Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագիր. զիջումներ Հայաստանից և Ադրբեջանի մտադրությունները»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ փուլում է այսօր Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը և որքանո՞վ է իրատեսական մոտ ապագայում նման փաստաթղթի ստորագրումը։ Ինչպես ritmeurasia.ru-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի փորձագետ Իլգար Վելիզադեն, խաղաղության պայմանագրի 17 կետերից մինչ օրս համաձայնեցվել է 15 կետը, և միայն երկու կետի շուրջ է մնացել անհամաձայնությունը։ Բայց այդ երկու կետերը շատ կարևոր են։ Դրանք վերաբերում են միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ պահանջների վերացմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ «Բացի դա ադրբեջանական կողմը որպես հաշտության պայմանագրի վավերացման պայման է դնում նաև Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը, որոնք հնարավորություն են տալիս լեգիտիմացնել Լեռնային Ղարաբաղի հարցը»,- պարզաբանել է Վելիզադեն։

Վելիզադեի խոսքով, Հայաստանի վարչապետը, թեև հիմնվում է սեփական ներքաղաքական նպատակների վրա, սակայն խոսում է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու ցանկության մասին։ «Այսպես թե այնպես ակնհայտ է, որ հայկական կողմն այդ ուղղությամբ շարժվելու ցանկություն ունի, պարզապես ժամանակն ու տեմպերը կախված են հայկական կողմից։ Հայաստանի վարչապետն ու քաղաքական ղեկավարությունն ավելի ու ավելի են խոսում «Իրական Հայաստան» հայեցակարգի իրագործման մասին, որը հիմնված է Հայաստանի ներկայիս, ՀԽՍՀ մոդելի Հայաստանի սահմանների և 44-օրյա պատերազմից և 2023 թվականի հատուկ գործողությունից հետո տարածաշրջանում առկա իրողությունների ճանաչման վրա։ Ուստի այստեղ լավատեսության պատճառ կա, բայց գործնական տեսանկյունից քաղաքական և իրավական հարթության մեջ այդ հարցերը դեռևս չեն լուծվել, ցանկություն կա, բայց գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն արվում։ Քաղաքագետը չի բացառում, որ դրա պատճառն օբյեկտիվ նախադրյալներն են և բուն Հայաստանի ներքաղաքական իրավիճակը»,– ասել է նա։ Ադրբեջանցի փորձագետը նշել է նաև աշխարհաքաղաքական գործոնը, որն ազդում է խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վրա։ «Այսօր աշխարհաքաղաքական լուրջ տուրբուլենտության պայմաններում նման փաստաթղթի կնքումն առանց աշխարհում ձևավորվող աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելու անհնարին է, ինչի պատճառով կողմերը, հավանաբար, սպասողական դիրքորոշում են որդեգրել»,- ավարտել է Վելիզադեն։

Ըստ հայ փորձագետ Հրանտ Միքայելյանի, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողվել են անցած սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում և դրանից հետո ընթանում են պասիվ, հիմնականում հեռահար ձևով: «Ադրբեջանի հայտարարությունների համաձայն խաղաղության պայմանագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ Բայց ավելացվել է նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը։ Սա մի բան է, որը նախկինում չկար համաձայնագրում, հիմա Ադրբեջանը փորձում է մտցնել այդ կետը»,- պարզաբանել է Միքայելյանը։ Նրա գնահատմամբ հայկական կողմը բանակցային գործընթացում ցույց է տվել, որ ցանկանում է ամեն ինչ անել համաձայնության գալու համար, սակայն Ադրբեջանը նման ցանկություն չի ցուցաբերում, քանի որ չի ցանկանում իրեն կաշկանդել որևէ պարտավորությամբ։

Մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու ադրբեջանական կողմի պահանջները հայ փորձագետը նշել է, որ հաշտության պայմանագրում նման կետ չկա։ «Ադրբեջանն իսկապես պնդում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Բացի այդ, Ադրբեջանն ունի հսկայական քանակությամբ պահանջներ, այդ թվում 300 հազար ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում, այլ տարածքային զիջումները, իսկ լրջորեն ասած խոսքը հայկական պետականության լուծարման մասին է։ Ալիևը խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին նկատի ունենալով ողջ Հայաստանը: Այդ մասին նա խոսում է պաշտոնապես և անընդհատ կրկնում, որ Հայաստանը ֆաշիստական ​​պետություն է, վտանգ, որը պետք է վերացվի»,- ընդգծել է Միքայելյանը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, սակայն պաշտոնական Երևանը դիմադրում է հասկանալով այդ իրողությունը և պարզապես փորձում է դիվանագիտական ​​ճանապարհով լուծել խնդիրը։ Ավելին, դա ոչ պիտանի ճանապարհ է, քանի որ, ըստ փորձագետի, Հայաստանի ներկայիս իշխանությունն իր զինանոցում պարզապես չունի համապատասխան հնարավորություններ։ Եվ դրա պատճառով էլ բանակցային գործընթացում իրավիճակը ներկայումս դադարի վիճակում է, բայց ցանկացած պահի իրավիճակը կարող է սրվել։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանության հերթական զիջումներին, ապա, ըստ Միքայելյանի, Փաշինյանն արդեն խոսում է Սահմանադրությունը փոխելու իր մտադրության մասին, բայց դժվար թե կարողանա դա իրականացնել: «Փաշինյանն արդեն ուզում է փոխել Սահմանադրությունը, բայց խնդիր ունի: Նա կարող է չկարողանա Սահմանադրության հանրաքվե անցկացնել, ավելին, գրեթե համոզված եմ, որ հանրաքվեով Սահմանադրությունը կմերժվի։ Իսկ Ալիևը դա կարող է օգտագործել որպես պատրվակ նոր պատերազմի համար, քանի որ ասում է, որ իրեն երաշխիքներ են պետք, իսկ երաշխիքները ներառում են Փաշինյանին անվերապահ մանդատ տալը»,- ասել է Միքայելյանը։ Նրա կարծիքով, հնարավոր չէ լրջորեն խոսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մասին, քանի որ Ադրբեջանը նման մտադրություններ չունի։ «Ադրբեջանի մտադրությունը նոր պատերազմ է, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա, այլ հարց է, թե  ե՞րբ»,- ընդգծել է Միքայելյանը։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո կողմերը խոսում են խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտության մասին, և ամեն անգամ նշում ժամկետներ՝ 2022, 2023 կամ 2024 թվական, սակայն փաստաթուղթն ինքնին, որը կոչված է վերջնականապես խաղաղություն հաստատել երկու երկրների միջև, դեռ համաձայնեցված չէ։ Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունները ստիպված էին գնալ մի շարք զիջումների չնայած այն բանին, որ պաշտոնական Բաքուն չի զիջում իր դիրքերը և նոր պահանջներ է ներկայացնում Երևանին, որպեսզի վերջնականապես ամրապնդի Լեռնային Ղարաբաղի հարցում ձեռք բերված հաղթանակները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել
Ամենադիտված