Օդանավակայանում տղամարդը աշխատակցի է պատանդ վերցրել․ Ալմաթի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ալմաթիի օդանավակայանում դանակով տղամարդը աշխատակցի է պատանդ վերցրել։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 7-ին ներքին թռիչքների տերմինալի նախաթռիչքային զննման տարածքում։ Հարձակվողը, ներկայանալով որպես ուղեւոր, հրաժարվել է փաստաթղթեր ցույց տալ, բռնել է աշխատակցուհու մազերից ու սկսել դանակով սպառնալ։
7 րոպե անց նրան զինաթափել են ոստիկանության և ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցները։ Տղամարդը ձերբակալված է, և իրավապահ մարմինները հետաքննություն են անցկացնում: