Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք հայ գործարար՝ Forbes-ի մարտի համարում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի Forbes-ի 2025 թվականի մարտի համարում ներկայացված է անշարժ գույքի խոշոր սեփականատերերի վարկանիշային աղյուսակը, որտեղ տեղ է գտել երկու հայկական անուն։ Ցուցակը ներառում է 30 խոշոր գործարարների, որոնցից երկուսը՝ Սամվել Կարապետյանը և Դավիթ Ամարյանը, հայկական ծագում ունեն։

«Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է։ 2024 թվականին 2023 թվականի համեմատությամբ նրա եկամուտը միայն վարձակալությունից աճել է 7,3 %-ով՝ կազմելով 685 միլիոն դոլար։ Սա չի ներկայացնում նրա ընդհանուր եկամուտը, այլ միայն այն մասը, որը ստացվել է կոմերցիոն և այլ տեսակի անշարժ գույքի վարձակալությունից։ Կարապետյանը տարիներ շարունակ ակտիվորեն զբաղվում է անշարժ գույքի ներդրումներով ոչ միայն Ռուսաստանում և Հայաստանում, այլ նաև նախկին խորհրդային երկրների տարածքում։

Հաջորդ հայ գործարարը, որը ներառվել է Forbes-ի այս համարում, «Բալչուգ Կապիտալ» ընկերության հիմնադիր Դավիթ Ամարյանն է։ Նրա եկամուտը վարձակալությունից 2024 թվականին աճել է 10 %-ով և կազմել 55 միլիոն դոլար։ Ամարյանի «Բալչուգ Կապիտալ» ընկերությանը պատկանում են մի շարք բիզնես կենտրոններ, ինչպես նաև Մոսկվայի ամենախոշոր առևտրի և ժամանցի կենտրոններից մեկը՝ «Մետրոպոլիսը»։ Նրա ընկերությունն ակտիվ ներդրումներ է կատարում անշարժ գույքի ոլորտում՝ զարգացնելով խոշոր կոմերցիոն և առևտրային նախագծեր։

Հետաքրքիր է, որ Forbes-ի նույն համարում անդրադարձ է կատարվել նաև գործարար Վրույր Փենեսյանի նախագծին։ Մասնավորաբար, նշվում է, որ Փենեսյանը պատրաստվում է Մոսկվայում ներկայացնել 2 միլիարդ դոլարին համարժեք անշարժ գույք Հայաստանից: Նրա նախաձեռնությամբ ապրիլին կազմակերպվելու է ցուցահանդես «Արարատ Պարկ Հյաթթ Մոսկվա» հյուրանոցում, որին ներկայացվելու են Հայաստանի լավագույն նորակառույցները։

Ռուսաստանի խոշոր ներդրողների համար կազմակերպվելու է առանձին բիզնես հանդիպում, որի շրջանակում ներկայացվելու են լայնամասշտաբ ներդրումային նախագծեր Հայաստանից։

Ըստ Փենեսյանի, նախաձեռնության հիմնական նպատակը ներդրումների խթանումն է դեպի Հայաստան, ինչպես նաև երկրի անշարժ գույքի ճանաչելիության բարձրացումը միջազգային հարթակներում և նոր գործարար կապերի ստեղծումը։

Այս տվյալները վկայում են այն մասին, որ հայկական ծագում ունեցող գործարարները շարունակում են մեծ ներդրումներ կատարել անշարժ գույքի ոլորտում՝ ինչպես միջազգային, այնպես էլ Հայաստանի շուկայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոսԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՆա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»
Ամենադիտված