Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված կասկածյալը․ պատմության այս օրը (07 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ալբանիա՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1837- ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Գևորգ Չմշկյանը։

1871- ծնվել է դերասանուհի Օլգա Մայսուրյանը։

1888- ծնվել է  դրամատուրգ, բժիշկ Ստեփան Բաղդասարյանը։

1929- ծնվել է ճանաչված դերասան Էդգար Էլբակյանը։

1932- ծնվել է  նկարիչ, գոբելենագործ Կարապետ Եղիազարյանը։

1967- ԽՍՀՄ-ը անցել է երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմի։

1981- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանը։

2004-Եղանակի կտրուկ տաքացման հետևանքով վարարած Հրազդան գետի ջրերը ողողել են մի քանի պոմպակայաններ: Արդյունքում մայրաքաղաքի որոշ համայնքներում խմելու ջուրն աղտոտվել է:

2007- Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովը քննչական մեկուսարանից տեղափոխվել է բանտ:

2013-երկու տարի գործած Երևանի «Նեմո» դելֆինարիումն ապամոնտաժվել է, իսկ դելֆինները տարվել են  Հայաստանից:

2014-Թուրքիայում բանտից ազատ է արձակվել Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալված առանցքային կասկածյալը՝ ռազմական ոստիկանության նախկին գաղտնի գործակալ Էրհան Թունջելը:

2016-Վրաստան - «Գազպրոմ» բանակցությունները հանգուցալուծվել են, Վրաստանը շարունակել է ստանալ Հայաստան տարանցվող գազի 10 տոկոսը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

161-վախճանվել է Հռոմի  Անտոնինոս Պիոս կայսրը, նրան փոխարինել են որդիներ Մարկոս Ավրելիոսը և Լուցիոս Վերոսը։

321- Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Բյուզանդական կայսրությունում կիրակին հայտարարել է հանգստի օր։

1274-վախճանվել է իտալացի քահանա և փիլիսոփա Թովմա Աքվինացին։

1573 —Կոնստանտինապոլիսյան պայմանագրով Վենետիկը ճանաչել է Թուրքիայի գերիշխանությունը Կիպրոսի նկատմամբ։

1657- Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդն արգելել է ամերիկյան հնդկացիներին սպիրտային խմիչք վաճառել։

1671 —ծնվել է Շոտլանդիայի ազգային հերոս Ռոբ Բոյը, որը հայտնի է որպես «շոթլանդական Ռոբին Հուդ»։

1765 —ծնվել է ֆրանսիացի գյուտարար Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպսը, որը հանդիսանում է լուսանկարչության հիմնադիրներից մեկը։

1799- Նապոլեոն Բոնապարտը գրավել է Պաղեստինի Ջաֆան։

1809-վախճանվել է ֆրանսիացի օդագնաց ժան-Պիեռ Ֆրանսուա Բլանշարը, որն առաջինն է օդապարիկով հատել Լա-Մանշ նեղուցը։

1824- հունգարացի նշանավոր դաշնակահար և երգահան Ֆերենց Լիստը Փարիզում համերգ է տվել և մեծ հաջողության հասել։

1855 —ծնվել է ֆրանսիացի գրող, կոլեկցիոներ, պատմագիր, արվեստների հովանավոր Ռոբեր դե Մոնտեսքյուն։

1875- ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Մորիս Ռավելը։

1876- Ալեքսանդր Բելլն արտոնագրել է հեռախոսի գյուտը։

1908- ծնվել է  իտալացի դերասանուհի Աննա Մանյանին։

1912-Ռաուլ Ամուդսենը հասնելով ավստրալիական Հոբարտ հայտնել է, որ նվաճել է Հարավային Բևեռը։

1920 —սիրիական ազգային կոնգրեսը հայտարարել է Սիրիայի անկախությունը։

1924- ծնվել է ճապոնացի ականավոր արձակագիր և դրամատուրգ Կոբո Աբեն։

1926 —ռադիոհեռախոսային կապ է հաստատվել Լոնդոնի և Նյու-Յորքի միջև։

1933 —ԱՄՆ-ի Ատլանտիկ-Սիթիում Չարլզ Դարրոուի կողմից ստեղծվել է  «Մոնոպոլիա» խաղը։

1941 —ծնվել է սովետական կինոյի և թատրոնի դերասան Անդրեյ Միրոնովը։

1960 —ԽՍՀՄ-ում 20 ռազմական օդաչուներից կազմավորվել է տիեզերագնացների առաջին խումբը։

1987 —ԽՍՀՄ-ի Կենտրոնական հեռուստատեսությամբ առաջին անգամ եթեր է հեռարձակվել Վլադիմիր Մոլչանովի հեղինակային «Կեսգիշերից առաջ և հետո» հեռուսահաղորդումը, որի հյուրն է եղել Անդրեյ Միրոնովը։

1989 —կապված Սալման Ռուշդիի նոր գրքի շուրջ ծագած սկանդալի հետ Իրանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1990- վախճանվել է  բրազիլական և միջազգային բանվորական շարժման գործիչ Լուիս Կարլոս Պրեստեսը։

1997 —«Nature» ամսագիրը հայտնել է, որ շոտլանդական Էդինբուրգի Ռոսլինյան ինստիտուտի գիտնականները ստացել են գառ առանց ոչխարի սեռական բջիջների օգնության։ Ծնվել է կլոնավորված Դոլլի ոչխարը։

2024 — Շվեդիան դարձել է ՆԱՏՕ–ի 32–րդ անդամը:

Կ. Խաչիկյան

ՊԵԿ-ը 2025 թվականի առաջին եռամսյակում ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքերՉինաստանում առաջին արտոնագրերն են տրվել թռչող տաքսիներինՄյանմարի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2,700-ը Ինչու՞ չի կարելի առավոտյան սուրճ խմել դատարկ ստամոքսին Թաիլանդում տասնյակ զբոսաշրջիկներ տեղափոխող զբոսանավ է բռնկվել, կան տուժածներԳալա-համերգ. տոնելով անցած ուղին՝ ձգտումով դեպի նոր հորիզոններ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցներ իրացրած հրազդանցի 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)«Հավերժ ընկերներ և երբեք թշնամիներ». Չինաստանի ԱԳ նախարարը՝ ռուս-չինական հարաբերությունների մասինՌոնալդուն հնարավոր է վերադառնա իր նախկին ակումբ․ Sky Sports SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը՝ տիեզերական զբոսաշրջիկներովԳերմանիան ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի դրոշը նախագահի սոցցանցում տեղադրելու համար Թրամփը չի բացառել Կիմ Չեն Ընի հետ շփումները Bloomberg-ի նախկին ղեկավարը, նրա կինը և դուստրը հայտնաբերվել են մահացած․ ԱՄՆ Արևմուտքում նշել են Ուկրաինայի հակամարտության լուծման պայմանը Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 16 մարդ Եվրամիությունը ծրագրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը Գազատար է բռնկվել, խոշոր հրդեհից առնվազն 110 մարդ է վիրավnրվել․ Մալայզիա Փեզեշքիանը պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան Արեւմուտքում նշել են Եվրոպայի երեք նպատակները ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների վերսկսման պատճառով Ռուսաստանը նախազգուշացրել է չհարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին Երբ և որտեղ են մեկնարկելու ընտրությունների վերահաշվարկի աշխատանքները Հայաստան անտիցիկլոն է ներթափանցում Հայաստանում երկրաշարժ գրանցվեցՄյանմայի երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2700-ը Մասկն այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան․ Axios Դաժան uպանություն. հայտնաբերվել են նախկինում դատապարտված 4 անձինքԾնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը (տեսանյութ) Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի կենտրոնում՝ ադրբեջանցի բլոգերի հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Երկու բանակի գոյությունը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում անհնար է․ Կալլաս Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը Արեգակի վրա ևս մեկ հզոր բռնկում է գրանցվել Փաշինյանի քաղաքականությունը վնասել է մի ամբողջ ոլորտի Ճանապարհային ոստիկանության տեսուչը դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով Գյումրին ՔՊ-ական քաղաքապետ չի ունենա «Քաղպայմանագրում» խորը զտումներ են սպասվում Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում կփոխարինի Արշակ Օրդուխանյանը Իշխանությունը խաբել է անհետ կորածների հարազատներին Ռուսներն այլևս չեն ցանկանում գումարներով կիսվել հարևան երկրների հետ Ժամանակակից հայ փոքրակտավ արձակի նշանակալի դեմքերը. «Փաստ»Փաշինյանը երկար չդիմացավ. Հայաստանը կրկին խաղում է ԵՄ-ի համար Ռուսաստանի դեմ«Տեխասյան ռենջերը». Փաշինյանը «միանշանակ» ավարտում է «ղարաբաղյան շարժումը»ՀԷՑ-ը՝ անջատումների մասին«Փաշինյանի կտրուկ շրջադարձը. ինչո՞ւ դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության մասին»Ողբերգական դեպք՝ Արարատում․ փոսից դուրս է բերվել մաhացած մարդՍա նույնիսկ կապիտուլյացիա էլ չէ, այլ հայ ժողովրդի շահերի բացահայտ դավաճանություն. «Փաստ»Երգիծանքի և հումորի համաշխարհային  օր․ պատմության այս օրը ( 01 ապրիլ)ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը․ Աբրահամյան Ոչ ոք հավաքական պատասխանատվություն չի զգում. «Փաստ»Վիլեն Գաբրիելյանը հեռանում է ԱԺ-ից․ հայտնի է պատճառը
Ամենադիտված