Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր աշխարհակարգի ձևավորման արագացումը և եվրոպական համայնքի ճգնաժամը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Եվրոպական համայնքի և ԱՄՆ-ի հարաբերություններում էական լարվածություն է նկատվում, որն առաջին հերթին պայմանավորված է հին աշխարհակարգը սատարող ուժերի՝ գլոբալիստների և նոր աշխարհակարգի՝ ազգային պետության շահերի կողմնակիցների միջև։

Այս հակասությունները նաև գաղափարական հենք ունեն։ ԱՄՆ-ի նոր վարչակարգն առաջնային է համարում պահպանողականությունը, կրոնական արժեհամակարգը, անօրինական միգրանտների դեմ պայքարը և առաջին հերթին ազգային շահերի սպասարկումը։ Իսկ Եվրոպայում դեռևս շարունակում են իշխել լիբերալ գաղափարախոսության ջատագովները՝ չնայած հանրային տրամադրություններում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, և հանրության շրջանում գնալով ավելի մեծ աջակցություն են սկսում վայելել աջակողմյան ուժերը։

Մյուս կողմից՝ եթե տասնամյակներ շարունակ եվրոպական համայնքը մեծ կախվածության մեջ է եղել ԱՄՆ-ից, ու Եվրոպային առնչվող բազմաթիվ հարցեր լուծվել են հենց Վաշինգտոնի կողմից, ապա հիմա Վաշինգտոնը չի պատրաստվում Եվրոպայի պատասխանատվությունը՝ մասնավորապես անվտանգության ապահովման գործում, վերցնել իր վրա։ Ու այս պարագայում Եվրոպան դառնում է ավելի ինքնուրույն, չնայած որ եվրոպական տարբեր երկրների միջև մոտեցումների էական տարբերություններ կան, իսկ միասնական դիրքորոշում որդեգրելը դառնում է լուրջ խնդիր։ Պատահական չէ, որ Թրամփի ընտրությունից հետո որոշ եվրոպական չինովնիկներ համոզմունք էին հայտնում, որ նշյալը մեծապես ձեռնտու է Եվրոպային, քանի որ նոր վարչակազմի պարագայում եվրոպական ինքնուրույնության դաշտն ավելի կընդլայնվի։

Բայց հարցի մեկ այլ կողմն այն է, թե Եվրոպան կկարողանա՞ դիմագրավել ԱՄՆ-ի հակազդեցությանը, երբ Թրամփից տարբերվող քաղաքականություն է վարում։ Ու այդ քաղաքականությունը դրսևորվում է հատկապես Ուկրաինայի հարցում։ Պատահական չէ, որ Սպիտակ տանը Զելենսկի-Թրամփ բանավեճից անմիջապես հետո եվրոպական երկրների բազմաթիվ ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ միանգամից աջակցություն հայտնեցին Ուկրաինայի նախագահ Զելենսկուն։ Եվ եթե Եվրոպայում համաձայն չեն Թրամփի կողմից պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկին, ապա այդ դեպքում, երբ ԱՄՆ-ն ընդհանրապես դադարեցնի աջակցությունը Ուկրաինային, արդյոք Եվրոպան ի վիճակի կլինի՞ Ուկրաինային ապահովել այնպիսի չափի օգնությամբ, այդ թվում՝ ռազմական, որպեսզի այդ երկիրը դիմագրավի ռուսական զորքերի առաջխաղացմանը։ Առանց այդ էլ Եվրոպան լուրջ խնդիրների առաջ է, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում եվրոպական երկրները զրկվել են էժան էներգետիկ աղբյուրներից, մասնավորապես գազից, ինչի արդյունքում էլ եվրոպական արտադրությունը կորցրել է իր մրցունակությունը, նույնիսկ գործարաններ են փակվում, իսկ մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրներում էական թանկացումներ են նկատվում, ինֆլ յացիան շարունակում է իր «հաղթարշավը»։ Գումարած՝ Թրամփը հայտարարել է, որ ԵՄ-ի նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանելու, Եվրոպայից էլ խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։

Արդյոք Եվրոպան պատրա՞ստ է այս պայմաններում հակադրվել ԱՄՆ-ին, որից մեծ քանակությամբ անհրաժեշտ հումք, էներգետիկ ռեսուրսներ ու ապրանքներ է ստանում։ Երբ ԱՄՆ-ը սկսի կոշտ տնտեսական միջոցներ ձեռնարկել ու եվրոպացիների անվտանգությունը պատվիրակել եվրոպական երկրներին, որոնք արդեն ստիպված են լինելու ավելացնել իրենց պարտքի չափերը, որպեսզի անվտանգային խնդիրները լուծեն, պարզ է, որ Եվրոպան առավել խոցելի կդառնա, քանի որ եվրոպական համայնքը ստիպված է լինելու իր խնդիրները լուծել մեծամասամբ պարտքի ավելացման ու այլ ոլորտներից միջոցների հավաքագրման հաշվին։

Այս դեպքում հավանական է դառնում նաև այն սցենարը, որ Եվրոպայում տնտեսական վիճակի բարդացման հետ մեկտեղ հանրային դժգոհությունները կարող են ավելի խորանալ, ինչն էլ ինչ-որ մի պահի կհանգեցնի կառավարությունների փլուզմանը կամ այլ տրանսֆորմացիոն փոփոխությունների։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա փորձագետներն առնվազն տարօրինակ են համարում, որ այս պայմաններում, երբ Եվրոպան չի կարողանում գլուխ հանել սեփական խնդիրներից, Հայաստանում ընտրում են ոչ մի տեղ չտանող ճանապարհ, այն է՝ որոշում են կայացնում եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարելԻրականում ինչից մահացան տավուշցի ամուսիններըՆման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
Ամենադիտված