Ռոնալդուն իր կարիերայում 926-րդ գոլը խփելուց հետո գրառում է արել
ՍՊՈՐՏ
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Սաուդյան Արաբիայի առաջնության 24-րդ տուրում գոլի հեղինակ է դարձել «Ալ-Շաբաբի» դեմ խաղում, նոր գրառում է հրապարակել սոցցանցերում։
Հարձակվողն ասել է, որ իր թիմը կշարունակի պայքարել ազգային առաջնությունում հաղթանակի համար։
«Մենք շարունակելու ենք պայքարել». - ասել է Ռոնալդուն:
40-ամյա պորտուգալացի հարձակվողի համար այս գոլը, որը նա խփեց առաջին խաղակեսի ավելացված ժամանակի 11-րդ րոպեին, 926-րդն էր կարիերայում։ «Ալ-Նասր»-«Ալ-Շաբաբ» խաղն ավարտվեց 2:2 հաշվով: