Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես Գարիկի մաման եմ, դա ինձ համար աշխարհի ամենաբարձր տիտղոսն է, դա է ինձ ուժ տալիս». սերժանտ Գարիկ Կիզիրանցն անմահացել է պատերազմի ավարտից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ին Գիշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ լուսավոր մարդ էր Գարիկս ամեն բնագավառում ու ամեն տեղ իր կարդացած գրքերով, իր խելքով: Ամենա-ամենան է եղել ու կա: Շատ աշխույժ էր, հետաքրքրասեր, ամեն տեղ ուներ ցույց տալու բան և ամեն տեղից ձգտում էր ինչ-որ բան վերցնել: Որևէ տարիքում պասիվ չի եղել: Շատ պատասխանատու էր, ընկերասեր, նվիրված: Ըմբոստ էր, արդարամիտ, իր տարիքի համեմատ շատ հասուն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Գարիկի մայրիկը:

Ինչպես յուրաքանչյուր մայրիկ, նա ևս ընդգծում է. «Այնպես չէ, որ իմ որդին է, գովում եմ իրեն, նա, իրոք, յուրահատուկ տղա էր»: Գարիկը ծնվել է Գորիսում: Մայրիկն ասում է՝ պաշտում էր Գորիսը: «Երևանում ենք ապրում: Երբ Գարիկս մեկ ժամ ազատ ժամանակ ունենար, պետք է «վազելով» հասներ Գորիս»: Գարիկը երկու տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Նա սովորել է Շոլկովո քաղաքի Ջանիբեկովի անվան թիվ 13 դպրոցում։ 2009 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան:

Գարիկն ուսումը շարունակել է Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցում։ Մասնակցել է թե՛ քաղաքային, թե՛ հանրապետական բոլոր օլիմպիադաներին, ստացել բազում պատվոգրեր։ Մայրիկն ասում է՝ սիրված ու հարգված էր ուսուցիչների և շրջապատի կողմից, աչքի էր ընկնում բարձր առաջադիմությամբ և կարգապահությամբ: «Բոլոր օլիմպիադաներին, կապ չուներ առարկան, նա մասնակցել է ու առաջինը եղել: Հանրապետության մասշտաբով երկրորդ տեղն է զբաղեցրել ռուսաց լեզվի օլիմպիադայում: Միշտ ասում էր՝ իմ մտածելու լեզուն ռուսերենն է»: Երբ անդրադառնում ենք Գարիկի նախասիրություններին, ընդգծում է՝ որդին խենթանում էր Հարրի Փոթերի համար, ամեն ինչ գիտեր նրա մասին: Գարիկը հաճախել է նաև UCAN մոդելային դպրոց։

Գերազանց ավարտելով դպրոցը՝ Գարիկն ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՀՏԷ ինստիտուտի տնտեսագիտություն բաժինը (տեղեկատվական տեխնոլոգիա ճյուղ)։ «Դպրոցում սովորելու տարիներին երազում էր բժշկական ուղղությամբ իր կրթությունը շարունակելու մասին, հանգամանքների բերումով չստացվեց: Բարձր բալերով ընդունվեց Պոլիտեխնիկ, բայց ուսանող լինել չհասցրեց, զորակոչվեց բանակ: Իր կյանքը տեսնում էր Հայաստանից դուրս, հիմնականում՝ Նյու Յորքում: Թե ինչու էր ընտրել այդ քաղաքը, չգիտեմ, բայց բոլոր զրույցների ժամանակ այդ քաղաքն էր շեշտում: Լոնդոնը սիրում էր անձրևների համար, անձրևի սիրահար էր, իր եղանակն էր, իսկ Նյու Յորքը երևի ապրելու համար ընտրված քաղաք էր: Հայաստանում էլ այդ քաղաքը Գորիսն էր»:

2019 թ. հուլիսի 15-ին Գարիկը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, այնուհետև սերժանտի կոչումով տեղափոխվել է Արցախ: Հորաթաղի զորամասում եղել է դիվիզիոնի 5-րդ մարտկոցի 3-րդ դասակի հրամանատար։ «Այնքան մեծ էր իր պատասխանատվությունը բոլոր, այդ թվում՝ ծառայության հարցում: Հրետանու ավագ է եղել, հրետանավոր: Իր դասակի միակ զոհը Գարիկն է եղել»:

Պատերազմի առաջին օրերից Գարիկը եղել է ամենաթեժ կետերում։ Մասնակցել է Մարտակերտի, Մատաղիսի պաշտպանությանը, հոկտեմբերի 15-ից տեղափոխվել է Մարտունի և մասնակցել Ճարտարում և Գիշիում մղվող թեժ մարտերին։ Իրեն ամրագրված հրետանուց արձակել է շուրջ 2500 արկ։ Ճիշտ հաշվարկների շնորհիվ ոչնչացրել է թշնամու բազմաթիվ զինտեխնիկա և կենդանի ուժ։

Գարիկի պայքարը տևել է 43 օր: «43 օր կապի մեջ է եղել մեզ հետ: Ընդամենը երկու անգամ չի զանգել: Զուտ զանգում էր, որ ասի. «Հանգիստ եղեք, մտածելու բան չունեք, ես լավ եմ»: Այդ զանգերը մեզ հանգստացնելու համար էին: Զանգում էր ու կարծես տեղեկացնում՝ հանգիստ եղեք, մենք այստեղ ինչ պետք է, անում ենք: Այնքան լավատես էր, ասում են, որ նույն լավատեսությունը փոխանցել է նաև իր զինվորներին, ոգևորել նրանց:

Նոյեմբերի 6-ին դեմքի շրջանում շատ լուրջ այրվածքներ է ստացել, բայց իրեն ոչ մի կերպ չեն կարողացել «սանչաստ» ուղարկել: Հինգ լիտրանոց շշի կեսի կեսով ջուր են ունեցել, դա պահել են, որ Գարիկի դեմքին թրջոցներ դնեն: Այդտեղ են իրեն բուժօգնություն ցույց տվել: Սա իմացել ենք դեպքից վեց-յոթ ամիս անց: Պատերազմի օրերի ամեն մի բացահայտում շատ ու շատ ցավոտ է: Նաև դրա համար է, որ չենք կարողանում մեզ ներել, մեղքի զգացումով ապրելն անասելի բարդ է, որքան էլ փորձում ես ուժեղ լինել հանուն մյուս երեխայիդ»:

Գարիկը տան կրտսերն է: Ավագ եղբայրը՝ Սևադան, ևս Արցախում է ծառայել: Գարիկը զոհվել է նոյեմբերի 8-ին Գիշիում: Ընտանիքը լուրն իմացել է նոյեմբերի 10-ին՝ հրադադարի կնքումից հետո: «Կատաղի մարտերի ժամանակ թաքստոց մտնելու հրաման տալով իր զինակից ընկերներին՝ հրանոթից կրակելիս Գարիկը թիրախավորվել է թշնամու կողմից»:

Զոհվելուց հետո օրեր անց՝ նոյեմբերի 13- ին, Գարիկը տանն էր: Մայրիկն ասում է՝ զոհվելուց հետո ընկերները «տեր են կանգնել» նրան, որ տուն հասնի: «Մեծամոր էին բերել, իսկ այնտեղից՝ տուն: Իրեն չեմ տեսել, փակ է եղել, նկար կա, որը մինչև հիմա պատրաստ չեմ նայել: Փորձություններ են, որոնք կարծես փուլերով անցնում ենք»:

Հոռաթաղում ծառայության ժամանակ Գարիկն օրագիր է գրել: «Այդ օրագիրը գիրք ենք դարձրել, այդտեղ բացառապես իր գրվածքներն են: Այն չկա վաճառքում, տպագրել ենք բացառապես նվիրելու նպատակով: Այն ինձ համար կրկնակի թանկ է, քանի որ իր գրվածքներն են, մտքերը»:

Ընտանիքը որևէ կերպ չի կարողանում համակերպվել տեղի ունեցածի հետ նաև հետևյալ պատճառով: «Մի ամբողջ պատերազմ անցնես՝ սոված, ծարավ, ցեխոտ, սա էլ՝ մի կողմ, դա երկրորդական կարող էր լինել, մաքառես մի ամբողջ պատերազմ ու գաս պատերազմի ավարտին այսպե՞ս լինի: Անցնող տարիները կարծես կտցահարեն քեզ, ցավը չի մեղմանում: Սպասում ենք, որ ինչոր տեղ իր հետ կհանդիպենք՝ երազում լինի, թե գուցե այլ կյանքում: Ես ասում եմ՝ կյանք կյանքից հետո: Տեսնենք, թե ո՞րն է դա»: Հիմա ընտանիքին «մնացել» են Գարիկին ամենօրյա այցելությունները՝ առավոտյան բարի լույս ենք մաղթում, երեկոյան՝ բարի գիշեր:

Զրույցի վերջում, խոսելով ուժի աղբյուրի մասին, տիկին Լուսինեն ասում է. «Ես Գարիկի մաման եմ, դա է ինձ ուժ տալիս: Դա ինձ համար աշխարհի ամենաբարձր տիտղոսն է: Ուժի մյուս աղբյուրը թոռնիկս է, նաև իրենով ենք ապրում»:

Հ. Գ. - Սերժանտ Գարիկ Կիզիրանցը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Նուբարաշենի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ)
Ամենադիտված