Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց մենակ չի թողել իր զինվորներին ու սկզբից մինչև կյանքի վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»». լեյտենանտ Մանուկ Միքայել յանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմինեի ու եղբոր միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: Մանուկը երեք քույրերի միակ եղբայրն է: Տղաների քույրերի ու եղբայրների հետ խոսելիս այս հարցն առաջիններից մեկն է, քանի որ ցանկանում եմ իմանալ՝ որքանո՞վ են նրանց հիշողության մեջ «արտատպվել» եղբայրների մանկությունն ու պատանեկությունը:

Եղբոր մանկության մասին խոսելիս Արմինեն նշում է՝ այնքան հանգիստ, զուսպ, ամաչկոտ երեխա էր: «Անգամ կարող էր ամաչել հաց ուտել մարդկանց ներկայությամբ: Հիշում եմ՝ մեկ անգամ հարևանուհին կոնֆետ էր հյուրասիրել, ամաչել էր, դրել էր քարի վրա և տուն եկել: Այնքան զուսպ էր, որ անգամ կոնֆետի հյուրասիրությունը չէր ընդունում: Այդպիսին մնաց նաև հասուն տարիքում՝ զուսպ, հարգանքով, չափված-ձևված: Գիտեր, թե որտեղ իրեն ինչպես պահի, ում հետ ինչպես խոսի, որտեղ պետք է լռի»: Մանուկը սովորել է Գեղաձորի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցում: «Իրեն բոլորը սիրում էին իր նվիրվածության, համեստության համար: Իր չափով շատ լավ սովորում էր, մաթեմատիկայից էր շատ ուժեղ: Ռազմագիտությունն էր սիրում, փոքրուց երազում էր զինվորական դառնալու մասին»:

2017-2021 թթ. ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետում, ստացել հրետանավորի որակավորում: Ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ ծառայության է անցել Սյունիքի մարզի Գորիսի, Կապանի, Սիսիանի N զորամասերում: Երբ հարցնում եմ, թե ինչպես Մանուկը որոշեց զինվորական դառնալ, քույրիկն արձագանքում է. «Զինվորականի օրինակ ընտանիքում չենք ունեցել, որ ասեմ՝ այդ օրինակին է հետևել եղբայրս: Ուղղակի փոքրուց ուներ այդ երազանքը, մշտապես ասում էր՝ դառնալու եմ սպարապետ: Երբ ասում էինք՝ դարձիր պաշտպանության նախարար, արձագանքում էր՝ ով ասես կարող է դառնալ նախարար, իսկ սպարապետ՝ ոչ բոլորը»:

Ծառայության ընթացքում Մանուկը պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով: 2022 թվականին արժանացել է որակավորման 3-րդ կարգի և պարգևատրվել «Ոսկե արծիվ» մեդալով: «Շատ քիչ էր խոսում զինվորական կյանքից: Այն գաղտնիք էր, մենք այդպես էլ որևէ անգամ չհասկացանք, թե նա որ դիրքերում է, ինչ են անում: Եթե իրեն հարցնում էինք, արձագանքում էր՝ գաղտնիք է, ասել չեմ կարող: Պատերազմից առաջ դիրքեր էին կարգի բերել, հետո իրենց հրաման էին տվել, որ իջնեն դրանցից: Շատ ծանր էր տանում, որ հենց այնպես դիրքեր էին հանձնել: Իր կարգախոսն էր՝ եթե կռվել, ապա մինչև վերջ, դրանց ոչ մի բան չենք տալու: Իր զինվորներին էլ կոչում էր «երեխեքս»: Տղաներ կային, որ տարիքով իրենից մեծ էին, բայց, միևնույնն է, իր համար «երեխեքս» էին: Երբ դիրքեր էին բարձրանում, քաղցր էր գնում, հետը տանում: Իր զոհվելուց հետո Մանուկի հեռախոսն էինք նայում, իր բոլոր զինվորների մայրիկների ու քույրիկների հեռախոսահամարներն ուներ: Թույլ էր տալիս, որ տղաները զորամասից տեսակապով գոնե մեկ անգամ խոսեն մայրիկների հետ»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին հարձակում գործեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: «Իր հետ մշտապես զրուցել ենք: Եթե անգամ մեզ հետ չխոսեր, մայրիկին ամենօրյա զանգերը պարտադիր էին: Ես իր հետ վերջին անգամ սեպտեմբերի 13-ին եմ զրուցել, ժամը մոտավորապես հինգին տասնհինգ պակաս: Իսկ մայրիկին նա զանգահարել էր սեպտեմբերի 14-ի առավոտյան»:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ժամանակ երկու օր Մանուկն իր զինվորների հետ պատվով կատարել է վերադասի հրամանները, հրետանու ճշգրիտ հարվածներով մեծ վնաս է հասցրել թշնամու մարդուժին, շարքից հանել թշնամու ծանր զինատեսակներ: Մարտական գործողությունների ողջ ընթացքում նա չի լքել իրեն վերապահված դիրքը: Զոհվել է հրետանային արկի հարվածից սեպտեմբերի 14-ին Ջերմուկի մատույցներում՝ հրադադարից մոտ կես ժամ առաջ:

«Նա պետք է իր դիտակետում լիներ, ոչ թե այնտեղ, որտեղ եղել է: Եթե իր կետում լիներ, իրեն ոչինչ չէր լինի: Նա իր դիտակետից պետք է հրամաններ տար, բայց սկզբից մինչև վերջին վայրկյանը հրետանու արկն ինքն է «քաշել»: Ասել է՝ չեմ կարող իմ երեխեքին թողնել ու մի կողմ գնալ: Իբր ինքը մեծ էր, նրանք էլ երեխա էին»:

Մանուկի զոհվելուց րոպեներ անց լուրը հասնում է ընտանիքին: «Երեկոյան Մանուկն արդեն տանն էր: Մեր հարազատները ճանաչել են իրեն, մենք Մանուկին չենք տեսել: Ասում են, և մենք էլ ենթադրում ենք, որ դա կարող է ճիշտ լինել, որ սեպտեմբերի 13-ին Մանուկը ոտքից վիրավոր է եղել: Տարել են բուժկետ, պառկել է, բայց հետո ինքնակամ իր «Վիլիսով» բարձրացել է վերև: Ոմանք ասում են, որ վիրավոր չի եղել, բայց մեր ենթադրությունները հակառակի մասին են: Սեպտեմբերի 13-ի երեկոյան բոլորին զանգահարել է, զրուցել, դիրքերից հաստատ չէր կարողանա բոլորին զանգահարել: Բացի դա, մտածել է, որ տղաների հետ հրամանատար չկա, ոչինչ, որ իր ոտքը վնասված է, գնացել է իր զինվորների մոտ: Երանի կտայինք, որ թեկուզ ոտքը կտրված, բայց ողջ լիներ»:

Մանուկի մասին սերունդներին կպատմեն թերթերի հոդվածները, գրքերը, հայրենի գյուղում ընտանիքի կողմից կառուցված պուրակ-հուշահամալիրը՝ նվիրված նրա հիշատակին: Այնտեղ տեղադրված է նաև նրա կիսանդրին: Գեղաձոր գյուղի՝ Արտակ Օհանյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկը, որտեղ դպրոցական տարիներին սովորել է Մանուկը, անվանակոչվել է նրա անունով: Ամեն ինչ սերունդներին կհիշեցնի անձնվեր սպայի մասին, որն իր կյանքի գնով պաշտպանեց հայրենիքի սահմանները և մենակ չթողեց իր զինվորներին:

Ապրելու ուժի մասին: «Մեզ համար ուժի աղբյուրն են մեր ընտանիքներն ու երեխաները: Մեր երեխաների համար պետք է ուժեղ լինենք, իրենք ոչ մի բանի համար մեղավոր չեն, չգիտենք, թե իրենց համար այս կյանքում ինչ կա պահված: Պետք է իրենց համար ապրենք: Իմ տղան այդ ժամանակ համարյա հինգ տարեկան էր: Քեռու հետ շատ կապված էր: Նա էլ էր երազում Մանուկի նման զինվորական դառնալու մասին: Զինվորական հագուստ ունի, ասում է՝ քեռուս է հիշեցնում, այն ոչ մեկին չտաս: Մինչև հիմա էլ անընդհատ հարցնում է նրա մասին, նկարները նայում»:

Հ. Գ. - Լեյտենանտ Մանուկ Միքայել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղի ընտանեկան գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նա լավ չի կատարում իր աշխատանքը, ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը՝ Զելենսկիի մասինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի Բաքու ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցըՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկելՌայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստիԹրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով ԱՄՆ-ն Սիրիայից դուրս է բերում 600 զինվորականի. NYT Աղմկահարույց բացահայտում․ հանցավոր խմբի անդամներ են կալանավորվել Որն է ԵՄ-ի հիմնական սխալը Ռուսաստանի հետ հարաբերություններում ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 ուկրաինացի զինվորների մարմիններ Դատապարտելի է ՀՀ-ի ու Արցախի բնակավայրերը, սրբավայրերը «ադրբեջանական» ներկայացնելու փորձը․ Մայր Աթոռ Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը մինչև օգոստոսի 6-ը Էսօր վերջնական որոշել եմ՝ ինքնավնասման եմ գնալու․ կալանավորը ահազանգում է դատապարտյալների հիվանդանոցիցՀաստատակամ ենք մեր հանձնառության մեջ՝ նպաստելու տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Պուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ Կրեմլ Ամառային զորակոչի և զորացրման օրերը Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսը դատապարտվեց մեր մեղքերի համար, սակայն Նրա վերքերն օգնեցին մեզ բժշկվել Գումար հավաքելուն չմասնակցելու համար 14-ամյա տղայի են հարվածելՈ՞ր ապրանքների դեպքում Wildberries-ից առաքումը Երևանում կիրականացնի անվճար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … «ցուբիկ»–ներ Խաչատուր Սուքիասյանին դատի կտան Փաշինյանի պարը մեմ է դարձել Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները Թուրքերի նոր պայմանը Նիկոլ Փաշինյանին Եվրոպայի առաջնության մրցումային 6-րդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից Գազամատակարարման պլանային դադարեցում «Պուլյեքը» գլխիս վերևով է անցել․ այս գիշեր էլ Ադրբեջանը թիրախավորել է Սյունիքի գյուղերըՎթար՝ Կոտայքում․ երեխաներ են հոսպիտալացվել«Հերթական «չինական» զգուշացումը Ռուսաստանից Հայաստանին»Լեհաստանն ուզում է միջուկային զենք տեղակայել Ռուսաստանից ենթադրյալ սպառնալիքի պատճառով «Թրամփը միջատաբանի հետաքրքրությամբ է նայելու Հայաստանի մասնատմանը. միգուցե՞ անգամ կարեկցի»Կրկին կանձրևիՖլորիդայի համալսարանում hրաձգություն է եղել, զnհեր ու վիրավnր կա«BMW»-ն մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել է դաշտում․ վիրավnրներ կանԲագրատաշենի անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվողը ԱՄՆ-ն զգալի առաջընթացի ակնկալիք ունի զինադադարի հարցում Վանում հայերը շարունակել են դիմակայել թուրքական բանակին․ պատմության այս օրը (18 ապրիլ)Վթար․ ջուր չի լինելու Քույրը կրակել է 20-ամյա եղբոր վրա․ ինչ է հայտնիՄայրը կասկածվում է իր 3 երեխաների սպանության մեջ. ինչն է եղել պատճառըՌԴ ՊՆ-ն հայտնել է գիշերը խփված անօդաչու թռչող սարքերի թիվըՄխիթարյանն ապացուցում է՝ տարիքը միայն թիվ է ՃՏՊ Սևան-Իջևան ճանապարհին․ հետիոտնը մահացել էՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ» Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ» Սահմանադրական դատարանը քանդեց թալանի «հատիկ-հատիկ» վերադարձի բլեֆը. «Ժողովուրդ»
Ամենադիտված