Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է Հայաստանը համագործակցում Արևելքի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի փոխգործակցությունն իր արևելյան գործընկերների հետ սահմանափակվում է երկու երկրով՝ Հնդկաստանով և Չինաստանով։ Սակայն հենց արևելյան հարթությունն է դարձել առևտրատնտեսական առաջնահերթ ուղղություններից մեկը և փոխհատուցում է Հայաստանի տնտեսության բացերը, գրում է vestikavkaza.ru–ն։

Հայաստան և Հնդկաստան

Չնայած միմյանցից զգալի հեռավորությանը, Հայաստանն ու Հնդկաստանն անշեղորեն զարգացնում են երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ միջազգային համաժողովներով և երկկողմ հանդիպումներով։ Կա այդ պատմական կապն ապահովող առնվազն երկու գործոն.

- և՛ Հնդկաստանում, և՛ Հայաստանում ընտանիքի ինստիտուտը բարձր է գնահատվում՝ հավատարիմ մնալով ավանդական արժեքներին

- անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանն աջակցել է Հնդկաստանին Պակիստանի հետ տարածքային հարցերում

Ի տարբերություն իր եվրոպացի գործընկերների, ովքեր նախընտրում են բարձր մասնագիտացված դրամաշնորհներ տրամադրել Հայաստանին, Հնդկաստանը ներդրումներ է կատարում հայկական ենթակառուցվածքներում, այդ թվում շնորհիվ բազմաթիվ աշխատանքային միգրանտների, ովքեր մասնակցում են ճանապարհների, բնակելի համալիրների և հիդրոէլեկտրակայանների կառուցմանը: Փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում տրանսպորտային և լոգիստիկ նախագծերը։ Հնդկաստանն աջակցում է Երևանի նախաձեռնություններին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում և պաշտպանում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։

Հայաստան և Չինաստան

Ավելի քան 30 տարվա Հայաստանի և Չինաստանի դիվանագիտական ​​հարաբերությունների պատմության ընթացքում  եղել են ժամանակաշրջաններ, երբ Երևանը համատեղ ենթակառուցվածքային նախագծերի ոլորտում իր ապագան կապել է Չինաստանի աճող տարածաշրջանային ազդեցության հետ։ Ներկայումս Երևանի և Պեկինի միջև հարաբերությունները զարգանում են երկու հարթություններում՝ քաղաքական և առևտրատնտեսական։ Հայաստանը շարունակում է աջակցել Չինաստանի ցանկացած ջանքերին ուղղված տրանսպորտային նախագծերի զարգացմանը, որոնք կարող են կապել երկու երկրները Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի տարածքներով։ Երևանը շահագրգռված է ինտեգրվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին: Բացի այդ, խոսք կա ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանը փորձում է համապատասխան երկարաժամկետ նախագծեր կնքել խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ զարգացնող երկրների հետ։ Մեծամորի ատոմակայանը վաղուց վերանորոգման կարիք ուներ, և Երևանը հույս ունի, որ Պեկինը կարող է դառնալ իր գործընկերը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում և աջակցել նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը։

Հայաստանը Հնդկաստանի և Չինաստանի միջև

Եթե ​​համեմատենք հայկական քաղաքականության արևելյան ուղղության երկու վեկտորները, ապա գործնականում հայ-չինական փոխգործակցության հաջողություններն ավելի համեստ են, քան հայ-հնդկական շփումները։ Փոքրիկ Հայաստանը չի կարող գլոբալ չինական նախագծերում աչքի ընկնող տեղ զբաղեցնել: Տարածաշրջանում Հնդկաստանի աճող ազդեցության օգտին փաստարկ կարելի է համարել Նյու Դելիի ցանկությունը՝ դիվերսիֆիկացնել Չինաստանի կողմից վերահսկվող լոգիստիկ ուղիները: Հնդկաստանն աջակցում է Պարսից ծոց-Սև ծով հաղորդակցության նախագծին, որն առաջարկվել էր Իրանի կողմից դեռևս 2016 թվականին։ Այդ հարցում Նյու Դելիի շահերը համընկնում են Երևանի և Թեհրանի շահերի հետ։ Հայաստանում հույս ունեն, որ Սյունիքը կարող է այդ շղթայի ռազմավարական կարևոր օղակ դառնալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»Ձյուն, ցածր տեսանելիություն․ ինչ վիճակ է ՀՀ-ումԳեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները. «Փաստ»Բարձր փոխարժեքներ են գրանցվելԻ՞նչ է զգուշացնում Սամվել Կարապետյանը. «Փաստ»Անհետ կորել է Սաթիկ ՀակոբյանըՍրտից ջնջած, մտքից՝ հանա՞ծ. ինչպես է ՀՀ իշխանությունը մոտենում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին. «Փաստ»Գույքահարկի նոր քաղաքականությունը՝ շինարարության ոլորտի սպառնալիք. «Փաստ»Արթիկի քաղաքապետը ճոճանակ ու վարագույր է գնել. «Ժողովուրդ» ՊԵԿ վարչության պետն ու տեղակալը քավոր-սանիկ են․ շահերի բախում․«Հրապարակ» Մայիսի 9-ին Երևանում երթ կլինի. «Փաստ»Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ. «Ժողովուրդ» Բագրատ Սրբազանի նոր նախաձեռնությունը սիմվոլիկ բնույթ է կրում․«Հրապարակ» Ո՞վ և ինչո՞ւ է ԵԱՏՄ դրոշը բարձրացրել Երևանում. «Փաստ»Ամեն ինչ արվելու է, որ ավագանին քվորում չունենա. ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի. «Ժողովուրդ» Սյունիքի համայնքապետերը ջերմ շփվել են Փաշինյանի հետ, ճաշել միասին․«Հրապարակ» «Կգա ժամանակը, փաստաթղթերով կասենք, իրենց զեկուցածներով. զորամասերի համարներով, անունազգանուններով ունենք». ի՞նչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»Պատգամավոր Հայկ Սարգսյանին ծեծի ենթարկած «Մանախն» արդարացվել է. «Ժողովուրդ» Վերջնաժամկետն՝ այսօր. ինչ են որոշել արցախցիները․ «Հրապարակ» Ի՞նչ է տասն օրից ավելի քննարկում ՍԴ-ն. «Փաստ»Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՀայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ․ Տիգրան Աբրահամյան Փորձագետը գնահատել է Ուկրաինայի կորուստները հակամարտության տարիներին Նունե Եսայանը Ավետ Բարսեղյանի հետ Ռուսաստանում է Զելենսկին խոստովանություն է արել Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. Ոսկան Սարգսյան Հայաստանում կրիպտոակտիվներով կարող են վճարել, եթե գրանցված էլեկտրոնային փող է. ԿԲ փոխնախագահ Ռուբեն Մխիթարյանը վերցնում է մանդատը Ո՞րն է եղել Լուսինե Թ․-ի մահվան պատճառըԽոշոր վթար, բախվել են մեքենաներ, վիրավnրներ կանԼավ լուր՝ թոշակառուների համարԶինվորական ծառայության սահմանային տարիքը կփոխվի՞Սիգը թանկանալու է 150 դրամով․ ՇՄ նախարար Ռուսաստանը շարունակում է զգուշացնել հետևանքների մասին«Ընտանիք» ռեստորանում փորձաշրջան անցնող մատուցողը միջոցառման մասնակիցների տոպրակներից ծրարներ է գողացել ԱՄՆ դեսպանատան տարօրինակ հորդորը Ուշադրություն. կդիտվեն ձյան առատ տեղումներԹուրքիան կես գրամ հետ չի կանգնել իր պայմաններիցԾանոթ ու միաժամանակ անհայտ …ամերիկյան բիլիարդ
Ամենադիտված