Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առջևի ատամներն իրենն էին՝ ասում է Բակո Սահակյանի վիրաբույժը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բաքվում ընթացող շինծու դատավարության մեկնարկից ի վեր ադրբեջանական մամուլում են հայտնվել սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնցից պարզ է դառնում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ադրբեջանական բանտերում խոշտանգվում է։ Բոլոր ռազմագերիները հյուծված են, ծերացած, սպիտակած, նրանցից ոմանց դեմքին խոշտանգումների հետքեր կան, ինչպես Ռուբեն Վարդանյանի դեմքին: Երեկ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարություն էր տարածել, որտեղ գրված է. «Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։ Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին»։ Օրեր անց էլ դատավարությունից արված լուսանկարից պարզվեց, որ բացակայում են Բակո Սահակյանի առջեւի ատամները։ 

Արցախցի դիմածնոտային վիրաբույժ Սասուն Վահանյանը մի քանի անգամ Ստեփանակերտում վիրահատել է Բակո Սահակյանին, մեզ հետ զրույցում նա վստահեցնում է՝ առջեւի ատամները բնական են եղել։ «Առջեւի ատամներն իրենն են եղել, իմպլանտներ տեղադրված չէին»,- «Հրապարակ»-ին ասաց նա՝  նշելով, որ Սահակյանի ատամնաբույժը Հայաստանում չէ, իսկ ինքը Սահակյանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չգիտի` չի կարող ասել։
Լուսանկարից դատելով՝ ե՛ւ Ռուբեն Վարդանյանը, ե՛ւ Բակո Սահակյանը ենթարկվել են անմարդկային խոշտանգումների։ «Հայերի հանդեպ Բաքվի բանտերում խոշտանգումներ եղել են եւ լինում են, դա կասկածից վեր է։ Խոշտանգումների հարցերով զբաղվող միջազգային հատուկ մարմիններն են անգամ արձանագրել, որ հատուկ դաժանություններ են տեղի ունենում՝ պայմանավորված էթնիկ պատկանելությամբ։ Խոշտանգումների վերաբերյալ տեսանելի ապացույցները խոսում են այն մասին, թե որքան լկտի են ադրբեջանցիները, չեն թաքցնում, որ խոշտանգում են մեր գերիներին։ Որոշ լուսանկարների վերլուծությունները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Բակո Սահակյանի մասով։ Ես վստահ եմ, որ այդ նկարները եղելության միայն չնչին մասն են արտացոլում, իսկ թե նրանք ինչի են առերեսվում այնտեղ, կիմանանք գերիների վերադարձից հետո միայն, գուցե նույնիսկ՝ մասնակիորեն»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ 
Ադրբեջանական բանտերում այսօր 23 հայ է պահվում` գոնե այդքան անձի մասով Ադրբեջանը հաստատել է նրանց առկայությունը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եւ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում, որոնցից յուրաքանչյուրով կարող են ցմահ ազատազրկման դատապարտել նրանց։

Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ» Որոշել են մարզեր գնալ․ «Հրապարակ» Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել. «Ժողովուրդ» Ամեն ինչից հուզվում են․ «Հրապարակ» Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է Հայաստանի պետականության համար. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ռուսաստանը կցանկանար ամեն ինչ անել, որպեսզի Սիրիան մնա ինքնիշխան, անկախ պետություն. ՊուտինՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձ (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը Սալիվանը բացատրել է, թե ինչու էր ԱՄՆ-ը երկար ժամանակ խուսափում Ուկրաինային ATACMS հրթիռներ մատակարարել
Ամենադիտված