սխալ անելու հատկությունը, կամայական պրոյեկտ, որը գալիս է, առաջին բանը, որ ուզում են անել, բացասական գնահատական տալն է», -ասում է Պիպոյանը:

Նա նշում է, թե որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ գյուղատնտեսության վիճակը մեր երկրում վատանալու էր, բացատրում կոնկրետ օրինակով. «Մեծ պապն ուներ մեծ հող, նա իր հողը թողել էր երեք որդիներին, արդեն այդ հողը երեք անգամ փոքրացել էր, հետո որդիներից ամեն մեկը թողել էր իրենց երկու կամ երեք որդիներին, ևս երկու անգամ փոքրացել էր: Հիմա մի սերունդ էլ է փոխվում, ու այն մեծ հողակտորը փոքր կտորների վերածվեց: Մեկը մշակում է, կողքինը չի մշակում, իսկ փոքր տարածության մեջ արդյունավետ կառավարում չկա։ Պետք էր անել այնպես, որ տեղի ունենա խոշորացում: Խոշորացումը հնարավոր էր իրականացնել երկու եղանակով՝ բոլորին թույլ տալ կամ այնպես անել, որ խոշորը գա, փոքրի հետ միավորվի, կամ փոքրերը միավորվեն իրար հետ, և ստեղծեն արժեք։

Հիմա, երբ քաղաքականության մշակման տեսանկյունից չես կարողանում գտնել այնպիսի լուծում, որ և՛ խոշոր բիզնեսը կարողանա հանգիստ բիզնես անել, և՛ փոքրը պարզապես սպասարկող չդառնա, այդ նույն գյուղացին, որ այսօր պարզապես գործի տեր է դարձել բիզնեսի հաշվին, դժգոհելու է, որովհետև նա արդեն ոչ թե գործընկեր է, այլ սպասարկող: Բայց իրականում այստեղ մեղավորությունը ոչ թե գյուղացունն է կամ բիզնեսինը, այլ քաղաքականություն մշակողինը, որը չի կարողացել այնպիսի քաղաքականություն մշակել, որ հողին շունչ տվողը, որը նաև կապիտալը՝ խոշոր բիզնեսը, պետք է լինի, մի կողմից ցանկանա մտնել խաղի մեջ, մյուս կողմից՝ գյուղացին էլ ուրախանա, որ բիզնեսը եկել է, և ինքը կայուն եկամուտ ունի»:

Այդուամենայնիվ, ինչո՞ւ է թիրախավորվում խոշոր բիզնեսը: «Ապրում ենք մի իրականությունում, որտեղ հարուստներին, կապիտալ ստեղծողին չեն սիրում: Ներդրված չէ համակարգ, որն ունենա որոշակի իմաստով սոցիալական արդարության բաղադրիչ: Սկանդինավյան երկրները դրանով են տարբերվում: Եթե շատ-շատ ես աշխատում, շատ էլ հարկ ես վճարում, եթե քիչ ես աշխատում, քիչ ես հարկ վճարում: Երբ ծայրահեղ աղքատն իր կողքին տեսնում է ծայրահեղ հարուստի, բնականաբար, հասարակությունը բևեռացվում է, կապիտալի նկատմամբ թշնամություն է առաջանում: Հիմա պետությունը պետք է խելք ունենա և այնպես վարվի, որ կապիտալի նկատմամբ թշնամություն չառաջանա, և կապիտալը ստեղծի բարիք: Գյուղերը պետք է ապրեն, այնտեղ պետք է գումար հոսի, բայց այդ գումարը պետք է հոսի այնպես, որ գյուղացին ոչ թե նյարդայնանա, այլ ուրախանա: Պետությունը պետք է կարողանա այնպիսի քաղաքականություն մշակել, որ մի կողմից բիզնեսն ու կապիտալը չորոշեն փախնել, ասելով՝ դա իմ ոլորտը չէ, այսինքն՝ բիզնեսի գումարները հոսեն դեպի այդ ուղղություն, մյուս կողմից՝ հոսեն այնպես, որ գյուղացին չլինի դժգոհ, այսինքն՝ ունենա գործընկերոջ կարգավիճակ, թեկուզ փոքր շահաբաժնի»,-ասում է Բաբկեն Պիպոյանը:

Հավելում է՝ խնդիրը ոչ թե խոշորացումն է, ոչ թե այն է, որ այստեղ խոշորը մասնակցում է, այլ այն, որ չեն կարողանում մշակել մեթոդաբանություն, որ բոլորը լինեն ներառական, թե չէ խոշորի մասնակցելը պրոբլեմ չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասինԻնձագին խոսել է «Բավարիայի» դեմ պատասխան հանդիպման և ՉԼ-ի կիսաեզրափակիչ դուրս գալու մասինՔեմբրիջի համալսարանի գիտնականները K2-18b էկզոմոլորակի մթնոլորտում կյանքի գոյության «նշաններ» են հայտնաբերելՊատմությունը պատմություն է, հիշողությունը՝ հիշողություն. Միրզոյանը՝ ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոսԱնահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամԺան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան
Ամենադիտված