Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում եւ Փարաքարում առաջադրումների վերջին օրն է. ովքեր են համայնքապետի թեկնածուները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ մարտի 5-ին, Գյումրի և Փարաքար համայնքների արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետն է։

ՀՀ Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ այսինքն մինչև մարտի 5-ը՝ ժամը 18։00-ն։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենում 5-օրյա ժամկետում։

Նախընտրական քարոզչությունը երկու համայնքներում պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ից մինչև մարտի 28-ի 24։00-ն։ Քվեարկությունը սկսվելու է մարտի 30-ին՝ ժամը 08։00-ին, ավարտվելու՝ նույն օրը՝ 20։00-ին։

Գյումրիում, ի տարբերություն Փարաքարի, ավելի թեժ ընտրություններ են սպասվում։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրու ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մի քանի թեկնածուներ։ Իշխող ՔՊ-ի թեկնածուն համայնքապետի ԺՊ Սարիկ Մինասյանն է, որն անկուսակցական էր, սակայն ՔՊ-ի նախնական ընտրությունների արդյունքում հաղթելուց հետո անդամագրվեց իշխող ուժին։

Նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը, համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, որը Եվրադաշինիքի միասնական թեկնածուն է, Արտյոմ Թումանյանը, որը դեռ չի հայտնել՝ որ կուսակցությամբ է մասնակցելու։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կմասնակցի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, իսկ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թեկնածուն Արա Ղարաղազարյանն։

Փարաքարի ընտրությունների դեպքում թեկնածուներն այնքան էլ շատ չեն։ Իշխող ուժի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախկինում ևս համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, սակայն քրեական պատմության կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարական ներկայացրեց։ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները Փարաքարի ընտրություններում կմասնակցեն համատեղ՝ «Միասնություն» դաշինքով։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը, իսկ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։

Քրիստինա Մուշեղյան

Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ «Քաղաքական հակասեպտիկ. ինչպես է Հայաստանի եվրոպական օրակարգը դառնում ընտրազանգվածի մոբիլիզացման և իշխանության նկատմամբ վստահության վերագործարկման միջոց»4 անգամ կրակել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ. Խնածախում անհանգիստ են«Զորավարժություններ ենթատեքստով» Օսմանյան Թուրքիան իրականացրել է Ադանայի կոտորածը․ պատմության այս օրը (14 ապրիլ)7 բալ․ Երևանում վտանգավոր իրավիճակ էԺամեր շարունակ գազ չի լինելուՀայաստան-Թուրքիա սահմանին թnւրք երիտասարդ է կորել Մյանմայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված