Բացառիկ ցուցադրություն՝ Մատենադարանում. ներկայացվելու է Շուրիշկանի Ավետարանը
ՄՇԱԿՈՒՅԹ
Ուրբաթ գիշերը 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հարավային Կուրիլյան կղզիների ափերի մոտ: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմակայանի ղեկավար Ելենա Սեմենովան:
«4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 7-ի գիշերը։ Դրա էպիկենտրոնը գտնվում էր Օխոտսկի ծովում Կուրիլյան անմարդաբնակ Սիմուշիր կղզուց 152 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 295 կմ խորության վրա», - պատմել է գործակալության զրուցակիցը։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը կղզիների բնակավայրերում չի զգացվել, ցունամիի տագնապ չի հայտարարվել ։